Ժողովածու (3286), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 3286 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 17-րդ դարում։ Գրված է թղթի վրա, որը ունի 19,3X12,8 չափս։ Ձեռագիրը կազմված է 322 թերթից։ Գրված է երկսյուն, միասյուն, նոտրգրով։ Կազմը՝ կաշվեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ գրչի՝ 153ա, 271ա, հետագայի՝ պահպանակ Ա, 318բ (1876 թ․), կնիք՝ 240բ (1774 թ․, Անանիա վարդապետ)[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
Տարեթիվ17-րդ դար
Թերթեր322
ՆյութԹուղթ
Չափս19,3X12,8
ԳիրԵրկսյուն, միասյուն, նոտրգիր
Տող22-24
ԿազմԿաշվեպատ տախտակ դրոշմազարդ

Բովանդակություն խմբագրել

  • Երեմիայի Մեղրեցւոյ Բառագիրք։
  • Բառք Հանդէս բանաստեղծաց, Ի դրոց Գր․ Նարեկացւոյ․ Քերականի։
  • Վանականի վրդ-ի համեմատութիւն կտակարանաց։
  • Գր․ Կեսարացւոյ Անուանք քաղաքաց։
  • Հարցմունք վասն Իլիոն քաղաքի, պիթազորեանց և դստերացն Նոյի։
  • Առ․ Սիւնեցւոյ Վասն ԺԲ կենդանակերպից։
  • Վասն երակ առնելոյ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 492 — 1636 էջ։