Ժողովածու (2111), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 2111 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1654-1675 թվականներին Հովհաննես Շոռոթեցի և տեր Առաքել գրիչների կողմից, Երուսաղեմում, Ամասիայում, Բերիայում, Արզնիում, Կտուցում, Էջմիածնում, Շոռոթում։ Ստացողը եղել է Հովհաննես Շուռոթեցին։ Գրված է թղթի վրա, որը ունի 21×15 չափս։ Ձեռագիրը կազմված է 512 թերթից։ Գրված է միասյուն նոտրգրով։ Ունի լուսնցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 2 էջ, գրված է՝ մագաղաթիի վրա՝ բոլրագիծ երկաթագրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ գրչի՝ 5ա, 32ա, 119բ, 143բ, 242բ, 308բ, 432ա, 439ա, 484ա[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՀովհաննես Շոռոթեցի,
Տեր Առաքել
ՍտացողՀովհաննես Շոռոթեցի
Տարեթիվ1654-1675 թվականներ
Վայր
Թերթեր512
Նյութթուղթ
Չափս21×15
Գիրմիասյուն, նոտրգիր
Տող30-34
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Մանրանկարչությունլուսանցազարդ
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն խմբագրել

  • Ճառք, Քարողք, Խրատք (Գր. Տաթևացի, Գէորգ Սկևոացի, Ոսկեբերան, Յովհ. Մանդակունի, Անանիա վրդ., Երզնկացի, Վարդ. Այգեկցի, անանունք)։
  • Մովս. Երզնկացւոյ խրատ կանոնական (1656 թվական)։
  • Իշաւխայ Գիրք ի վերայ բնութևան։
  • Արուսայիգայ Յաղագս կազմութեան մարդոյ։
  • Յովհ. Երզնկացւոյ Որպես գիտասցուք, թե լուսաւորք յարևմտից յարևելս երթան։
  • Յաղագս իմաստասիրական քննութեանց (բառարան)։
  • Հարցմունք պիտանիք։
  • Ներս. Լամբրոնացւոյ Մեկնութիւն Հայր մեր-ի։
  • Յակ. Սրճեցւոյ Վասն դարձի Անտիոքայ քաղաքին։
  • Գրիգորիսի կթղ-ի թուղթ վասն անմարմի բնութևան աստուծոյ։
  • Պատմութիւն նախահարցն սրբոց։
  • Ներս. Շնորհալւոյ Ներբող հրեշտակապետաց։
  • Վասն տօնի ծննդահան։
  • Ցանկ Ցայսմաւուրաց։
  • Այս է գիր մատամբն աստուածոյ գրեալ և առաքեալ առ Ադամ։
  • Առ. Սիւնեցւոյ Գովասանութիւն առ Աստուածածինն։
  • Վասն խորանացն Աւետարանին։
  • Ներս. Շնորհալւոյ Մեկնութիւն խորանացն Աւետարանի։
  • Ի Ղուկասու Մեկնութենէ Ոսկերերանի։
  • Տեսիլք Աթանասի, Մարիամու, Գր. Լուսաորիչի։
  • Յընթերցուածոց մեկնութենէն։
  • Ի Մեկնութենէն Կաթողիկեայց Սարգսի Շնորհալւոյ։
  • Ի Հարցմանց գրոց Գր. Տաթևացւոյ։
  • Տոմար։
  • Յադագս մոլորման զատկին։
  • Պարգատոմար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 722 — 1636 էջ։