Ժիրայր Նշանի Սերգոյան (հուլիսի 14, 1922(1922-07-14)[1], Կոստանդնուպոլիս - փետրվարի 8, 2004(2004-02-08)[1], Լա Կադյեր դ'Ազուր), հայ երգիչ (բաս)։

Ժիրայր Սերգոյան
Բնօրինակ անունֆր.՝ Gérard Serkoyan
Ծնվել էհուլիսի 14, 1922(1922-07-14)[1]
Կոստանդնուպոլիս
Երկիր Ֆրանսիա և  Հայկական ԽՍՀ
Մահացել էփետրվարի 8, 2004(2004-02-08)[1] (81 տարեկան)
Լա Կադյեր դ'Ազուր
Մասնագիտությունօպերային երգիչ և երաժիշտ
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ

1948 թվականին հանդես է եկել Նիցցայի օպերային բեմում, հաջորդ տարին երգել Լիոնի, 1950 թվականին՝ Ստրասբուրգի օպերային թատրոններում։1952 թվականին, շահելով Փարիզի «Գրանդ օպերա»-ի տարեկան մրցույթը, հրավիրվել է որպես մենակատար։ Այս թատրոնում Սերգոյանի անդրանիկ դերերգը Մպարաֆուչիլեն է (Վերդիի «Ռիգոլետտո»), որին հաջորդել են երեք տասնյակից ավելի դերերգեր՝ Մեֆիստոֆել (Դունոյի «Ֆաուստ»), Պիմեն (Մուսորգսկու «Բորիս Դողունով»), Ֆիլիպ, եթովպական թագավոր (Վերդիի «Դոն Կարլոս», «Աիդա»), Դոն Բազիլիո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») Օրովեզո (Բելլինիի «Նորմա»), Լեպորելլո (Մոցարտի «Դոն Ժուան»), Նիլականտա (Դելիբի «Լակմե»), Աբեմելիխ (Սեն-Սանսի «Մամսոն և Դալիլա»)։ Երկար տարիներ «Գրանդ օպերա»-ին զուգընթաց երգել է «Օպերա կոմիկ»-ում։ Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում, 1974 թվականին և 1976 թվականին՝ ԽՍՀՄ քաղաքներում (Լենինգրադ, Սվերդլովսկ, Տաշքենդ, Երևան)։ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում կատարել է Ֆիլիպի, Դոն Բազիլիոյի, Մեֆիստոֆելի դերերգերը։ Սերգոյանի կատարումներին հատուկ է կերպարների ինքնատիպ մեկնաբանումը, ուր գերիշխողը դրանց հոգեբանական խորության, ճշմարտացիության, հոգեկան դինամիկայի բացահայտումն է։ Հանդես է գալիս նաև դասական ստեղծագործություններից և հայկական երգերից կազմված կամերային երգացանկով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։