Ժիրայր Չուլոյան

հայ նկարիչ

Ժիրայր Էդուարդի Չուլոյան (փետրվարի 27, 1918(1918-02-27), Կահիրե, Եգիպտոս - դեկտեմբերի 12, 1992(1992-12-12), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ նկարիչ։ Դեկորատիվ-կիրառական արվեստի ներկայացուցիչ (ոսկերիչ-արծաթագործ

Ժիրայր Չուլոյան
Ծնվել էփետրվարի 27, 1918(1918-02-27)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Վախճանվել էդեկտեմբերի 12, 1992(1992-12-12) (74 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ժիրայր Չուլոյանը ծնվել է Կահիրեում։ 1946 թվականին հայրենադարձել է։ Աշխատել է Երևանի ոսկերչական ֆաբրիկայում, ստեղծել է պերճանքի բարձրարվեստ առարկաներ՝ հիմնականում արծաթից, 1961 թվականից՝ գեղարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչ։ Չուլոյանը Հայաստանում սկզբնավորել է հուշանվերային գեղարվեստական կերտվածքների արտադրությունը (այդ թվում մեդալիոններ՝ «Տիգրան Մեծ», «Հայուհի»)։ Վարպետությամբ է կերտել «Զարթոնք» (1967, արծաթ) սկուտեղը, Վազգեն Ա-ի շքեղ պնակեն (1959, ոսկի, ադամանդ, սուտակ)՝ Գրիգոր Լուսավորչի արծնանկարով, ասան (1962), ադամանդակուռ, ոսկետառ «Հայոց այբուբենը» (1976, Վեհարան), «Խաչը» (1979), կաթողիկոսի «Խաղաղության դեսպան» գավազանը (1980), Հայաստանի զինանշանը՝ հայոց մայրաքաղաքների թվարկմամբ (1982, բոլորը՝ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի հետ), «Արծիվ» (1958) կրծքազարդը, «Սկիհը» (1965, բոլորը՝ ոսկի, ականակուռ)։

Չուլոյանը նոր մակարդակի է բարձրացրել հայ ոսկերչական արվեստը։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և աշխարհի մի շարք թանգարաններում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.