Ժոզե Ագիլյար
Ժոզե Անտոնիո Ագիլյար Գոմես (իսպ.՝ José Antonio Aguilar Gómez, հոկտեմբերի 11, 1989[1], Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Անդորրա» ակումբի հարձակվող։ Անդորրայի առաջնության 2015/16 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | ||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 11, 1989[1] (34 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա | |||||||||||||||||
Հասակ | 174 սմ | |||||||||||||||||
Քաշ | 69 կգ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Անդորրա | |||||||||||||||||
Համար | 9 | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելԺոզե Ագիլյարն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 2007 թվականին «Տերասսա» իսպանական թիմում 18 տարեկան հասակում։ Ակումբի կազմում նա իր նորամուտը կատարել է 2007 թվականի դեկտեմբերի 2-ին՝ մանսակցելով Սեգունդա Բ-ի՝ «Բադալոնա» ակումբի դեմ խաղին, որն ավարտվել է 0։1 հաշվով[2]։ Ընդհանուր առմամբ «Տերասսայում» նա անցկացրել է 7 խաղ։ 2013 թվականի օգոստոսին մասնակցել է մեկ խաղի «Սերդանիոլա» ակումբի կազմում, որի ընթացքում դարձել է գոլի հեղինակ Իսպանիայի՝ նշանակությամբ չորրորդ դիվիզիոնում[3]։
2013/14 մրցաշրջանում Ագիլյարը խաղացել է անդորրական «Սան Ժուլիա» ակումբում, որի կազմում դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր և Անդորրայի գավաթակիր։ Գավաթի խաղարկության եզրափակչում Ագիլյարը գոլ է խփել «Լուզիտանսի» դարպասը և օգնել իր թիմին հաղթել 2:1 հաշվով[4]։
2014 թվականի ամռանը իսպանացին տեղափոխվել է «Լուզիտանս»։ Առաջին մրցաշրջանի ընթացքում Ագիլյարը 17 խաղում խփել է 10 գոլ և ճանաչվել իր թիմի լավագույն ռմբարկու Անդորրայի առաջնությունում Բրունինյուի հետ միասին[5]։ Մրցաշարի արդյունքում «Լուզիտանսը» արժանացել է արծաթե մեդալի՝ զիջելով միայն «Սանտա-Կոլոմային»։ 2015 թվականի հուլիսին նա կատարել է իր նորամուտը եվրագավաթներում՝ մասնակցելով անգլիական «Վեսթ Հեմ Յունայթեդ» ակումբի դեմ երկու խաղերի Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի շրջանակներում։ Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի որակավորում։ Երկու խաղերի արդյունքում Անդորրան պարտվել է 0:4 հաշվով։ 2015/2016 մրցաշրջանում Ագիլյարն ու «Ունիո Էսպորտիվա Սանտա Կոլոմա» ակումբի խաղացող Վիկտոր Բերնատը դարձել են 12-ական գոլի հեղինակ Պրիմերա Դիվիզիոյում և կիսալ մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչումը[6]։ «Լուզիտանսը» կրկին նվաճել է արծաթե մեդալներ և կրկին ստացել Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցելու հնարավորություն։ 2016 թվականի հունիսին Ագիլյարն իր ակումբակից Պեդրո Մունիոզի հետ միասին դարձել է թենիսային ֆուտբոլի Նեոն առաջնության հաղթող[7]։ Այս անգամ ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում թիմը պարտվել է սլովենական «Դոմժալե» ակումբին (2։5 հաշվով երկու հանդիպումների արդյունքում)։
2017 թվականի սկզբին Ագիլյարը միացել է «Անդորրա» ֆուտբոլային ակումբին, որը հանդես է գալիս Կատալոնիայի առաջնությունում[8]։ Թիմի կազմում իր նորամուտը կատարել է 2017 թվականի հունվարի 14-ին «Սանթսի» դեմ խաղում (0:1)[9]։ «Անդորրայի» կազմում անցկացրած երրորդ՝ «Մասնոու» ակումբի դեմ խաղում Ագիլյարը դարձել է հանդիպման միակ գոլի հեղինակն ու հաղթանակ պարգևել իր թիմին (1։ 0)[10]։
Ձեռքբերումներ
խմբագրել- «Սան-Ժուլիա»
- Անդոդրրայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2013/14
- Անդորրայի գավաթակիր – 2014
- «Լուզիտանս»
- Անդորրայի առաջնության արծաթե մեդալակիր (2) – 2014/15, 2015/16
- Անդորրայի առաջնության լավագույն ռմբարկու – 2015/16
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Badalona - Terrassa (1-0) 02/12/2007» (անգլերեն). bdfutbol.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի էջը» (իսպաներեն). lapreferente.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Álvaro Macho (26.05.2014). «Cuarta copa para el Sant Julià» (իսպաներեն). ՈՒԵՖԱ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Примера Андорры. 20-й тур. Места 1-4» (ռուսերեն). weakteams.ws. 03.05.2015. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «L'UE Santa Coloma, campió de la Copa Constitució 2016 (3-0)» (կատալաներեն). Անդորրայի ֆուտբոլի ֆեդերացիա. 15.05.2016. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Víctor Duaso (06.06.2016). «Peter Muñoz i Aguilar vencen al Torneig Neón» (կատալաներեն). Diari Bondia Andorra. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Joan Josep Blasco (14.01.2017). «L'FC Andorra vol tornar a agafar sensacions» (կատալաներեն). Diari Bondia Andorra. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Acta Primera Catalana Andorra, F.c. "a" - Sants, U.e. "a"» (կատալաներեն). Federació Catalana De Futbol. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Acta Primera Catalana Andorra, F.c. "a" - Masnou, C.d. "a"» (կատալաներեն). Federació Catalana De Futbol. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ժոզե Ագիլյար պրոֆիլը BDFutbol կայքում