Ժոզե Լինս դու Ռեգու

բրազիլացի գրող

Ժոզե Լինս դու Ռեգու Կավալկանտի (պորտուգալերեն՝ José Lins do Rego Cavalcanti, հուլիսի 3, 1901(1901-07-03)[1], Պիլար, Պարաիբա - սեպտեմբերի 12, 1957(1957-09-12)[2][3][1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), 20-րդ դարի բրազիլացի անվանի գրող, որը լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես կիսով չափ ինքնակենսագրական բնույթի իր վեպերի և նամանավանդ՝ պայմանականորեն «Շաքարեղեեգնի վիպաշար» անվանված ծավալուն երկերի շնորհիվ։ Համարվում է հասարակությանը հուզող սուր հիմնախնդիրների վերաբերյալ ստեղծագործությունների ամենանշանակալի հեղինակներից, այսպես կոչված՝ ռեգիոնալիստ մեծագույն գրողներից մեկը Բրազիլիայում[4]։ Հեղինակավոր գրականագետներից շատերի կարծիքով՝ նա վերջին վիպասաններից մեկն է, ով կարողանում է պատում ստեղծել[5]։ Ժոզե Լինս դու Ռեգուի առաջին վեպը՝ Menino de Engenho-ն («Պլանտացիայի տղան»), դժվարությամբ է լույս աշխարհ եկել, սակայն կարճ ժամանակ անց արժանացել է քննադատների դրվատանքին ու ընթերցողների ջերմ ընդունելությանը[6]։ Նրա մի շարք վեպեր թարգմանվել են աշխարհի տարբեր ժողովուրդների լեզուներով, դրանց հիման վրա նկարահանվել են սիրված գեղարվեստական կինոնկարներ։

Ժոզե Լինս դու Ռեգու
պորտ.՝ José Lins do Rego
Ծննդյան անունպորտ.՝ José Lins do Rego Cavalcanti
Ծնվել էհուլիսի 3, 1901(1901-07-03)[1]
ԾննդավայրՊիլար, Պարաիբա
Վախճանվել էսեպտեմբերի 12, 1957(1957-09-12)[2][3][1] (56 տարեկան)
Վախճանի վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Գրական անունZélins
Մասնագիտությունգրող, լրագրող, սցենարիստ և գրական քննադատ
Լեզուպորտուգալերեն
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունFaculdade de Direito do Recife?
Ժանրերվեպ, ժամանակագրություն և էսսե
Ուշագրավ աշխատանքներQ10360484?
ԱնդամակցությունԲրազիլական գրականության ակադեմիա
 José Lins do Rego Վիքիպահեստում

Վեպեր խմբագրել

  • Menino de Engenho (1932)
  • Doidinho (1933)
  • Bangüê (1934)
  • O Moleque Ricardo (1935)
  • Usina (1936)
  • Pureza (1937, «Զուլալություն»)
  • Pedra bonita (1938)
  • Riacho doce (1939)
  • Água-mãe (1941)
  • Fogo morto (1943)
  • Eurídice (1947)
  • Cangaceiros (1953)
  • Histórias da velha Totonha (1936)
  • Gordos e magros (1942)
  • Poesia e vida (1945)
  • Homens, seres e coisas (1952)
  • A casa e o homem (1954)
  • Meus verdes anos (1956)
  • Presença do Nordeste na literatura brasileira (1957)
  • O vulcão e a fonte (1958)
  • Dias idos e vividos (1981, հետմահու հրատարակություն)
  • Mae de todos (1981, հետմահու հրատարակություն)

Վեպերի էկրանավորումներ խմբագրել

  • Pureza, ռեժիսոր՝ Չիանկա դե Գարսիա (1940).
  • Տղան՝ պլանտացիայից, ռեժիսոր՝ Վալտեր Լիմա (1965)
  • Վերջին պլանտացիան, ռեժիսոր՝ Մարկոս Ֆարիաս (1976, Fogo morto/«Մեռած կրակ» վեպի հիման վրա)

Հիշատակը խմբագրել

  • 1975 թվականին բրազիլացի կինոռեժիսոր Վլադիմիր Կարվալյուն (Պորտուգալերեն)՝ Vladimir Carvalho) ֆիլմ է նկարահանել անվանի գրողի մասին։
  • Բրազիլիայի գրականության ակադեմիան 1998 թվականին սահմանել է Ժոզե Լուիս դու Ռեգուի անվան գրական մրցանակ (բրազ.-պորտ.՝ Prêmio José Lins do Rego), որը յուրաքանչյուր տարի շնորհվում է լավագույն վեպի հեղինակ ճանաչված բրազիլացի գրողին։

Գրականություն խմբագրել

  • Советский энциклопедический словарь / Гл. ред. А. М. Прохоров. — 4-е изд. — М.: Советская энциклопедия, 1988. — с. 714
  • В. В. Вольский. Латинская Америка. — Москва, Советская энциклопедия, 1979
  • Тертерян, Инна Артуровна, Бразильский роман XX века. — М., 1965.
  • Ellison Fr., Brasil's new novel, Berk. — Los. Ang., 1954.
  • Castello J. A., Jose Lins do Rego: Modernismo e regionalismo. — Rio de J., 1961.
  • Braga-Pinto, César,"José Lins do Rego e as fronteiras da amizade: Doidinho". Revista Olho d'Água 4 (2 ) (on-line). São José do Rio Preto: 2012. p. 77-87.
  • Braga-Pinto, César,“Ordem e tradição: a conversão regionalista de José Lins do Rego.” Revista do Instituto de Estudos Brasileiros 52, Sept/March, 2011, p. 13-42.
  • Braga-Pinto, César,“Homem de Palavra, Homem de Letras: Literatura e Responsabilidade na Obra de José Lins do Rego”. Luso Brazilian Review 42 (1), 2006.
  • Braga-Pinto, César,“José Lins do Rego: sujeito aos ventos de Gilberto Freyre.” Revista de Critica Literaria Latinoamericana 59, 2004, p. 183-203.
  • Braga-Pinto, César,13. “José Lins do Rego, o panfletário e o católico.” Introd. To Ligeiros Traços: escritos de juventude de José Lins do Rego. Rio de Janeiro: Editora José Olympio, 2007. 17-35

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  4. Hafez, 1997, p.13
  5. CARPEAUX, 1980, citado por Hafez, 1997, p.19
  6. Hafez, 1997, p.10

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Լինս դու Ռեգու» հոդվածին։