Իբրահիմա Կոնատե

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Իբրահիմա Կոնատե (ֆր.՝ Ibrahima Konaté, մայիսի 25, 1999(1999-05-25)[1], Կոնակրի, Գվինեա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՌԲ Լայպցիգի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Իբրահիմա Կոնատե
Ibrahima Konaté
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 25, 1999(1999-05-25)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Կոնակրի, Գվինեա
Հասակ 192 սմ
Քաշ 93 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա ՌԲ Լայպցիգ
Համար 6
Պատանեկան կարիերա
2009-2014 Ֆրանսիա Փարիզ
2014-2017 Ֆրանսիա Սոշո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Ֆրանսիա Սոշո B 9 (1)
2017 Ֆրանսիա Սոշո 12 (1)
2017-ներկա Գերմանիա ՌԲ Լայպցիգ 29 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 12 (1)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 7 (0)
2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 1 (0)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 24-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 24-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Սոշո խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Կոնատեն սկսել է Փարիզում։ 2014 թվականին նա միացավ Սոշոյի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի հունվարի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի լիգայի գավաթի Մոնակոյի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը Լիգա 2-ում անցկացրեց փետրվարի 7-ին՝ Օսերի դեմ խաղում[4][5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 7-ին՝ Նյորի դեմ խաղում[6]։ Սոշոյի կազմում Կոնատեն անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[7]։

ՌԲ Լայպցիգ խմբագրել

2017 թվականի հունիսի 12-ին Կոնատեն 5 տարվա պայմանագիր կնքեց ՌԲ Լայպցիգի հետ[8][9][10][11]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց հոկտեմբերի 1-ին՝ Քյոլնի դեմ խաղում[12]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2018 թվականի փետրվարի 22-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Նապոլիի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը ՌԲ Լայպցիգի կազմում խփեց օգոստոսի 9-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի ԿՍ Ունիվերսիտատյայի դեմ խաղում[14]։ Հոկտեմբերի 4-ին Կոնատեն գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռուսենբորգի դեմ խաղում[15]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կոնատեն ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ[16]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սոշո II 2016–17 Ազգային առաջնություն 2 9 1 9 1
Սոշո 2016–17 Լիգա 2 12 1 0 0 1 0 13 1
ՌԲ Լայպցիգ 2017–18 Բունդեսլիգա 16 0 0 0 4 0 20 0
2018–19 13 0 2 0 9 2 24 2
Ընդհանուր 29 0 2 0 13 2 0 0 44 2
Կարիերայի ընդհանուր 50 2 2 0 13 2 1 0 66 4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - I. Konaté - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «FC Sochaux-Montbéliard - AS Monaco, Jan 10, 2017 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. «FC Sochaux-Montbéliard - AJ Auxerre, Feb 7, 2017 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. «FC Sochaux-Montbéliard - AJ Auxerre (0-1) - Saison 2016/2017 - Domino's Ligue 2». www.lfp.fr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  6. «FC Sochaux-Montbéliard - FC Chamois Niort, Apr 7, 2017 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  7. «Ibrahima Konaté Emerging as Leipzig's Latest Breakout Star -» (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 12. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  8. «RB Leipzig land French talent Ibrahima Konate». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
  9. «RasenBallsport Leipzig - Neuzugang-Ibrahima-Konate». redbulls (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  10. «RB Leipzig sign defender Ibrahima Konate». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հունիսի 12. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  11. «Red Bull Leipzig complete deal to sign Ibrahima Konate from Sochaux». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  12. «1. FC Köln - RB Leipzig, Oct 1, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  13. «RB Leipzig - SSC Napoli, Feb 22, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  14. «RB Leipzig - CS Universitatea Craiova, Aug 9, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  15. «Rosenborg BK - RB Leipzig, Oct 4, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  16. «Ibrahima Konaté». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբրահիմա Կոնատե» հոդվածին։