Ժորժ Պոմպիդու (ֆր.՝ Georges Pompidou, հուլիսի 5, 1911(1911-07-05)[2][3][4][…], Մոնբուդիֆ[5][1] - ապրիլի 2, 1974(1974-04-02)[5][2][3][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[5][1]), ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի վարչապետը 1962-1968 և նախագահը 1969-1974 թվականներին։

Ժորժ Պոմպիդու
ֆր.՝ Georges Pompidou
 
Կուսակցություն՝ Դեմոկրատների միություն հանուն Հանրապետության, Նոր հանրապետության միություն և Ֆրանսիայի ժողովրդի հանրահավաք
Կրթություն՝ Լյուդովիկոս Մեծի լիցեյ, Բարձրագույն նորմալ դպրոց, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և lycée Pierre-de-Fermat?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բանկիր
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 5, 1911(1911-07-05)[2][3][4][…]
Ծննդավայր Մոնբուդիֆ[5][1]
Վախճանի օր ապրիլի 2, 1974(1974-04-02)[5][2][3][…] (62 տարեկան)
Վախճանի վայր Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[5][1]
Թաղված Orvilliers
Քաղաքացիություն  Ֆրանսիա[6]
Ի ծնե անուն ֆր.՝ Georges Jean Raymond Pompidou[1]
Հայր Léon Pompidou?
Ամուսին Կլոդ Պոմպիդու
Զավակներ Ալան Պոմպիդու
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1934 թվականին ստացել է Քաղաքագիտական գիտելիքների ազատ դպրոցի դիպլոմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945) ժամանակ հարել է Դիմադրության շարժմանը, Շառլ դը Գոլի մերձավոր գործակիցներից էր։

Գործուն մասնակցություն է ունեցել «Ֆրանսիական ժողովրդի միավորում» կուսակցության կազմակերպմանը։ 1958 թվականին նշանակվել է դը Գոլի կաբինետի գործերի կառավարիչ (տնօրեն), մասնակցել 1958 թվականի սահմանադրության մշակմանը։

1962–1968 թվականներին երկրի վարչապետն էր, իսկ 1969 թվականից՝ նախագահ։

Շարունակել է դը Գոլի արտաքին քաղաքական կուրսը՝ Ֆրանսիայի համար ապահովել անկախ գործողություններ միջազգային ասպարեզում՝ պահպանելով դաշնակցային հարաբերությունները արևմտյան պետությունների հետ, ինչպես նաև զարգացրել հարաբերությունները ԽՍՀՄ–ի և սոցիալիստական ճամբարի մյուս երկրների հետ։

Եղել է ԽՍՀՄ–ում։ Ստորագրել է խորհրդա–ֆրանսիական արձանագրություն միջազգային կարևոր հարցերի շուրջ խորհրդակցելու վերաբերյալ (1970, Մոսկվա), «ԽՍՀՄ–ի ու Ֆրանսիայի միջև համագործակցության սկզբունքներ»-ը (1971, Փարիզ) և քաղաքական այլ փաստաթղթեր։

Հեղինակ է ֆրանսիական գրականության պատմության վերաբերյալ աշխատությունների։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Պոմպիդու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։