Իլ-76-ի ավիավթար Ալժիրում
Իլ-76-ի ավիավթար Ալժիրում, տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 11-ին Ալժիրում։ Ալժիրի ռազմաօդային ուժերին պատկանող Իլ-76 ինքնաթիռը ավիավթարի է ենթարկվել Ալժիրի Բլինդա նահանգի Բիֆարիկ ռազմաօդային բազայի մոտակայքում։ Զոհվել է 257 մարդ[2]։
Իլ-76-ի ավիավթար Ալժիրում | |
---|---|
Ալժիրի օդային ուժերի Իլ-76 | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ինքնաթիռի կործանում |
Թվական | ապրիլի 11, 2018[1] |
Ժամանակ | 08:00 |
Պատճառ | օդանավի անսարքություն |
Վայր | Բուֆարի օդանավակայան և Բուֆարիկ, , Ալժիր[1] |
Թռիչքի վայր | Բուֆարի օդանավակայան |
Զոհվածներ | 257[2] |
Վիրավորներ | 0 |
Aviation Safety Network ID | 20180411-0 |
Օդանավ | |
Մոդել | Իլ-76 |
Ավիաընկերություն | Ալժիրի ռազմա-օդային ուժեր |
Կողային համար | 7T-WIP |
Արտադրման թվական | 1994 |
Ուղևորներ | 247 |
Անձնակազմ | 10 |
Կենդանի մնացած | 0 |
Այս աղետը 2003 թվականի Թամանրասեթի Բոինգ 737-ի ավիավթարից հետո երկրորդն է իր մեծությամբ։ Աշխարհում ամենախոշոր ավիավթարն է, որ հաջորդել է Դոնեցկի 2004 թվականի Բոինգ 777-ի աղետին, նաև 2003 թվականի իրանի Կերման քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարից հետո երկրորդն է գրավում ԻԼ-76-երի աղետների շարքում ։ Զոհերի քանակով աշխարհում 20-րդ ավիավթարն է։
Ինքնաթիռ
խմբագրելԻնքնաթիռն արտադրվել է Տաշքենդի Չկալովի անվան ավիացիոն արտադրական միավորումում։ Շահագործման է հանվել 1994 թվականի դեկտեմբերի 11-ին գործարանային՝ 043419636 և սերիական՝ 91-09 համարներով։
2003 թվականին Ստարայա Ռուսա քաղաքի համար 123 ավիավերանորոգման գործարանում կապիտալ-վերականգնողական վերանորոգում է անցել։ Այդ պահին ունեցել է 2110 ժամ թռիչք և 1494 «թռիչք-վայրէջք»։
2014 թվականի նոյեմբերից մինչև 2015 թվականի սեպտեմբեր կապիտալ վերանորոգվել է Մոսկվայի մարզի Ժուկովսկի քաղաքում։
Պատկանել է Ալժիրի ռազմաօդային ուժերին։
Աղետը
խմբագրելԻնքնաթիռը աղետի է ենթարկվել տեղական ժամանակով 08:00-ին[3] Բուֆարիկ օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե անց։ Ընկել է Ալժիրի մայրաքաղաքից 30 կմ հեռու։
50 մետր բարձրանալուց հետո բռնկվել է ինքնաթիռի աջ թևը։ Անձնակազմը փորձել է օդանավը ետ շրջել և իջեցնել օդանավակայանում։ Բայց ինքնաթիռը վառվելով վայր է ընկել և հարվածելով գետնին լիովին ավերվել է[4]։
Անձնակազմ և ուղևորներ
խմբագրելԻնքնաթիռում գտնվել են անձնակազմի տասը անդամները և 247 ուղևոր, որոնց մեծ մասը ալժիրցի զինվորականներ են եղել։ Ուղևորների մեջ եղել են Պոլիսարիո ճակատի 26 անդամ[5]։ Ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Plane crash kills hundreds in Algeria — 2018.
- ↑ 2,0 2,1 ASN Aircraft accident Ilyushin-76
- ↑ «DIRECT - Plusiers morts dans le crash d'un avion militaire à Blida». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Разбившийся в Алжире Ил-76 загорелся при взлете, пилоты пытались вернуться на аэродром - ТАСС
- ↑ 'Hundreds dead' after military plane crash in Algeria