Ժիխարկա (ռուս.՝ Жихарка), ռուսական մուլտֆիլմ, որը նկարահանվել է ըստ համանուն ռուսական ժողովրդական հեքիաթի։ Մուլտֆիլմը նկարահանել է ռեժիսոր Օլեգ Ուժինովը «Պիլոտ» ստուդիայում, «Աերոպլան» պրոդյուսերական ընկերության մասնակցությամբ։ Ենթավենագիրն է. «Հեքիաթ, որը պատմել է ուրալյան կազակն իր աղջկան»։

Ժիխարկա
ռուս.՝ Жихарка
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ, հեքիաթ և կատակերգություն
Շարքի մասն էԳունագեղ քարերի սարը
ՌեժիսորՕլեգ Ուժինով
ՍցենարիստՕլեգ Ուժինով
ՀնչյունավորումAnatoly Lobotsky?
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն582 վայրկյան
ՇարքԳունագեղ քարերի սարը
Թվական2006

Մուլտֆիլը մտնում է «Гора самоцветов» շարքի մեջ։ Մուլտֆիլմի սկզբում երևում են հետևյալ տողերը. «Մենք ապրում ենք Ռուսաստանում, Ուրալում»։ Ֆիլմը մասնակցել է «Սուզդալ-2007» փառատոնի մրցութային ծրագրին։

Սյուժե խմբագրել

Մի ժամանակ ապրում էին դարբիններ Կատուն ու Ճնճղուկը։ Եվ նրանք ունեին փոքրիկ աղջիկ` Ժիխարկան։ Նա ամեն ինչով լավն էր, բայց շատ էր սիրում չարություններ անել և չլսել ծնողներին։ Մի անգամ Կատուն ու Ճնճղուկը գնում են շուկա, և այդ ժամանակ Ժիխարկային գողանում է խորամանկ աղվեսը, որպեսզի ուտի նրան։ Աղվեսը չար և խորամանկ էր, սակայն Ժիխարկան էլ այնքան անդադրում էր, անմիջական և միամիտ, որ նրան ոչ մի կերպ չէր ստացվում ուտել։

Հեղինակներ խմբագրել

Բեմադրող ռեժիսոր Օլեգ Ուժինով
Սցենարի հեղինակներ Օլեգ Ուժինով, Ելենա Ուժինովա
Բեմադրող նկարիչ Ելենա Ուժինովա
Անիմատորներ Անտոն Սկաչկով, Լեոն Էստրին,Սերգեյ Ռոմաշկին, Անդրեյ Կուզնեցով, Կոնստանտին Արեֆև, Տատյանա Խորոշիխ, Եվգենի Դուդին, Նատալյա Նովիկ
Երաժշտական ձևավորումը` Միխայիլ Գորշկով, Սերգեյ Ռոդյուկով
Հնչյունային ռեժիսորներ Ելենա Նիկոլաևա, Սերգեյ Ալմաև
Տնօրեն Իգոր Գելաշվիլի
Պրոդյուսեր Իրինա Կապլիչնայա
Ծրագրի ղեկավար Ալեքսանդր Թաթարսկի
Դերերը հնչյունավորել են Եկատերինա Կուդրյավցևա, Միխայիլ Բերեզովոյ, Անատալի Լոբոցկի, Օլգա Գուսիլետովա, Օլեգ Ուժինով, Ալեքսանդր Գրավե
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմում օգտագործվել են վերխովաժյան հարմոնիստներ Վիտալի Պաշովի, Վասիլի Ֆեդյաևսկու, Լեոնիդ Շեմելինի ձայնագրությունները, որոնք արվել են Ռուսական ֆորկլորի հանրապետական կենտրոնի ֆոլկլորային փորձերի ժամանակ և «Վիսոկուշա» ռուսական ավանդական մշակութային կենտրոնի կողմից։

Դիցաբանություն խմբագրել

Հեքիաթում հիշատակվում է Բաբայկա անունով դիցաբանական կերպարը, որը վախեցնում է փոքրիկ աղջկան։

Մրցանակներ և փառատոններ խմբագրել

  • 2006-9-րդ միջազգային «Անիմաևկա» փառատոն Մոգիլյովում։ Գրան պրի շնորհվել է Օլեգ Ուժինովին` «Ժիխարկա» մուլտֆիլմի համար[1]։
  • 2006-8-րդ միջազգային «Հեքիաթ» կինոփառատոն Մոսկվայում։ Կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի բաժնում Գրան պրի մրցանակ է ստացել Օլեգ Ուժինովի «Ժիխարկա» ֆիլմը[2]։
  • 2007-Անիմացիոն կինոյի ռուսական բաց փառատոն Սուզդալում, «Լավագույն ֆիլմ երեխաների համար» անվանակարգում հաղթել է «Ժիխարկա» մուլտֆիլմը[3]։
  • 2007-14-րդ անիմացիոն միջազգային փառատոն Շտուտգարտում, մրցանակ «Լավագույն մանկական ֆիլմ» անվանակարգում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Призы "Анимаевки": Гран-при достался "Жихарке" Олега Ужинова». Аниматор.ру. 2006 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  2. «Гран-при фестиваля "Сказка" достался "Князю Владимиру"». Аниматор.ру. 2006 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  3. «Подведены итоги фестиваля в Суздале». Аниматор.ру. 2007 թ․ մարտի 4. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  4. «Олег Ужинов - лауреат фестиваля в Штутгарте». Аниматор.ру. 2007 թ․ մայիսի 2. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.