«Ժպիտների երկիր» (գերմ.՝ Das Land des Lächelns), ավստրո-հունգարական կոմպոզիտոր Ֆրանց Լեհարի օպերետը՝ 3 գործողությամբ։ Առաջին անգամ բեմադրվել է 1929 թվականի հոկտեմբերի 10-ին Բեռլինի «Մետրոպոլ» թատրոնում։ Լիբրետոյի հեղինակներն են Լյուդվիգ Հերցերը, Ֆրից Լյոներ Բեդան։ Օպերետը մեծ հաջողությամբ է ընդունվել տարբեր երկրների հանդիսատեսների կողմից, իսկ Սու Խոնգի հանրահայտ արիան՝ «Ես տվեցի քեզ իմ սիրտը» (գերմ.՝ Dein ist mein ganzes Herz), շարունակ ընդգրկվում է աշխարհի խոշորագույն տենորների երգացանկում։

Ժպիտների երկիր
գերմ.՝ Das Land des Lächelns
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորՖրանց Լեհար[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Fritz Löhner-Beda? և Ludwig Herzer?[1]
Գործողությունների քանակ3 արար
Գործողության տեղՎիեննա և Պեկին
ԿերպարներChief eunuch?, Count Ferdinand Lichtenfels?, Count Gustav von Pottenstein?, Prince Sou-Chong?, Lisa?, Ling?, Lore?, Princess Mi?, Tschang? և Q63677653?
Ստեղծման տարեթիվ1929
Առաջնախաղի տարեթիվհոկտեմբերի 10, 1929
Հրատարակման տարեթիվ1929[1]
 The Land of Smiles Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1923 թվականի փառատոնի ժամանակ Լեհարն ավարտեց իր նոր օպերետը՝ «Դեղին բաճկոնը», որի լիբրետոն գրել էր Վիկտոր Լեոնը։ Հանդիսատեսը սառն ընդունեց ներկայացումը։ 1929 թվականին լիբրետիստներ Լյուդվիգ Հերցերը և Ֆրից Լյոներ Բեդան ներկայացրին էականորեն վերանայված տարբերակը։ Լեհարը վերանայեց նաև պարտիտուրան և ներառեց մի շարք նոր երաժշտական համարներ։ «Դեղին բաճկոն»-ից ոգեշնչված, սակայն այլ՝ «Ժպիտների երկիր» (El pais de la sonrisa) անվանումով ստեղծված նոր ներկայացման պրեմիերան կայացավ Բեռլինում։ Արքայազն Սու Խոնգի գլխավոր դերերգը կատարում էր Ռիխարդ Տաուբերը։ Ներկայացումն այս անգամ շատ մեծ հաջողություն ունեցավ, իսկ գլխավոր մեներգը՝ «Ես տվեցի քեզ իմ սիրտը», երգիչն ստիպված եղավ երգել 4 անգամ՝ որպես «բիս»։ Օպերետի առաջին բեմականացումը Վիեննայում կայացավ հաջորդ տարի՝ 1930-ին, և ունեցավ նույնպիսի հաջողություն։

Հիմնական գործող անձինք խմբագրել

Գործող անձ Անունը դերում Ձայն
Լիզա՝ կոմս Լիխտենֆելզի դուստր Լիզա սոպրանո
Կոմս Գուստավ ֆոն Պոտտենշտայն Կոմս Գուստավ ֆոն Պոտտենշտայն տենոր
Սու Խոնգ՝ չինացի իշխան Սու Խոնգ տենոր
Իշխանուհի Մի՝ Սու Խոնգի քույր Մի սոպրանո
Չանգ՝ Սու Խոնգի մորեղբայր Չանգ բարիտոն

Բովանդակություն խմբագրել

Առաջին գործողություն խմբագրել

Վիեննա, 1912 թվական։ Լիզային՝ կոմս Լիխտենֆելզի դստերը, սիրում է երիտասարդ կոմս Գուստավը, բայց աղջիկը պարահանդեսում սիրահարվում է չինացի իշխան Սու Խոնգին, և նա պատասխանում է փոխադարձությամբ:Երբ իշխանին կանչում են հայրենիք, Լիզան որոշում է նրա հետ գնալ։

Երկրորդ գործողություն խմբագրել

Չինաստան։ Չանգը՝ Սու Խոնգի մորեղբայրը, հրամայում է Սու Խոնգին՝ խզել կապերը Լիզայի հետ և իշխանին վայել կերպով ամուսնանալ մանջուրացի չորս կանանց հետ։ Հայտնվում է հավատարիմ Գուստավը, որին սիրահարվում է Սու Խոնգի փոքր քույրը՝ Մին։ Աղջկա հանդեպ Գուստավը նույնպես անտարբեր չէ, բայց առաջին հերթին նա ցանկանում է փրկել Լիզային։

Երրորդ գործողություն խմբագրել

Օպերետտին ոչ բնորոշ տխուր ավարտ. ամուսնական երկու զույգն էլ ստիպված են ցավալիորեն բաժանվել։

Երաժշտական համարներ խմբագրել

  1. Նախերգանք
  2. Պարահանդեսի տեսարան
  3. Գուստավի և Լիզայի զուգերգը (Freunderl,mach dir nix draus)
  4. Սու Խոնգի տոնական մեներգը (Immer nur laecheln)
  5. Լիզայի և Սու Խոնգի զուգերգը (Bei einem Tee a deux)
  6. Սու Խոնգի առաջին մեներգը (Von Apfelblueten einen Kranz)
  7. Միի պարը
  8. Առաջին գործողության ավարտը
  9. Նախերգ
  10. Լիզայի և Սու Խոնգի զուգերգը (Dich sehe ich)
  11. Բալետային համար
  12. Գուստավի և Լիզայի զուգերգը ('Als Gott die Welt erschuf)
  13. Սու Խոնգի երկրորդ մեներգը (Dein ist mein ganzes Herz)
  14. Չինական հարսանիք
  15. Լիզայի մեներգը (Alles Vorbei)
  16. Երկրորդ գործողության ավարտը
  17. Գուստավի և Միի զուգերգը (Zig, zig)
  18. Միի մեներգը (Wie rasch verwelkte doch)
  19. Երրորդ գործողության ավարտը

Կինոտարբերակներ խմբագրել

Օպերետտի հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր.

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել