Ժերար դե Վիլյե

ֆրանսիացի գրող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ դե Վիլյե (այլ կիրառումներ)

Ժերար դե Վիլյե (ֆր.՝ Gérard de Villiers, դեկտեմբերի 8, 1929(1929-12-08)[2][3][1], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[1] - հոկտեմբերի 31, 2013(2013-10-31)[2][4][5][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի գրող, լրագրող և հրատարակիչ, ավելի քան 200 վեպի հեղինակ։

Ժերար դե Վիլյե
ֆր.՝ Gérard de Villiers
Ծննդյան անունֆր.՝ Jacques Gérard Marie Adam de Villiers[1]
Ծնվել էդեկտեմբերի 8, 1929(1929-12-08)[2][3][1]
ԾննդավայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ[1]
Վախճանվել էհոկտեմբերի 31, 2013(2013-10-31)[2][4][5][…] (83 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ[1]
ԳերեզմանՊասի գերեզմանատուն[6] և Grave of de Villiers
Մասնագիտությունգրող, լրագրող, հրատարակիչ, թղթակից և սցենարիստ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և École supérieure de journalisme de Paris?
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներSon Altesse Sérénissime?
ԱշխատավայրMinute?, Rivarol?, Paris-Presse?, France Dimanche?, Réalités? և Atlantico?

Դե Վիլյեին լայն ճանաչում է բերել «SAS» (Son Altesse Serenissime) վիպաշարը` գլխավոր հերոս, ԿՀՎ-ի արտահաստիքային աշխատակից իշխան Մալկո Լինգեի հետ։ SAS շարքը հրատարակվել է մոտ 100 միլիոն տպաքանակով[7][8]։

Կենսագրություն խմբագրել

 
Գրողի գերեզմանը Փարիզի Պասի գերեզմանատանը

Ծնվել է դրամատուրգ Ժակ Բուլարան դե Կոմբաժուկսի (որը գրում էր Ժակ Դևալի կեղծանվամբ) և Վալենտինա Ադամ Դե Վիլյեի ընտանիքում։ Մոր կողմից գրողը սերում էր Ռեյունյոն կղզուց` ազնվական ծագում ունեցող բուրժուական ընտանիքից։ Մինչև 17 տարեկանը չի ճանաչել հորը[9]։ Նա Փարիզում ստացել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի և լրագրության բարձրագույն դպրոցի դիպլոմներ։ Ապագա գրողը որպես սպա մասնակցել է Ալժիրյան պատերազմին, այնուհետև աշխատել է որպես «Minute», «Rivarol», «Paris-Presse» և «France Dimanche» ընկերությունների աշխատակից։ Որպես «France Soir» թերթի թղթակից` նա շրջել է աշխարհով մեկ։

Նա չորս անգամ ամուսնացել է և բաժանվել է իր առաջին երեք կանանցից[10]։

1965 թվականից Դե Վիլյեն լրտեսական վեպեր է գրել։ Նա SAS լրտեսական վիպաշարի հեղինակն է, որը նկարագրում է ավստրիացի ազնվականի և ԿՀՎ գործակալ Մալկո Լինգեի արկածները։ Բացի այս շարքի վեպերից, նա ունի նաև այլ ստեղծագործություններ։ Ժերար Դե Վիլյեի ստեղծագործությունը որոշ քննադատներ դասում են «բուլվարային գրականության» շարքը, սակայն դրանք հետաքրքրություն են առաջացնում շատ ճշգրիտ նկարագրությամբ, իսկ երբեմն` քաղաքական իրադարձությունների կանխատեսմամբ։ 1980 թվականին գրողն իր վեպերից մեկում նկարագրել է Անվար Սադաթի դեմ մահափորձը, որին մեկ տարի հետո սպանել են։ «Սպանել Գանդիին» վեպում, որը լույս է տեսել 1986 թվականին Ֆրանսիայում, հեղինակը կարողացել է կանխատեսել 1991 թվականին տեղի ունենալիք իրադարձությունները։ Դե Վիլյեի որոշ ստեղծագործություններ կապված են Ռուսաստանի հետ։ Այսպես, «Բանկոգի ծուղակը» վեպը մասամբ հիմնված է ռուս ձեռնարկատեր Վիկտոր Բուտի կենսագրական փաստերի վրա։ Նա է գրել «Պոլոնիում-210, կամ ինչպես է Վլադիմիր Պուտինը հրամայել սպանել Ալեքսանդր Լիտվինենկոյին» վեպը։

Գրողի վերջին վեպը` «SAS. Կրեմլի վրեժը», որը լույս է տեսել 2013 թվականի մայիսին, նույնպես կապված է Ռուսաստանի հետ։

Ինչպես հայտնել Է հանգուցյալի փաստաբանը, վիպասանը մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։ Նրա մահվան մասին հայտնել է «ВВС» հեռուստաալիքը։

Թաղված է Պասի գերեզմանատանը։

Մատենագիտություն խմբագրել

  1. SAS-ը Ստամբուլում (SAS à Istanbul) (1965)
  2. ԿՀՎ-ի դեմ (Թեհրանի լաբիրինթոս) (SAS contre C.I.A.) (1965)
  3. «Ապոկալիպսիս» գործողություն (Opération Apocalypse) (1965)
  4. Սամբա SAS-ի համար (Samba pour SAS) (1966)
  5. Ժամադրություն Սան Ֆրանցիսկոյում (Rendez-vous à San Francisco) (1966)
  6. Քանենդիի վերաբերյալ գործ (Dossier Kennedy) (1967)
  7. Մելամաղձություն (SAS broie du noir) (1967)
  8. Կարիբյան կղզիների վրա (SAS на Багамах; Циклон «Флора») (SAS aux Caraïbes) (1967)
  9. Արևմտյան Երուսաղեմում (Երուսաղեմից արևմուտք) (SAS à l’ouest de Jérusalem) (1967)
  10. Կվայ գետի ոսկին (L’or de la rivière Kwaï) (1968)
  11. Նյույորքյան սև մոգություն (Սև մոգություն Նյու Յորքում) (Magie noire à New York) (1968)
  12. Երեք այրիներ Հոնկոնգից (Les trois veuves de Hong Kong) (1968)
  13. Նենգ գայթակղիչը (L’abominable sirène) (1969)
  14. Կախաղաններ Բաղդադից (Բաղդադյան կախվածները) (Les pendus de Bagdad) (1969)
  15. Պանտերան Հոլիվուդից (Հոլիվուդյան պանտերան) (La panthère de Hollywood) (1969)
  16. Մուտք Պագո-Պագո (Escale à Pago Pago) (1969)
  17. Ամոկը Բալիում (Խելագարություն Բալիում) (Amok à Bali) (1970)
  18. Կեցցե Գևարա (Վիվատ Գևարա) (Que viva Guevara) (1970)
  19. «Ցիկլոն» ՄԱԿ-ում (Cyclone à l’ONU) (1970)
  20. Առաքելություն Սայգոնում (Mission à Saïgon) (1970)
  21. Կոմսուհի Ադլերի պարահանդեսը (Le bal de la Comtesse Adler) (1971)
  22. Վտարանդիները Ցեյլոնից (Ցեյլոնյան վտարանդիները) (Les parias de Ceylan) (1971)
  23. Սպանություն Ամմանում (Massacre à Amman) (1971)
  24. Ռեքվիեմ տոն-տոն-մակուտի համար (Լաց մարդասպանի համար) (Requiem pour Tontons Macoutes) (1971)
  25. Մարդը Քաբուլից (L’homme de Kaboul) (1972)
  26. Մահ Բեյրութում (Mort à Beyrouth) (1972)
  27. Սաֆարին Լա Պասում (Safari à La Paz) (1972)
  28. Հերոին Վյենտյանից (L’héroïne de Vientiane) (1972)
  29. Շառլի կենտրոնական կետը Բեռլինում (Berlin: Check-point Charlie) (1973)
  30. Զոհվել Զանզիբարի համար (Mourir pour Zanzibar) (1973)
  31. Հրեշտակ Մոնտեվիդեոյից (L’ange de Montevideo) (1973)
  32. Լաս Վեգաս. ընկերությունը երաշխավորում է մահը (Murder Inc., Las Vegas) (1973)
  33. Ռանդևու Բորիսոգլեբսկում (Rendez-vous à Boris Gleb) (1974)
  34. Սպանել Հենրի Քիսինջերին (Kill Henry Kissinger !) (1974)
  35. Կամբոջայի պտուտախաղ (Roulette cambodgienne) (1974)
  36. Ֆուրիան Բելֆաստից (Furie à Belfast) (1974)
  37. «Առանցքի բույն» Անգոլայից (Guêpier en Angola) (1975)
  38. Տոկիոյի պատանդները (Les otages de Tokyo) (1975)
  39. Միաբանության գերակայությունը Սանտիագոյում (Սանտյագոյում կարգուկանոն է տիրում) (L’ordre règne à Santiago) (1975)
  40. Կախարդները Տագուից (Les sorciers du Tage) (1975)
  41. Էմբարգո (Embargo) (1976)
  42. Առևանգում Սինգապուրում (Le disparu de Singapour) (1976)
  43. Հետհաշվարկ Ռոդեզիայում (Compte à rebours en Rhodésie) (1976)
  44. Սպանություն Աթենքում (Meurtre à Athènes) (1976)
  45. Նեգուսի գանձերը (Le trésor du Négus) (1977)
  46. Հովանավորություն Տեդդի Բարի համար (Protection pour Teddy Bear) (1977)
  47. Դժվար առաքելություն Սոմալիում (Невыполнимая миссия в Сомали) (Mission impossible en Somalie) (1977)
  48. Մարաթոն իսպանական Հարլեմում (Marathon à Spanish Harlem) (1977)
  49. Աղետ Սեյշելյան կղզիներում (Naufrage aux Seychelles) (1978)
  50. Գարունը Վարշավայում (Le printemps de Varsovie) (1978)
  51. Իսրայելի պաշտպանը (Le gardien d’Israël) (1978)
  52. Խուճապ Զաիրում (Panique au Zaïre) (1978)
  53. Խաչակրաց արշավանք դեպի Մանագուա (Croisade à Managua) (1979)
  54. Տեսնել Մալթան և մեռնել (Voir Malte et mourir) (1979)
  55. Շանհայի էքսպրես (Shangaï Express) (1979)
  56. Գործողություն «Մատադոր» (Opération Matador) (1979)
  57. Մենամարտ Բարրանկուիլայում (Duel à Barranquilla) (1980)
  58. Ծուղակ Բուդապեշտում (Piège à Budapest) (1980)
  59. Ծեծկռտուք Աբու Դաբիում (Carnage à Abu Dhab) (1980)
  60. Ահաբեկչություն Սան Սալվադորում (Terreur à San Salvador) (1980)
  61. Դավադրություն Կահիրեում (Le complot du Caïre) (1981)
  62. Հռոմեական վրեժ (Vengeance romaine) (1981)
  63. Զենքեր Խարտումի համար (Des armes pour Khartoum) (1981)
  64. Տորնադո Մանիլայում (Tornade sur Manille) (1981)
  65. Փախուստի դիմածը Համբուրգից (Le fugitif de Hambourg) (1982)
  66. Օբյեկտ` Ռեյգան (Objectif Reagan) (1982)
  67. «Կարմիր նռնակ» (Rouge grenade) (1982)
  68. «Կոմանդոսը Թունիսում» (Commando sur Tunis) (1982)
  69. Ահաբեկչություն Մայամիում (Le tueur de Miami) (1983)
  70. Բուլղարական հետք (La filière bulgare) (1983)
  71. Արկածներ Սուրինամում (Aventure au Surinam) (1983)
  72. Ծուղակ Հիբեր Պասսում (Embuscade à la Khyber Pass) (1983)
  73. Չվերթ 007-ն այլևս չի պատասխանում (Le vol 007 ne répond plus) (1984)
  74. Խելագարներ Բաալբեքից (Les fous de Baalbek) (1984)
  75. Խենթը Ամստերդամից (Les enragés d’Amsterdam) (1984)
  76. Հեղաշրջում Ուագադուգուում (Putsch à Ouagadougou) (1984)
  77. Շիկահերը Պրետորիայից (La blonde de Prétoria) (1985)
  78. Այաթոլլայի այրին (La veuve de l’Ayatollah) (1985)
  79. Մարդաորս Պերուում (Chasse à l’homme au Pérou) (1985)
  80. Կիրսանովի գործը (L’affaire Kirsanov) (1985)
  81. Սպանել Գանդիին (Mort à Ghandi) (1986)
  82. Մահվան պար Բելգրադում (Danse macabre à Belgrade) (1986)
  83. Պետական հեղաշրջում Եմենում (Coup d'état au Yémen) (1986)
  84. Նասերի ծրագիրը (Le plan Nasser) (1986)
  85. Շփոթություն Պանամայում (Embrouilles à Panama) (1987)
  86. Մադոննան Ստոկհոլմից (La madone de Stockholm) (1987)
  87. Օմանի գերին (L’otage d’Oman) (1987)
  88. Նավահանգիստի մուտք` Ջիբրալթար (Escale à Gibraltar) (1987)
  89. Արկածներ Սիերա Լեոնեում (Aventure en Sierra Leone) (1988)
  90. Խլուրդ Լենգլիից (La taupe de Langley) (1988)
  91. Փհենյան ամազոնուհիները (Les amazones de Pyongyang) (1988)
  92. Բրյուսելյան մարդասպանները (Les tueurs de Bruxelles) (1988)
  93. Կուբայի վիզա (Visa pour Cuba) (1989)
  94. Խաբեություն Բրունեյում (Arnaque à Brunei) (1989)
  95. Քաբուլը ռազմական դրության մեջ է (Loi martiale à Kaboul) (1989)
  96. Անծանոթը Լենինգրադից (L’inconnu de Leningrad) (1989)
  97. Մղձավանջ Կոլումբիայում (Cauchemar en Colombie) (1989)
  98. Բիրմանյան ծուղակ (Croisade en Birmanie) (1990)
  99. Առաքելություն Մոսկվա (Mission à Moscou) (1990)
  100. Թնդանոթներ Բաղդադի համար (Les canons de Bagdad) (1990)
  101. Հետք Բրազավիլից (Браззавильский след) (La piste de Brazzaville) (1991)
  102. «Կարմիր տարբերակ» (La solution rouge) (1991)
  103. Սադամ Հուսեյնի վրեժը (La vengeance de Saddam Hussein) (1991)
  104. Սադրանք Զագրեբում (Manip à Zagreb) (1992)
  105. ԿԳԲ-ն ընդդեմ ԿԳԲ-ի (KGB contre KGB) (1992)
  106. Մահը Կանարյան կղզիներում (Le disparu des Canaries) (1992)
  107. Պլուտոնյան անհանգստություն (Alerte Plutonium) (1992)
  108. Հեղաշրջում Տրիպոլիում (Coup d'état à Tripoli) (1992)
  109. Առաքելություն Սարաևոյում (Mission Sarajevo) (1993)
  110. Սպանել Ռիգոբերթ Մենչուին (Tuez Rigoberta Menchu) (1993)
  111. Հանուն Ալլահի (Au nom d’Allah) (1993)
  112. Վրեժ Բեյրութում (Vengeance à Beyrouth) (1993)
  113. Երիքովի փողերը (Les trompettes de Jéricho) (1994)
  114. Մոսկվայի ոսկին (L’or de Moscou) (1994)
  115. Ապարտեիդի խաչակիրները (Les croisés de l’Apartheid) (1994)
  116. Որս Կարլոսի վրա (La traque Carlos) (1994)
  117. Կոտորած Մարաքեշում (Tuerie à Marrakech) (1995)
  118. Ոսկե եռանկյունու պատանդը (L’otage du triangle d’or) (1995)
  119. Կարտել Սևաստոպոլ (Le cartel de Sébastopol) (1995)
  120. Ինձ բեր էլ-Կոյոտի գլուխը (Ramenez-moi la tête d’El Coyote) (1995)
  121. 687 բանաձևը (La résolution 687) (1996)
  122. Գործողություն «Լյուցիֆեր» (Opération Lucifer) (1996)
  123. Չեչենական վրեժ (Vengeance tchétchène) (1996)
  124. Դու սպանել ես քո հարևանին (Tu tueras ton prochain) (1996)
  125. Վրեժխնդիր լինել 800 չվերթի համար (Vengez le vol 800) (1997)
  126. Նամակ Սպիտակ տան համար (Une lettre pour la Maison-Blanche) (1997)
  127. Հոնգկոնգյան Էքսպրես (Hong Kong express) (1997)
  128. Ցտեսություն, Զաիր (Zaïre adieu) (1997)
  129. Մանիպուլյացիաներ Իգդրասիլի հետ (La manipulation Yggdrasi) (1998)
  130. Մահացու Ջամայկա (Mortelle Jamaïque) (1998)
  131. Բաղդադի սև ժանտախտը (La peste noire de Bagdad) (1998)
  132. Վատիկանի լրտեսը (L’espion du Vatican) (1998)
  133. Ալբանիա. առաքելությունն անիրագործելի է (Albanie, mission impossible) (1999)
  134. Յահալոմի աղբյուրը (La source Yahalom) (1999)
  135. Ընդդեմ Պ. Կ. Կ.-ի (Contre P.K.K.) (1999)
  136. Ռումբեր Բելգրադի վրա (Bombes sur Belgrade) (1999)
  137. Կրեմլի հետքը (La piste du Kremlin) (2000)
  138. Գնդապետ Չանգի խելահեղ սերը (2000)
  139. Ջիհադ (Djihad) (2000)
  140. Հարցաթերթիկ ցեղասպանության մասին (Enquête sur un génocide) (2000)
  141. Հոլոյի պատանդը (L’otage de Jolo) (2001)
  142. Սպանել պապին (Tuez le pape) (2001)
  143. Արմագեդոն (Armageddon) (2001)
  144. Լի Շա Թինը պետք է մահանա (Li Sha-Tin doit mourir) (2001)
  145. Նեպալի խենթ թագավորը (Le roi fou du Népal) (2002)
  146. Բեն Լադենի թուրը (Le sabre de Bin Laden) (2002)
  147. Կարինի մանիպուլյացիան (La manip du Karin) (2002)
  148. Որս Բեն Լադենի վրա (Bin Laden, la traque) (2002)
  149. Նոյեմբերի 17-ի հովանավորը (Le parrain du 17 novembre) (2003)
  150. Բաղդադի Էքսպրեսը (Bagdad-Express) (2003)
  151. Ալ-Կաիդայի ոսկին (L’or d’Al-Qaida) (2003)
  152. Դաշնագիր դևի հետ (Pacte avec le diable) (2003)
  153. Վերադարձրեք ողջերին (Ramenez les vivants) (2004)
  154. Ցանցերը Ստամբուլում (Le Reseau Istambul) (2004)
  155. Չեկայի օրը (Le jour de la Tcheka) (2004)
  156. Սաուդյան միացումը (La connexion saoudienne) (2004)
  157. Պատանդներ Իրաքում (Otages en Irak) (2005)
  158. Սպանել Յուշչենկոյին (Tuez Iouchtchenko) (2005)
  159. Առաքելություն. Կուբա (Mission: Cuba) (2005)
  160. Սև Ավրորա (Aurore noire) (2005)
  161. Ծրագիր 111 (Le programme 111) (2006)
  162. Թող գազանը մեռնի (Que la bête meure) (2006)
  163. Սադամի գանձը։ Մաս 1 (Le trésor de Saddam: 1) (2006)
  164. Սադամի գանձը։ Մաս 2 (Le trésor de Saddam: 2) (2006)
  165. Դոսյե Կ. (Le dossier K) (2007)
  166. Կարմիր Լիբանան (Rouge Liban) (2007)
  167. Պոլոնիում-210, կամ ինչպես է Վլադիմիր Պուտինը հրամայել սպանել Ալեքսանդր Լիտվինենկոյին (Polonium 210)
  168. Փախչողը Պհենյանից։ Մաս 1 (Le défecteur de Pyongyang: 1) (2007)
  169. Փախչողը Պհենյանից։ Մաս 2 (Le défecteur de Pyongyang: 2) (2007)
  170. Թալիբների պատանդը (Otage des Taliban) (2007)
  171. Օրակարգում Կոսովոն է (L’agenda Kosovo) (2008)
  172. Վերադարձ դեպի Շանգրի-Լա (Retour à Shangri-La) (2008)
  173. Ալ-Կաիդան հարձակվում է։ Մաս 1 (Al-Quaida attaque: 1) (2008)
  174. Ալ-Կաիդան հարձակվում է։ Մաս 2 (Al-Quaida attaque: 2) (2008)
  175. Սպանել Դալայ Լամային (Tuez le Dalai Lama) (2008)
  176. Գարունը Թբիլիսիում (Le printemps de Tbilissi) (2009)
  177. Ծովահեններ (Pirates!) (2009)
  178. Պայքար Ց-300։ Մաս 1 (La Bataille des S: 1) (2009)
  179. Պայքար Ց-300։ Մաս 2 (La Bataille des S: 2) (2009)
  180. Ծուղակ Բանգկոկում (Le Piège de Bangkok) (2009)
  181. Հարիրիի ցուցակը (La Liste Hariri) (2010)
  182. Շվեյցարական հատված (La Filière suisse) (2010)
  183. Ուրացողը։ Մաս 1 (Renegade : 1) (2010)
  184. Ուրացողը։ Մաս 2 (Renegade : 2) (2010)
  185. Կատաղի Գվինեա (Féroce Guinée) (2010)
  186. Ծիծեռնակների վարպետը (Le Maître des hirondelles) (2011)
  187. Բարի գալուստ Նուակշոտ (Bienvenue à Nouakchott) (2011)
  188. Կարմիր վիշապ։ Մաս 1 (Rouge Dragon : 1) (2011)
  189. Կարմիր վիշապ։ Մաս 2 (Rouge Dragon : 2) (2011)
  190. Սյուդադ Խուարես (Ciudad Juárez) (2011)
  191. Բենգազիի խելագարները (Les Fous de Benghazi) (2012)
  192. Ասեղ-Ս (Igla S) (2012)
  193. Ճանապարհ դեպի Դամասկոս։ Մաս 1 (Le Chemin de Damas : 1) (2012)
  194. Ճանապարհ դեպի Դամասկոս։ Մաս 2 (Le Chemin de Damas : 2) (2012)
  195. Խուճապ Բամակոյում (Panique à Bamako) (2012)
  196. Գեղեցիկ կարմիր Դունայ (Le Beau Danube rouge) (2013)
  197. Լոքերբիի ուրվականները (Les fantômes de Lockerbie) (2013)
  198. Փրկվեք, ովքեր կարող եք Քաբուլում։ Մաս 1 (Sauve-qui-peut à Kaboul : 1) (2013)
  199. Փրկվեք, ովքեր կարող եք Քաբուլում։ Մաս 2 (Sauve-qui-peut à Kaboul : 1) (2013)
  200. Կրեմլի վրեժը (La Vengeance du Kremlin) (2013)

Էկրանավորում խմբագրել

  • S.A.S. à San Salvador (1983), դերերում. Մայլզ Օ'Կիֆի (Մալկո), Ռայմունդ Հարմսթորֆ, Դագմար Լասանդեր, Անտոն Դիֆրինգ, Սիբիլ Դանինգ
  • Eye of the Widow (1991), Ռիչարդ Յանգ (Մալկո), Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ, Բեն Քրոս, Մել Ֆերեր, Պատրիկ Մակնի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  4. 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 BD Gest' (ֆր.)
  6. Nice-Matin, Nice matin (ֆր.) — 2013. — ISSN 0224-5477; 2491-5912
  7. Robert F. Worth (2013 թ․ հունվարի 30). «The Spy Novelist Who Knows Too Much». New York Times. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  8. SAS շարքի պաշտոնական էջը
  9. Patrick Mahé, « Gérard de Villiers, l'aventure est finie », Paris Match, du 7 au 13 novembre 2013, p. 68-73
  10. «Né sous X et mort ruiné : les grands mystères de Gérard De Villiers». Marianne (ֆրանսերեն). 2020 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել