Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Իգնատիոս Խաչատրյան (1710, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1780), հայ բառարանագիր։

Իգնատիոս Խաչատրյան
Ծնվել է1710
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1780
Մասնագիտությունբառարանագիր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյանների Ս. Ղազար վանքում, դարձել այդ միաբանության անդամ։

Կազմել է «Բառարան յատուկ անուանց, որք գտանին այլևայլ գիրս արտաքոյ աստուածաշունչ գրոց» բառգիրքը, որը տպագրվել է 1749 թվականին Մխիթար Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան լեզուի» աշխատությունում և պարունակում է 4500 անուն։ Մասնակցել է «Բառգիրք ի գրաբարէ աշխարհաբար» բառարանի կազմմանը։ Ստեղծել է աշխարհացույց քարտեզների մի քանի տախտակներ, որոնցից երկուսը նրա փորագրությամբ տպագրվել են Մխիթար Սեբաստացու վերոհիշյալ բառարանի Բ հատորում (Վենետիկ, 1769) և լույս են տեսել նաև առանձին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 51.