Ժան Պատու (ֆր.՝ Jean Patou, սեպտեմբերի 27, 1887(1887-09-27)[1][2][3][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ - մարտի 8, 1936(1936-03-08)[4][5][6], Փարիզ), ֆրանսիացի նորաձևության դիզայներ, Patou նորաձևության տան հիմնադիր։

Ժան Պատու
ֆր.՝ Jean Patou
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1887(1887-09-27)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ
Մահացել էմարտի 8, 1936(1936-03-08)[4][5][6] (48 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՊասի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
Մասնագիտությունgrand couturier, հագուստ ձևագծող և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Կայքpatou.com
 Jean Patou Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պատուն ծնվել է 1887 թվականին Փարիզում, Ֆրանսիա։ Պատուի ընտանեկան բիզնեսը դաբաղումն ու մորթիներն էին[8]։ Նա աշխատել է հորեղբոր հետ Նորմանդիայում։ 1910 թվականին տեղափոխվել է Փարիզ, որպեսզի դառնա կուտյուրե։

 
Լենգլեն Սյուզանը Պատուից կոստյումով

1912 թվականին Պատուն բացել է ոչ մեծ կարի սալոն, որը կոչվում էր «Maison Parry»։ Նրա հավաքածուն 1914 թվականին գնել է մի ամերիկացի գնորդ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց նա ստիպված էր ընդհատել իր աշխատանքը։ Պատուն մոբիլիզացվել է 1914 թվականի օգոստոսին՝ Բելգիա գերմանական ներխուժումից անմիջապես հետո, և կապիտան է ծառայել Զուավի գնդերից մեկում[9]։ 1919 թվականին կրկին բացելով իր նորաձևության տունը, նա հայտնի է դարձել նրանով, որ վերացրել է ֆլեպերների ոճը՝ երկարացնելով կիսաշրջազգեստն ու մշակելով կանանց համար սպորտային հագուստ։ Պատուն համարվում է գործված լողազգեստների և թենիսի կիսաշրջազգեսների գյուտարարը։ Նա մշակել է առանց ձեռնոցների և մինչև ծնկները բացվածքով թենիսի հանդուգն հագուստ Սյուզան Լենգլենի համար[10]։ Նա նաև առաջին դիզայներն էր, որը հանրահռչակել է կարդիգանը և ստեղծել է նորաձևություն բնականության և հարմարավետության հաշվարկով։

Ժան Պատուին են վերագրում 1920-ական թվականներին տղամարդու փողկապների գյուտը։ Փողկապների հավաքածուն, որը պատրաստված էր նույն նյութից, ինչ կանանց շրջազգեստների հավաքածուն, ցուցադրվել է հանրախանութներում՝ Պատու օծանելիքի վաճառասեղանի կողքին։ Փողկապի դիզայներական ոճը դեռևս հայտնի է ժամանակակից նորաձևության դիզայներների շրջանում, ինչպիսիք են՝ Լուի Ֆերոն, Տիմոտի Էվերեստը, Դյուշան, Փոլ Սմիթը և Պատրիկ Մաքմյուրեյը։

1925 թվականին Պատուն բացել է օծանելիքի սեփական բիզնեսը՝ երեք բույրերով, որոնք ստեղծել էր Անրի Ալմերասը[11]։ 1928 թվականին Ժան Պատուն ստեղծել է արևայրուքի առաջին լոսյոնը, որը կոչվում էր «Huile de Chaldée»։

Երբ ֆոնդային շուկան փլուզվում է, նույնը տեղի ունենում նաև բարձր նորաձևության հետ, բայց Պատուն կարողացել է պահպանել իր նորաձևության տունը իր բույրերի շնորհիվ։

Պատուի բույրերից ամենահայտնին «Joy»-ն է․ ծաղկային բուրմունք՝ որի նոտաներն են վարդը և հասմիկը, այն շարունակում էր աշխարհի ամենաթանկ օծանելիքը մնալ մինչև Պատու տունը 1972 թվականին չի ներկայացրել «1000» բույրը։ Մինչև «Joy»-ը Պատու տունը թողարկել է բազմաթիվ այլ բույրեր, որոնցից շատերը նախատեսված էին որոշակի իրադարձություններ նշելու համար։

Պատուն մահացել է 1936 թվականին։

Նորաձևության տան դիզայներներն են եղել Մարկ Բոան (1954-1956), Կարլ Լագերֆելդն (1960-1963) և Ժան Պոլ Գոտյեն (1971-1973)։ Քրիստիան Մարի Մարկ Լակրուա ապրանքանիշին է միացել 1981 թվականին։ Վերջին նորաձևության հավաքածուն, որը թողարկվել է «House of Patou» լեյբլի ներքո 1987 թվականին։

«Haute couture»-ի փակվելուց հետո ընկերությունը շարունակել է թողարկել բույրեր «Jean Patou» ապրանքանիշի ներքո։ Նա արտադրել է բույրեր Lacoste-ի համար, երբ 1960-ական թվականներին ձեռք է բերել լիցենզիա[12] և Յոհջի Յամամոտոին՝ 1990-ական թվականներին[13]։

1967-1999 թվականներին Ժան Կերլեոն Պատու նորաձևության տան պարֆյումերն էր, նա այս ընթացքում մշակել է այնպիսի բույրեր, ինչպիսիք են «1000» (1972) և «Sublime» (1992), «Patou Pour Homme» (1980)[14]։

1984 թվականին Ժան Կարլեոն պատասխանատու էր 1925-1964 թվականների Պատու «Ma Collection» շարքի 12 բույրերի համար, ներառյալ՝ առաջին բույրերը («Amour-Amour», «Que sais-je?» и «Adieu Sagesse»), որոնք ստեղծվել էին նորաձևության տան համար 1925 թվականին։ «Ma Collection» շարքը վաճառվել է ըստ Լուի Սյուեի օրգինալների շշալցված օրինակով[15]։

Կերլեոն իր պաշտոնից հեռացել է 1999 թվականին[12]՝ Ժան Միշել Դյուրեին նշանակելով իր տեղում։ Դյուրեի ստեղծագործությունների թվում էին՝ «Un Amour de Patou» «(1998)», «Enjoy» (2003) և «Sira des Indes» (2006)։

2000 թվականին «Joy» բույրը ճանաչվել է դարի բույր FiFi Awards մրցանակաբաշխության ժամանակ՝ շրջանցելով իր մրցակցին՝ Chanel No. 5-ին[16]։

2001 թվականին Պատու նորաձևության տունը գնել է «P&G Prestige Beaute» ընկերության Procter & Gamble ստորաբաժանումը։

2011 թվականին Պատու նորաձևության տունը գնել է բրիտանական «Designer Parfums Ltd» ֆիրման[17]։ Թոմաս Ֆոնտեյնը դարձել է նորաձևության տան պարֆյումերը[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 GeneaStar
  6. 6,0 6,1 6,2 Roglo — 1997. — ed. size: 9000000
  7. RKDartists (նիդերլ.)
  8. The Berg companion to fashion / Steele, Valerie. — Oxford: Bloomsbury Academic, 2010. — С. 553—555. — ISBN 9781847885630
  9. «Saga Jean Patou». prodimarques.com. Վերցված է 2008 թ․ հունիսի 8-ին.
  10. Stewart, Mary Lynn Dressing Modern Frenchwomen: Marketing Haute Couture, 1919–1939. — JHU Press[en], 2008. — С. 209. — ISBN 0801888034
  11. Stamelman, Richard Howard Perfume: Joy, Obsession, Scandal, Sin : a cultural history of fragrance from 1750 to the present. — Rizzoli, 2006. — С. 219. — ISBN 0847828328
  12. 12,0 12,1 Vandorpe, Annick (2005 թ․ հունվարի 21). «Lunch with the FT: Eau happy day». Financial Times. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  13. Yohji Yamamoto in Deal to Develop Fragrance // WWD. — 1994.
  14. Groom, Nigel The Perfume Handbook. — Chapman & Hall, 1992. — С. 120. — ISBN 0412463202
  15. New Perfume Handbook / Groom, Nigel. — Springer, 1997. — С. 250. — ISBN 0751404039
  16. Great Joy for Patou— Joy, Scent of the Century // Soap Perfumery & Cosmetics. — 2000.
  17. «Designer Parfums buys Jean Patou from P&G Prestige». CosmeticsBusiness.com. 2011 թ․ հուլիսի 5. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  18. «Designer Parfums appoints its first in-house perfumer». cosmeticsbusiness.com. 2011 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Պատու» հոդվածին։