Ի՞նչ կոչել այս սերը
Ի՞նչ կոչել այս սերը (դևանագարի՝ इस प्यार को क्या नाम दूं, անգլ.՝ What Name Should I Give to This Love?), հնդկական Star Plus հեռուստաալիքով հեռարձակվող հեռուստասերիալ։ Անվանումը վերցված է բոլիվուդյան «Սիրո հմայք» (2001) ֆիլմի «Rabba Mere Rabba» երգից[4][5]։ 2015 թվականի նոյեմբերի 24-ից 30-ը հեռուստասերիալը երկարաձգվեց հատուկ սերիաներով. որոնք ներառում են հակիրճ տեղեկատվություն անցյալից, ինչպես նաև դերասանների հետ ռեպորտաժներ։ Հեռուստասերիալը բոլոր սոցիալական դասերի մարդկանց կյանքի մասին է և արտացոլում է 2010-ական թվականների հնդկական սերիալներին բնորոշ միտումը՝ կենտրոնացնել ուշադրությունը զույգի անձնական հարաբերությունների և հարազատների հետ փոխհարաբերությունների վրա[6]։ 2012 թվականին նկարահանված բազմաթիվ այլ սոցիալական ուղղվածություն ունեցող հեռուստասերիալների նման շոշափվել է կրկնամուսնության խնդիրը[7]։ Հիմնական սյուժետային գիծը որոշակի նմանությունններ ունի «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի և Ռադհա-Կրիշնայի սյուժեի հետ, ինչի մասին անմիջականորեն հիշատակվում է սերիաներում։ Սերիալի հիման վրա ադապտացվել են հետևյալ ռիմեյքները՝ «Նրանք չեն կարող հասկանալ իրար» (2012), «Արագինի» (2013), "Wassanaye Premaya"(2015): «Ի՞նչ կոչել այս սերը» հնդկական այն փոքրաթիվ հեռուստասերիալներից է, որ հանրաճանաչ է Հնդկաստանի սահմաններից դուրս[8][9]։
Ի՞նչ կոչել այս սերը Iss Pyaar Ko Kya Naam Doon? | |
---|---|
Ժանր | Ռոմանտիկ կատակերգություն Դրամա |
Ստեղծող | 4 Lions Films IMRC Entertainment Panglosean Entertainment |
Երկիր | Հնդկաստան |
Ռեժիսոր | Էրշադ Կհան Լալիթ Թիվարի |
Գլխավոր դերերում | Բարուն Սոբտի, Սանայա իրանի, Vishesh Bansal?, Դալջիետ Կաուր Բհանոտ և Akshay Dogra? |
Պրոդյուսեր | Գյուլ Խան Նիսսար Փարվեզ Ռաջեշ Չադհա |
Երաժշտություն | Ռաջու Սինգխ |
Եթերաշրջանների քանակ | 3[1] |
Սերիաների քանակ | 406 |
Էկրաններին է | հունիսի 6, 2011[2]-ից նոյեմբերի 30, 2012[3]-ը |
Հեռուստաալիք | Star Plus |
Ընկերություն | Sphere Origins |
Նախորդ | Q56392587? |
Հաջորդ | Ի՞նչ կոչել այս սերը 2 |
Կարգավիճակ | Ավարտված |
Պաշտոնական կայքէջ |
2015 թվականի նոյեմբերի 24-ին՝ եռամյա ընդմիջումից հետո, սերիալն ութ եզրափակիչ սերիաներով վերադարձավ «Hotstar» հեռուստաալիք։ Համացանցային սերիաները դուրս եկան «Hotstar Originals» ապրանքանիշի ներքո, որպես պրոդյուսեր հանդես եկավ «Entertainment Mafia»-ն[10][11]։
Սյուժե (դիպաշար) խմբագրել
Պատմությունը Լաքհնաուից աղքատ աղջկա՝ Քուշի Կումարի Գուպտայի մասին է և Արնավ Սինգհ Ռաիզադայի՝ հարուստ բիզնեսմենի, ով դարձել է սառը և անխիղճ իր ծնողների ինքնասպանությունից հետո։ Նրանք առաջին անգամ հանդիպում են Արնավի կազմակերպած նորաձևության շոուի ժամանակ։ Արնավը կասկածում է, որ Քուշիին ուղարկել է ինչ-որ ընկերություն՝ իր երեկոն փչացնելու համար, բայց իրականում Քուշիի հայտնվելն այդտեղ ընդամենը պատահականություն էր։ Փորձելով վրեժ լուծել՝ Արնավը սխալ լուրեր է տարածում իր և Քուշիի մասին, որը ստիպում է Գուպտա ընտանիքին ուղարկել Քուշիին ու իր քրոջը՝ Փայալին, իրենց հորաքրոջ մոտ՝ Դելի։ Դելիում Քուշին, ցանկանալով օգնել իր հորաքրոջը, փորձում է իր ծանոթի՝ Շիամի օգնությամբ, ում հանդիպել էր Լաքհնաուում, գտնել աշխատանք և հանգամանքների բերումով ընդունվում է աշխատանքի հենց Արնավի գրասենյակում։ Արնավը ևս մեկ անգամ վրեժ լուծելու համար պայմանագիր է կնքում Քուշիի հետ, ըստ որի 15 օրից շուտ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու դեպքում Քուշին պարտավոր է վճարել 5000 դոլլար:Քուշին համաձայնում է պայմանագրին, փորձելով Արնավին ապացուցել, որ ամեն ինչ փողի մեջ չէ։ Այն դժվարություններից հետո, երբ նույնիսկ աղջկա կյանքն էր վտանգի տակ, նա լքում է AR ընկերությունը։
Հետագայում Արնավի քույրը՝ Անջալին, խնդրում է Քուշիին աշխատել իրենց տանը Արնավի ընկերուհուն՝ Լավանիային, սովորեցնել ավանդույթները։ Մերժում ստանալով՝ Անջալին Քուշիին հիշեցնում է Արնավի հետ կնքած պայմանագրի մասին, և Քուշին ստիպված համաձայնում է:Անցկացնելով շատ ժամանակ Ռայզադաների տանը՝ Արնավի և Քուշիի միջև զգացմունքներ են առաջանում:Արնավը, ամեն կերպ փորձելով խուսափել դրանից, կարևոր հայտարարություն է անում իր և Լավանիայի ամուսնության մասին:Քուշին տխրում է, և մտածում՝ ինչու պետք է նրանց ամուսնությունը անհանգստացներ իրեն, մանավանդ այն դեպքում, երբ Քուշին ինքն է փորձել Լավանիային ու Արնավին միացնել, ի վերջո նա հասկանում է, որ զգացմունքներ ունի Արնավի նկատմամբ:Արնավի ու Լավանիայի ամուսնությունը չի կայանում։ Փոխարենը Արնավը ստիպում է Քուշիին ամուսնանալ իր հետ, երբ բացահայտում է, որ իր քույր Անջալիի ամուսինն ու Քուշին կապված են եղել։ Իրականում Անջալիի ամուսինն այն նույն Շիամն էր, որ նենգությամբ նշանվեց Քուշիի հետ:Երբ Քուշիի հայրը բացահայտեց Շիամի իրական դեմքը, ով այդ ժամանակ Քուշիի հորաքրոջ տան վարձակալն էր, սրտի կաթվածի պատճառով չկարողացավ պատմել իր ընտանիքին:Իսկ Շիամը, առիթից օգտվելով, հավատացրեց բոլորին, որ Սաշին՝ Քուշիի հայրը, շատ է ուզում իրենց ամուսնացած տեսնել։
Արնավի ու Քուշիի ամուսնությունը պետք է տևեր 6 ամիս, իսկ մերժելու դեպքում Քուշիի քույր Փայալն ու Արնավի եղբայր Ակաշը չէին ամուսնանա։ Արնավն ու Քուշին միասին էին փորձել միացնել նրանց, որն իրենց ավելի հարազատ դարձրեց:Այսպիսով Քուշին իր քրոջ, իսկ Արնավն իր քրոջ համար ամուսնանում են հենց Փայալի ու Ակաշի ամուսնության օրը:Քուշին վերջապես փոխում է Արնավի պատկերացումները Աստծո, կրոնի, մահվան և ամուսնության մասին։ Ամուսնանում են երկրորդ անգամ, երբ երկուսն էլ ընդունում են, որ ստեղծված են իրար համար։
Ցուցադրություն խմբագրել
Հնդկաստանում ցուցադրության ժամանակ հեռուստասերիալի վարկանիշը ըստ TRP-ի տատանվում էր 3,24-ից 4,59-ի սահմաններում[12]։ Սերիալը ցուցադրվել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Վրաստանում, ՀԱՀ-ում և այլուր։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ից հեռարձակվում է Հայաստանում՝ Արմենիա հեռուստաընկերությամբ։ Առաջին հնդկական հեռուստասերիալն է, որ ցուցադրվել է Թուրքիայում և ունեցել մեծ հաջողություն։ Սերիալի հաջողությամբ պայմանավորված՝ Թուրքիայում և Եգիպտոսում ձեռք բերվեց «Կրքի գույները» սերիալը՝ Սանայա Իրանիի գլխավոր դերակատարմամբ։
Երաժշտություն խմբագրել
Հեռուստասերիալի հիմնական երգ դարձած «Rabba Ve» երգը գրվել և կատարվել է կոմպոզիտոր Ռաջու Սինգհի կողմից[13], իսկ «Iss Pyaar Ko Kya Naam Doon» երգը կատարել են Ջավեդ Ալին և Մահալակշմի Այերը։ Որոշ սերիաներում հնչում է Ռիչարդ Մարքսի հանրահայտ «Right Here Waiting» երգից մի հատված (օրինակ՝ 311 սերիայում, 3:30-3:45)։ Հեռուստասերիալում օգտագործվել են նաև Բոլիվուդի ֆիլմերի երգերից։
Երգի իրական անվանումը | Ֆիլմ (տարեթիվ) | Հատվածի նկարագրություն |
---|---|---|
Iss Pyaar Ko Kya Naam Doon Title Song | բնօրինակ ստեղծագործություն | հեռուստասերիալի երաժշտական թեման |
Rabba Ve (Original) | բնօրինակ ստեղծագործություն | հեռուստասերիալի երաժշտական թեման |
Rabba Ve (Sad) | բնօրինակ ստեղծագործություն | հեռուստասերիալի երաժշտական թեման |
Rabba Ve (Kyun Dard Hai Itna — Duet) | բնօրինակ ստեղծագործություն | հեռուստասերիալի երաժշտական թեման |
Kyun Dard Hai Itna (Male) | բնօրինակ ստեղծագործություն | հեռուստասերիալի երաժշտական թեման |
Kyun Dard Hai Itna (Female) | բնօրինակ ստեղծագործություն | հեռուստասերիալի երաժշտական թեման |
Tu Hi Bata Mere Maula | բնօրինակ ստեղծագործություն | Արնավն ու Քուշին բաժանված |
Meri Aankhon Mein Tu Muskuraye | - | Անջալին ռակհի է կապում Արնավին Ռակշաբանդհան տոնին |
Hud Hud Dabangg | Dabangg / Անվախը (2010) | Քուշիի հեռախոսի զանգը |
Jalebi Bai | Կրկնակի զվարճություն (2011) | Արնավի հեռախոսի համար Քուշիի ընտրած զանգը |
Character Dheela Hai | Միշտ պատրաստ (2011) | Լավանիայի հրավիրած արտիստների պարն Արնավի համար |
Ladki Badi Hai Kamal Ki | Taqdeerwala (1995) | Քուշիի և Լավանիայի պարը մահճակալին |
Ooh la la | Անվայելուչ լուսանկար / Կեղտոտ կինո (2011) | Ռայզադա կանանց պարը |
Jaado Hai Nasha Hai | Ցանկության մութ կողմը (2003) | լողավազանի մոտ Արնավի և Քուշիի ձգտումները |
Salaam-E-Ishq | Բարև, սեր (2007) | Քուշիի և Լավանիայի պարը |
Desi Girl | Մտերիմ ընկերները (2008) | Քուշիի և Էն Քեյի պարը |
Desi Boys | Հնդկական տղաներ / Իսկական հնդկական տղաներ (2011) | Պայալի սանգիտ, Էն Քեյի պարը |
Bichoo o Bichoo | Чары колдовские (1992) | Պայալի սանգիտ, տատիկի, Էն Քեյի և Մանորամայի պարը |
Hawa Hawai | Պարոն Հնդկաստան (1987) | Պայալի սանգիտ, Քուշիի պարը |
Ek Do Teen | Այրող կիրք (1988) | Պայալի սանգիտ, Քուշիի պարը |
Jiji Tere Jeth ji Dewana (Didi Tera Devar Deewana) | Ո՞վ եմ ես քեզ համար (1994) | Պայալի սանգիտ, Արնավի նմանակումը |
Teri Meri Prem Kahani Hai Mushkil | Թիկնապահ (2011) | Պայալի սանգիտ, Արնավի և Քուշիի պարը |
Aaoge Jab Tum O Sajna | Երբ մենք հանդիպեցինք (2007) | Քուշիի երազանքներն Արնավի մասին |
Aye Meri Zohra Jabeen | Ժամանակով փորձություն (1965) | Քուշիի երգը Հոլիի ժամանակ |
Tu Hi Mera | Երկինք 2 / Դրախտ 2 (2012) | սկեսուրի և հարսի մրցույթը բացող երկրորդ երգը |
Chikni Chameli | Կրակե ճանապարհ (2012) | սկեսուրի և հարսի մրցույթը բացող առաջին երգը |
Ishq Mein Tere Bina | Շիրինն ու Ֆարհադը. ճակատագրի չարաճճիություններ (2012) | Արնավն ու Քուշին բաժանված |
Pehla Pehla Pyar Hai | Ո՞վ եմ ես քեզ համար (1994) | Քուշիի սանգիտ, Էն Քեյ-ի և Մանորամայի պարը |
Mujhse Shaadi Karogi | Ամուսնացիր ինձ հետ (2004) | Քուշիի սանգիտ, Արնավի պարը |
Mehndi Laga Ke Rakhna | Չառևանգված հարսնացու (1995) | մեհենդի, Արնավի և Քուշիի բարեկամների պարը |
Namak | Օմկարա (2006) | Քուշիի պարը Արնավի տղայական հավաքույթին |
Rasiya | Զոհ (2009) | Արնավն ու Քուշին հավաքույթից հետո |
Ab Na Jaa | հնդկական Euphoria ռոք-խմբի Gully (2003) ալբոմը | կարվաչաուկհ, Արնավի և Քուշիի պարը |
Falak Dekhoon | Սիրո համեմունքներ (2005) | Քուշին բեմելից առաջ |
Դերասաններ և դերեր խմբագրել
Դերասան | Դեր | Կերպարի բնութագիրը |
---|---|---|
Բարուն Սոբտի | Արնավ Սինգհ Ռայզադա | Ամբարտավան գործարար, որբ, որի ծնողները մահացել են ինքնասպանության արդյունքում։ Իր գրասենյակում հայտնի է որպես ԱՍՌ, իսկ տանը՝ որպես Չոտե (կրտսեր)։ Հիվանդ է դիաբետով։ Չի հավատում կրոնին և ամուսնությանը։ Սիրում է քրոջը՝ Անջալիին, կնոջը՝ Քուշիին, և բույսեր։ Երկու անգամ տնից վռնդում է Շիամին։ |
Սանայա Իրանի | Քուշի Կումարի Գուպտա Սինգհ Ռայզադա | Որբ, որի ծնողները մահացել են ավտովթարից, որդեգրվել է մորաքրոջ և նրա ամուսնու կողմից։ Նախաձեռնող, ուրախ և շատ զրուցասեր։ Հավատում է, որ սրտակցային կապն ավելի ուժեղ է, քան արյունակցականը։ Իր լավագույն ընկերուհի է համարում Աստվածուհուն։ Ծանր ապրումների ժամանակ սովորություն ունի պատրաստել քաղցրավենիք (ջալեբի)։ Հանուն քրոջ՝ Փայալի, Ակաշի հետ ամուսնության՝ միանում է Արնավ Սինգհ Ռայզադայի հետ։ Հանուն Արնավի փրկության՝ խաբում է Շիամին։ Հանուն Անջալիի առողջության՝ վերադարձնում է Շիամին։ Արնավի հետ որդեգրում է որբ տղային։ Սկզբում վախենում է Արնավից, այնուհետև հասկանում է, որ սիրում է նրան։ |
Ակշայ Դոգրա | Ակաշ Սինգհ Ռայզադա | Մանորամայի որդին՝ Արնավի, Անջալիի, Նանկիի զարմիկը։ Սիրահարվում է Փայալ Գուպտային և Արնավի և Քուշիի աջակցությամբ ամուսնանում նրա հետ։ |
Դիպալի Պանսարե | Փայալ Գուպտա Սինգհ Ռայզադա | Սաշի Գուպտայի հարազատ աղջիկն առաջին ամուսնությունից։ Ունի համեստ և հեզ բնավորություն։ Ամաչկոտ է։ Սիրահարվում է Ակաշ Սինգհ Ռայզադային և դառնում նրա կինը։ Շատ է սիրում իր քույր Քուշիին։ |
Աբհաաս Մեհտա | Շիամ Մանոհար Ջա | Հիմնական բացասական կերպարը։ Անջալիի ամուսինը, փաստաբան։ Կրկնակի կյանք է վարում. լինելով ամուսնացած՝ բնակություն է հաստատում Մադհումատիի տանը՝ փորձում է ամուսնանալ Քուշիի հետ, քանի որ սիրում է նրան՝ չցանկանալով ամուսնալուծվել առաջին կնոջից։ Հարսանիքից հետո առևանգում է Արնավին և փորձում սպանել նրան։ Բազմիցս ոտնձգում է Անջալիի կյանքի դեմ։ Գործնական է, ճարպիկ և նենգ։ |
Դալջիտ Կաուր Բհանոտ | Անջալի Շիամ Ջա | Արնավ Սինգհ Ռայզադայի ավագ քույրը, Շիամ Ջայի կինը։ Բարի և աստվածավախ։ Շիամի ոտնձգության արդյունքում կորցնում է երեխային։ |
Սանջայ Բատրա | Սաշի Գուպտա | Քուշիի որդեգիր հայրը, Փայալի հարազատ հայրը, Գարիմայի ամուսինը։ Խանութպան։ Խելացի, բարի և խորաթափանց մարդ է։ Բացահայտում է Շիամի իրական կերպարը, բայց սրտի կաթվածի հետևանքով չի կարողանում պատմել իր ընտանիքին։ |
Տուխինա Վոխրա / Պյումորւ Մեհտա | Գարիմա Սաշի Գուպտա | Սաշի Գուպտայի երկրորդ կինը։ Երիտասարդ տարիքում սիրային հարաբերությունների մեջ է եղել Արնավ Սինգհ Ռայզադայի հոր հետ։ Հանգիստ, բարի, բայց խիստ կին։ |
Աբհա Պարմար | Մադհումատի Գուպտա | Սաշի Գուպտայի քույրը, այրի։ Ապրում է կենսաթոշակով ու կարուձևով։ Շիամին որպես կենվոր հրավիրում է իր տուն։ |
Ջայշրի Տալպադե | Դևիանի Սինգհ Ռայզադա | Արնավի և Անջալիի մորական տատը, Մանորամայի սկեսուրը, տան ավագ կինը։ Ծնունդով Լակնաուից է, միշտ ուրախ է տեսնել համերկրացիներին։ Սիրում է իր Լաքշմի այծին։ Պնդում էր Արնավի և Լավանիա Կաշիապի օրինական ամուսնությանը։ |
Ուտկարշա Նաիկ | Մանորամա Սինգհ Ռայզադա | Ակաշի մայրը, Արնավի և Անջալիի քեռակինը։ Սիրում է արդուզարդ ու դիմահարդարում։ Փչացնում էր Քուշիի բոլոր բիզնես նախագծերը և մշտապես նրան անվանում «պատռված սարի»։ Փայալի սկեսուրը, որը փորձում է փչացնել նրա կյանքը։ Իրեն համարում է մեծ խուզարկու և օգնում է Քուշիին գտնել Արնավին առևանգողներին։ |
Սվատի Չիտնիս | Սուբհատրա Դևի | Բացասական կին կերպար։ Արնավի և Անջալիի հորական տատը։ Շատ տարիներ անցկացրել է վանքում։ Պնդում է, որպեսզի Շիամը վերադառնա Ռայզադա ընտանիք և փորձում խոչընդոտել Արնավի և Քուշիի կրկնակի ամուսնությանը։ Քուշիի որդեգիր մորը մեղադրում է իր որդու և հարսի մահվան մեջ։ |
Կարան Գոդդվանի | Նանդ Կիշոր (Նանկի, ՆԿ (Էն-Քեյ) | Ավստրալիայից ժամանած Արնավի, Անջալիի և Ակաշի զարմիկը։ Օգնում է Քուշիին ու Արնավին բացահայտել Շիամի դավերը։ |
Սանա Կհան | Լավանիա Կաշյափ | Արնավի ընկերուհին, որը համաձայնել է ապրել նրա հետ առանց ամուսնության։ Արնավի հարազատների պնդմամբ Քուշին նրան սովորեցնում է ավանդույթները։ Քուշիի ազդեցությամբ Լավանիան գիտակցում է ամուսնության կարևորությունը, բայց բաժանվում է Արնավից, երբ հասկանում է, որ վերջինս չի սիրում իրեն։ |
Մադհուրա Նաիկ Շետել Կապուր Բացասական կին կերպար,որդեգրում է փոքրիկ տղաի Աարավին և ստելով ասում է որ երեխան Արնավինն է։
Պարգևներ խմբագրել
Թվական | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Հաղթող |
---|---|---|---|
2012 | The Global Indian Film and TV Honours | Լավագույն դերասան (հրապարակային քվեարկություն) | Բարուն Սոբտի[14] |
2012 | Indian Television Academy Awards | Լավագույն դերասան (հանրաճանաչ) | Բարուն Սոբտի (Iss Pyaar Ko Kya Naam Doon?) & Սամիր Սոնի (Parichay — Nayee Zindagi Kay Sapno Ka)[15] |
2012 | People`s Choice Awards India | Ամենադիտարժան էկրանային զույգ՝ ներկայացված «HEAD & SHOULDERS»-ի կողմից | Բարուն Սոբտի և Սանայա Իրանի[16] |
2012 | People`s Choice Awards India | Հեռուստադրամայի սիրելի դերասան | Բարուն Սոբտի[16] |
2012 | Star Parivaar Awards | Սիրելի ծիծաղելի մասնակից | Ուտկարշա Նաիկ[17] |
2012 | Star Parivaar Awards | Սիրելի թշնամի | Աբհաաս Մեհտա[17] |
2012 | Star Parivaar Awards | Նոր սիրելի մասնակից (տղամարդ) | Բարուն Սոբտի[17] |
2012 | Star Parivaar Awards | Սիրելի զույգ | Բարուն Սոբտի և Սանայա Իրանի[17] |
2012 | Star Parivaar Awards | Միջազգային սիրելի զույգ | Բարուն Սոբտի և Սանայա Իրանի[17] |
2012 | Star Parivaar Awards | Ամենաոճային մասնակից (տղամարդ) | Բարուն Սոբտի[18] |
2012 | Zee Gold Awards (The 5th Boroplus Gold Awards) | Boroplus տարվա դեմք | Սանայա Իրանի[19] |
Հետաքրքիր փաստեր խմբագրել
- Ի սկզբանե տանը պետք է լիներ շուն, բայց ֆիլմի ստեղծողները դա համարեցին տխուր, և տնային կենդանի դարձավ այծը։
- Ի սկզբանե սերիալը պետք է լիներ Արնավի և Անջալիի հարաբերությունների մասին, բայց սիրային սյուժեն տարածվեց, և հետագայում դրա վրա էլ շեշտը դրվեց։
- Այն սերիաներում, որտեղ Քուշին ու Արնավն ամուսնանում են, Սանայա Իրանիին կրկնօրինակել են, քանի որ դերասանուհին խիստ մրսած էր։
- Այն սերիաներում, որտեղ Շիամի ոտքը գիպսի մեջ է, գիպսն իսկական է, քանի որ դերասանի ոտքն իրականում կոտրվել էր։
- Այն սերիաների նկարահանումները, որտեղ Քուշին պատահաբար ընկնում է բեռնախցիկի մեջ, այնքան երկարեցին, որ Սանայա Իրանին քնեց բեռնախցիկում։
- Սանա Կհանը (Լավանիա) պետք է երևար միայն սկզբնական սերիաներում, բայց հանրաճանաչության հետևանքով հերոսուհուն որոշ ժամանակ թողեցին[20]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Iss Pyar Ko Kya Naam Doon
- ↑ 2,0 2,1 http://live.dbpedia.org/resource/Iss_Pyaar_Ko_Kya_Naam_Doon%3F
- ↑ 3,0 3,1 http://dbpedia.org/resource/Iss_Pyaar_Ko_Kya_Naam_Doon%3F
- ↑ Tracking titles. Արխիվացված 2013-04-26 archive.today // Hindustan Times. New Delhi, June 23, 2011.
- ↑ Bharati Dubey. TV serials take on hit Bollywood songs as titles.(չաշխատող հղում) // The Times of India. May 23, 2011.
- ↑ Seema Chowdhry. The pecking order. // Livemint. First Published: Fri, Feb 10 2012.
- ↑ Kavita Awaasthi. Top 10 moments of Indian TV in 2012. Արխիվացված 2013-02-09 Wayback Machine // Hindustan Times. Mumbai, December 27, 2012.
- ↑ Purva Desai. TV shows that have created hysteria in 2012. Արխիվացված 2013-10-09 Wayback Machine // The Times of India. TNN Dec 11, 2012.
- ↑ In future I might comeback to TV: Barun Sobti. // The Times of India. TNN | Nov 24, 2012.
- ↑ «Popular TV actors making a comeback - The Times of India». The Times of India. https://plus.google.com/117150671992820587865. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Iss Pyaar Ko Kya Naam Doon comes back on Hotstar». Indian Television Dot Com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Rangmunch Trends: Is IPKKND really dipping?(չաշխատող հղում) Rangmunch.TV.
- ↑ Iss Pyaar ko kya naam doon. Rajusingh.com (Официальный сайт Раджу Сингха).
- ↑ The Global Indian Film and TV Honours 2012. Արխիվացված 2013-05-17 Wayback Machine. Globalhonours.in (պաշտոնական կայք «The Global Indian Film and TV Honours»).
- ↑ The Indian Television Academy Awards, 2012. Արխիվացված 2013-10-21 Wayback Machine. Indiantelevisionacademy.com (պաշտոնական կայք «Indian Television Academy Awards»).
- ↑ 16,0 16,1 People`s Choice Awards India. Արխիվացված 2013-08-31 Wayback Machine. Peopleschoiceindia.com (պաշտոնական կայք «People`s Choice Awards India»).
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 Star Parivaar Awards 2012 — Nominations & Winners.. Bollygraph.com. Posted by Nikita Mahipal on March 25, 2012.
- ↑ Star Parivaar 2012: complete Nominees and Winners list. Արխիվացված 2012-10-23 Wayback Machine. Indiascanner.com. Posted by Jyoti Sharma on March 22, 2012.
- ↑ The 5th Boroplus Gold Awards: Extra Category Awards 2012.. Thegoldawards.com (պաշտոնական կայք «Gold Awards»).
- ↑ «Знаете ли вы, что...». КиноПоиск. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.