Ժան Մորեաս

ֆրանսիացի գրող

Ժան Մորեաս (Յաննիս Պապադիամանտոպուլոս, Ιωάννης Α. Παπαδιαμαντόπουλος, ապրիլի 15, 1856(1856-04-15)[1][2][3][…], Աթենք, Հունաստանի թագավորություն[4][1] - ապրիլի 30, 1910(1910-04-30)[1][2][5], Սեն-Մանդե, Սենա, Ֆրանսիա[1][7]), հույն բանաստեղծ, էսսեիստ, և արվեստի քննադատ[8], գրել է մեծ մասամբ ֆրանսերեն, բայց նաև հունարեն իր երիտասարդության ընթացքում[9]։

Ժան Մորեաս
ֆր.՝ Jean Moréas
Ծննդյան անունհուն․՝ Ιωάννης Παπαδιαμαντόπουλος
Ծնվել էապրիլի 15, 1856(1856-04-15)[1][2][3][…]
ԾննդավայրԱթենք, Հունաստանի թագավորություն[4][1]
Վախճանվել էապրիլի 30, 1910(1910-04-30)[1][2][5] (54 տարեկան)
Վախճանի վայրՍեն-Մանդե, Սենա, Ֆրանսիա[1]
ԳերեզմանՊեր Լաշեզ[6] և Grave of Moréas
Գրական անունJean Moréas
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, վիպասան, ակնարկագիր և գրական քննադատ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Հունաստան
ԿրթությունՓարիզի համալսարան
Գրական ուղղություններսիմվոլիզմ[4]
Изображение автографа
 Jean Moréas Վիքիպահեստում
Ժան Մորեաս, դիմանկարը՝ Անտոնիո դե լա Գանդարայի

Կենսագրություն խմբագրել

Մորեասը ծնվել է 1856 թ.-ի ապրիլի 15-ին ականավոր աթենական ընտանիքում[7]։ Նրա նախնիների թվում էին Հունաստանի անկախության պատերազմի երկու հայտնի տղամարդիկ, մասնավորապես՝ նրա հայրական պապը՝ Յաննիս Պապադիամանտոպուլոսը (1766–1826), ծնվել է Կորինթոսում, սակայն, ի վերջո, Էպիրոտեի նախնին է[10], (նա մահապատժի էր ենթարկվել Միսսոլոնխիի անկումից հետո)[11], իսկ իր մայրական մեծ հորեղբայրը՝ Յակովոս Տոմբազիսը՝ (1782–1829)[12], Իդրաից, ով դարձավ հունական նավատորմի առաջին ծովակալներից մեկը[13]։ Մորեասի հայրը Ադամանտիոս Պապադիամանտոպուլոսն էր Պատրասից՝ դատավոր, գիտնական և բանաստեղծ[14]։

Ֆրանսիական կրթություն է ստացել, և 1875 թ.-ին մեկնել է Փարիզ՝ Փարիզի համալսարանում իրավագիտություն սովորելու համար։ ֆրանսիա գտնվելիս սկսեց շփվել գրական շրջանակների հետ, և ծանոթացավ Փարիզի գրական ակումբի հետ, մի խումբ ֆրանսիացի գրողներ, որոնց թվում էին Ալֆոնս Ալիսը, Չարլզ Կրոսը, Գի դը Մոպասանը, և Լեոն Բլոյը։ Նա նաև հույն նկարիչ Դեմերիոս Գալանիսի և ռումինացի բանաստեղծ Իոն Մինուլեսկուի ծանոթն էր։

Մահացել է 1910 թ.-ի մարտի 31-ին Փարիզում, Ֆրանիայում[7]։

Աշխատանքներ խմբագրել

Մորեասը հրատարակել է իր բանաստեղծությունները «Lutèce» և «Le Chat noir» հրատարակություններում, իր բանաստեղծությունները հավաքել է «Les Syrtes» և «Cesantilèn» հրատարակություններում, որոնց վրա մեծ ազդեցություն է ունեցել Պոլ Վերլաինը։

Նա, սկզբնապես, սիմվոլիզմի ոճով էր հետաքրքրված, գրել էր Սիմվոլիստական մանիֆեստը (1886), որը հրատարակել է Լը Ֆիգարո թերթում, մասամբ՝ վերականգնելու երիտասարդ գրողների նոր սերնդի հեղինակությունը «անկման» մեղադրանքից, որը ենթադրում էր մամուլը։ Մինչև 1980-ականների սկիզբը Մորեասը համարվում էր ամենակարևոր սիմվոլիստ բանաստեղծներից մեկը։

1981 թ.-ին, երբ սիմվոլիզմն ավելի բացահայտորեն առնչվեց անարխիզմի հետ, նա հրատարակեց «Le Pèlerin passionné »-ը, որը մերժեց Հյուսիսային Եվրոպայի ևգերմաներենի ազդեցությունները, ինչպիսիք են ռոմանտիզմը (ինչպես նաև սիմվոլիզմի որոշ ասպեկտներ), հօգուտ Հին Հռոմի և Հին Հունաստանի ազդեցությունների։ Այս աշխատանքը օգնեց հիմնել «հռոմեական դպրոցը», որի գեղագիտությունն ապահովեց Շառլ Մաուրասը «աջ փիլիսոփայության» համար անհրաժեշտ ֆրանսիական գործողություն գաղափարախոսությամբ։

Մորեասը գրել է նաև «Les Demoiselles Goubert» վեպը, որը կապված էր ֆրանսիացի վիպասան Պոլ Ադամի հետ։ Նրա ամենակարևոր հրապարակումներն էին՝

  • Սիրտեր (1884)
  • Կանտիլենները (1886)
  • Կրքոտ ուխտավորը (1891)
  • Դիրքորոշումներ (1893)
  • Հին Ֆրանսիայի հեքիաթները (1904)

Ծանոթագրություններ խմբագրել

Մեջբերումներ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Мочос Я., Толмачев М. В. Мореаc // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 971—972.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 Мореас, Жан (ռուս.) // Молочница — Наручи — 1916. — Т. 27.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Paris-Soir (ֆր.) — 1923. — ISSN 1256-0421; 2452-7637
  7. 7,0 7,1 7,2 «Jean Moréas». Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica, Inc. 2007 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. Butler 1967, էջ. 176; Rees 1992, էջ. 388; Shipley 1972, էջ. 235.
  9. Τρυγόνες καί Έχιδνες – Vipers and Turtledoves (1873).
  10. Jouanny 1975, Chapter II: "Histoire d' une Famille", pp. 51–53.
  11. Finlay 1861, էջ. 111.
  12. Jouanny 1975, Chapter II: "Histoire d'une Famille", p. 60.
  13. Raynaud 1929, "Jean Moreas: L' Homme: sa vie intime", pp. 11–12.
  14. Adamson 2007, էջ. 70; Rees 1992, էջ. 388; Tiryakian 2009, էջ. 157; Hammerton 1975, էջ. 1011.

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Andreas Embirikos. Les étapes de Jean Moréas. Lausanne, 1948.
  • R. Georgin. Jean Moréas. Paris, 1930.
  • Jean de Gourmont. Jean Moréas. Paris, 1905.
  • J. Weber. Jean Moréas u. die französische Tradition. Nuremberg, 1934.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Մորեաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 52