Ժյուլ Ռենար

ֆրանսիացի գրող

Պիեռ-Ժյուլ Ռենար (ֆրանսերեն արտասանությունը՝ [pjɛʁ ʒyl ʁənaʁ], փետրվարի 22, 1864(1864-02-22)[1][2][3][…], Châlons-du-Maine, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4] - մայիսի 22, 1910(1910-05-22)[1][2][3][…], Բուխարեստ, Ռումինիա[5]), ֆրանսիացի գրող, դրամատուրգ, Գոնկուրյան ակադեմիայի անդամ, առավել հայտնի է «Poil de carotte» («Կարմրամազը», 1894) և «Les Histoires Naturelles» («Իրական պատմություններ», 1896) ստեղծագործություններով։ Նրա գրվածքներից են «Le Plaisir de rompre» («Բաժանման բերկրանքը», 1898) և հետմահու հրատարակված «Huit Jours à la campagne» («Ութ օր գյուղում», 1912) երկերը։

Ժյուլ Ռենար
ֆր.՝ Jules Renard
Ծննդյան անունֆր.՝ Pierre-Jules Renard
Ծնվել էփետրվարի 22, 1864(1864-02-22)[1][2][3][…]
ԾննդավայրChâlons-du-Maine, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4]
Վախճանվել էմայիսի 22, 1910(1910-05-22)[1][2][3][…] (46 տարեկան)
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիա
ԳերեզմանQ30012604?
Մասնագիտությունգրող, ասացվածքների հեղինակ, դրամատուրգ, վիպասան, օրագրի հեղինակ, գրական քննադատ և բանաստեղծ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Գրական ուղղություններԱզատամտականություն
Ուշագրավ աշխատանքներ«Կարմրամազը», «Իրական պատմություններ», «Բաժանման բերկրանքը», «Ութ օր գյուղում», «Օրագիր, 1887–1910»
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱմուսինՄարի Մորնո
Կայքpour-jules-renard.fr
Ժյուլ Ռենար Վիքիքաղվածքում
 Jules Renard Վիքիպահեստում
Ժյուլ Ռենար, 1900թ․
Ժյուլ Ռենարի ասույթը «HIMANK» նախագծի ճանապարհային նշանի վրա․ Նուբրա հովիտ, Լադախ, Հնդկաստան

Կենսագրություն խմբագրել

Ֆրանսուա Ռենարի և Աննա-Ռոուզ Քոլինի զավակը՝ Ռենարը, ծնվել է Շալոն-դյու-Մենում, Մայենում, որտեղ հայրն աշխատում էր երկաթուղու շինարարության վրա։ Ռենարը մեծացել է Շիտրի-լե-Մինում (Նևր)։ Նա ունեցել է իրենից մեծ երկու քույր և եղբայր, ներառյալ Ամելին (ծնված 1858 թվականին), ով մահացավ պատանի հասակում։ Երկրորդ քրոջ անունը նույնպես Ամելի էր (ծնված 1859 թվականին)։ Երրորդ զավակը Մորիսն էր, ով ծնվեց 1862 թվականին՝ մինչ Պիեռ-Ժյուլի լույս աշխարհ գալը։

Ժյուլ Ռենարը ծանր և տխուր մանկություն է ունեցել (un grand silence roux, «մեծ, բոսոր լռություն»)։ Հայրը որսորդական հրացանով ինքնասպան է եղել, իսկ մայրը, ով հոգեկան անհավասարակշիռ պահվածք էր դրսևորում, ջրհորն է ընկել և մահացել․ կարծիք կա, որ նա ևս այդպիսով ինքնասպանություն է գործել։ Ինը տարեկանից մնալով մենակ՝ Ռենարը զգացել է կյանքի բոլոր դժվարությունները։ 1881 թվականին տեղափոխվում է Փարիզ, որպեսզի ընդունվի հեղինակավոր Բարձրագույն դպրոց (École normale supérieure), սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի հաճախում այնտեղ՝ զբաղվելով ինքնակրթությամբ, նախընտրելով այցելել թատրոններ, մասնակցել գրական և լրագրողական հավաքույթների[6]։ 1885-86 թվականներին զինվորական ծառայություն է անցել Բուրժում։

1888 թվականի ապրիլի 28-ին Ռենարն ամուսնացել է Մարի Մորնոյի հետ։ Նա կնոջ հետ ապրել է Փարիզի 8-րդ շրջանի 43 Ռու դու Ռոշեր փողոցում[6]։ Ռենարն սկսում է այցելել գրական հանդիպումների և թղթակցում է փարիզյան թերթերին։ Նրա հավատարիմ ընկերներն էին Ալֆրեդ Կապյուն և Լյուսիեն Գիտրին։

Ժյուլ Ռենարը գրեց բանաստեղծություններ, պատմվածքներ, կարճ պիեսներ, վեպեր և իր նշանավոր «Կարմրամազը»։ 1904 թվականի մայիսի 5-ին որպես սոցիալիստ թեկնածու նա ընտրվեց Շիտրի-լե-Մինի (58) քաղաքապետ, իսկ 1907 թվականին, Օկտավ Միրբոյի շնորհիվ, դարձավ Գոնկուրյան ակադեմիայի անդամ[7]։

Նա մահացավ Փարիզում արտերիոսկլերոզից։

Ստեղծագործություն խմբագրել

Ժյուլ Ռենարի ստեղծագործական ներշնչանքի աղբյուրը եղել է Նևրի գյուղական շրջանը։ Նա ստեղծել է ուժեղ, երգիծական և որոշ դեպքերում դաժան կերպարներ (իր «Իրական պատմություններ»-ում («Histoires naturelles») նա մարդկայնացնում է կենդանիներին և կենդանակերպ դարձնում տղամարդկանց)։ Նա պացիֆիզմի և հակակղերականության ակտիվ ջատագով էր[8][9]։

Ռենարը զարգացնում է Գյուստավ Ֆլոբերի գրական սկզբունքները՝ զուգակցելով մանրակրկիտ, հստակ նկարագրությունը, վերլուծությունը «միակ, տեղին բառի» ընտրության հետ՝ առավել բնորոշ քնարերգությանը (հեղինակն ինքն իր համար հիվանդագին էր համարում արձակի որոշակիության և պոեզիայի գեղեցկության կոնֆլիկտը)։

Նրա «Օրագիր, 1887–1910»-ը («Journal, 1887–1910»), հրատարակված 1925 թվականին, ներհայեցության, երգիծանքի, հումորի, հայրենաբաղձության, գրողի ստեղծագործական լաբորատորիայի լավագույն դրսևորումն է, ինչպես նաև՝ կարևոր անդրադարձ տվյալ ժամանակաշրջանի գրական կյանքին։ Այն հրատարակվել է հետմահու։

Անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմն իր հայտնի ամսագրերը ստեղծեց Ռենարի օրինակով՝ ազդվելով նրանից։ «Գրողի օրագիրը» ստեղծագործության ներածության մեջ Մոեմը հակիրճ գրում է Ռենարի ամսագրի արժանիքների մասին․ «Ամսագիրը հրաշալիորեն լավ է ընթերցվում։ Այն խիստ ծիծաղաշարժ է։ Նա սրամիտ է, նրբանկատ և շատ իմաստուն․․․ Ժյուլ Ռենարը հակիրճ շարադրել է դիպուկ առարկություններ, էպիգրամներ, իր տեսածը, մարդկանցից լսածը և իր հայացքն այդ մարդկանց, բնության նկարագրություններ, լույսի և ստվերի խաղը, կարճ ասած՝ այն ամենը, ինչի մասին կարելի էր գրել, երբ նա պատրաստվում էր հրատարակել ամսագիրը»։

Ժյուլ Ռենարի գրողական դիմագիծը հավանության է արժանացել Սարտրի, «OULIPO» գրական խմբակի ներկայացուցիչների կողմից (Ժորժ Պերեկ և այլք)։

Ռենարի «Իրական պատմություններ»-ի տեքստի հիման վրա ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավելը գրել է երաժշտություն, «Կարմրամազը» քանիցս էկրանացվել է (1932, 1952, 1972, 1996, 2003)։ Գրողի մասին նկարահանվել է վավերագրական-խաղարկային ֆիլմ՝ «Ժյուլ Ռենար․ կյանքը և ստեղծագործությունը» (1972թ․)[10]։

Ամերիկացի վիպասան Գիլբերտ Սորենտինոն Ռենարի «Poil de carotte»-ի («Կարմրամազը») հիման վրա 1995 թվականին գրեց «Red the Fiend» («Կարմիր դևը») գործը։ Անգլիացի վիպասան Ջուլիան Բարնսի 2008 թվականի հուշագրությունը` «Ոչնչից վախենալ պետք չէ» («Nothing to Be Frightened Of»), հիմնականում հարգանքի տուրք է Ժյուլ Ռենարին։

 
«Կարմրամազ»-ի (Poil de carotte) նկարազարդումներից, 1902թ․

Ռենարն այն մի քանի հայտնի փիլիսոփաներից է, ում ասույթները կարելի է կարդալ «HIMANK» նախագծի ճանապարհային նշանների վրա՝ հյուսիսային Հնդկաստանի Լադախ շրջանում։ Նուբրա հովտի այդ նշաններից մեկի վրա գրված է․ «Ծուլությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մինչև հոգնելը հանգստանալը»։

Մատենագրություն խմբագրել

Վեպեր խմբագրել

  • Les Roses. Les Bulles de sang. Poésies dites par Mme Danièle Davyle de la Comédie-Française (1886)
  • Crime de village (1888)
  • Sourires pincés (1890)
  • L'Écornifleur (1892)
  • La Lanterne sourde (1893)
  • Coquecigrues (1893)
  • Deux fables sans morale (1893)
  • Le Coureur de filles (1894)
  • Poil de Carotte (1894)
  • Histoires naturelles (1894, «Իրական պատմություններ»)
  • Le Vigneron dans sa vigne (1894)
  • X... roman impromptu (1895)
  • La Maîtresse (1896)
  • Bucoliques (1898)
  • Les Philippe (1907)
  • Patrie (1907)
  • Mots d'écrit (1908)
  • Ragotte (1909)
  • Nos frères farouches (1909)
  • Causeries (1910)
  • L'Œil clair (1913)
  • Les Cloportes (1919)

Պիեսներ խմբագրել

  • La Maîtresse (1896)
  • Le Plaisir de rompre (1897, «Բաժանման բերկրանքը»)
  • Le Pain de ménage (1898)
  • Poil de Carotte (1900, «Կարմրամազը»)
  • Monsieur Vernet (1903)
  • La Bigote (1909)
  • Huit jours à la campagne (1912, «Ութ օր գյուղում»)
  • Le Cousin de Rose

Ամսագրեր խմբագրել

  • Journal, 1887-1910 (1925-1927, «Օրագիր, 1887–1910»)[11]
  • Leçons d'écriture (2008)

Նամականի խմբագրել

  • «Նամականի I» և «Նամականի II»[12]

Ասույթներ խմբագրել

  • Եթե վախենում ես մենակ մնալուց, մի՛ փորձիր ճիշտ լինել։
  • Գրելը զբաղմունք է, որով դու շարունակ պետք է ապացուցես քո տաղանդն այն մարդկանց, որոնք դա չունեն։
  • Ամենուր փնտրիր զավեշտալին և կգտնես այն։
  • Եթե փողը չի երջանկացնում, վերադարձրու այն։
  • Գրելն առանց ընդհատումների արտահայտվելու միակ հնարավորությունն է։
  • Եթե ցանկանում ես կառուցել երջանկության տունը, ամենաընդարձակ տարածքը սպասասրահը կլինի։
  • Մեռնելն աննպատակ է, ուրեմն հենց հիմա մեռիր։
  • Քառասուն տարեկանում մենք ոչ թե ավելի լավ գիտենք կյանքը, քան քսանում, այլ գիտենք և ընդունում ենք այն։
  • Ինձ թվում է, որ երբ չեմ մտածում իմ մասին, չեմ մտածում առհասարակ։
  • Ձախողումը ծուլության միակ պատիժը չէ․ կա նաև այլոց հաջողությունը։
  • Ծուլությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մինչև հոգնելը հանգստանալը։
  • Իսկապես ազատ է այն մարդը, որը կարող է հրաժարվել ճաշի հրավերից առանց ներողություն խնդրելու։
  • Գրելը միակ մասնագիտությունն է, երբ գումար չվաստակելու դեպքում ոչ ոք քեզ զավեշտալի չի համարում։
  • Ես երբեք չեմ ձանձրանում որևէ տեղ․ ձանձրանալն անարգանք է ինքդ քո հանդեպ։
  • Եթե կյանքը սկսեի զրոյից, կուզեի կրկնել այն ճիշտ նույն կերպ․ միայն մի փոքր ավելի կբացեի աչքերս։
  • Սերն ասես ավազի ժամացույց լինի՝ ուղեղի դատարկվելով լցվող սրտով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Ренар Жюль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. «Visionneuse - Archives de Paris». archives.paris.fr. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  6. 6,0 6,1 «Pour Jules Renard / Biographie». pour-jules-renard.fr (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  7. «RENARD, jules | Personnes». mirbeau.asso.fr. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  8. Swart, Koenraad W. (2013 թ․ նոյեմբերի 11). The Sense of Decadence in Nineteenth-Century France (անգլերեն). Springer Science & Business Media. ISBN 978-94-011-9673-4.
  9. The quotable atheist : ammunition for nonbelievers, political junkies, gadflies, and those generally hell-bound. Jack Huberman. New York: Nation Books. 2007. ISBN 978-1-56858-419-5. OCLC 773692717.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  10. Beuchey, Maurice (1972-07-29), Jules Renard, sa vie et son oeuvre, Վերցված է 2023-01-07-ին
  11. «ABU - AUTEUR Jules Renard». abu.cnam.fr. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  12. «Livres». pour-jules-renard.fr (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Ռենար» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Ռենար» հոդվածին։