Ժան Բաֆիե
ֆրանսիացի գրող
Ժան Բաֆիե (ֆր.՝ Jean Eugène Baffier, նոյեմբերի 18, 1851[1][2][3][…], Նյովի-լե-Բարրուա - ապրիլի 19, 1920[1][2][3], Փարիզ), ֆրանսիացի քանդակագործ։ Բաֆիեին ճանաչում բերեցին իր բրոնզե արձանիկները և տարբեր մետաղե գործերը (ամաններ, մոմակալներ, ծաղկամաններ), այդ թվում նաև հայտնի պատմական գործիչների քանդակները, ինչպիսիք են՝ Լյուդովիկ XI-ի, Ժան Պոլ Մարատի, Ժան-Ժակ Ռուսոյի, Միգել Սերվետի և ուրիշների քանդակները։ 1886 թվականին նա հիմնադրել է Le Réveil de la Gaule ամսագիրը, որը գլխավորել է մինչև 1912 թվականը։ Բաֆիեն նաև հեքիաթների հավաքածուների հեղինակ է։ Նրա հեքիաթների հավաքածուն Nos géants d’auterfoés անվամբ էր հանդես գալիս։
Ժան Բաֆիե ֆր.՝ Jean Baffier | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1851[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյովի-լե-Բարրուա |
Մահացել է | ապրիլի 19, 1920[1][2][3] (68 տարեկան) |
Վախճանի վայրը | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Ուսուցիչ | Jean-Paul Aubé? |
Մասնագիտություն | քանդակագործ և գրող |
Jean Baffier Վիքիպահեստում |
Հայտնի քանդակներ խմբագրել
-
Լյուդովիկ XI-ի կիսանդրին
թանգարանMusée Saint-Vic, Սենտ-Աման-Մոնտրոն, Ֆրանսիա, 1910 թվական: -
Le Vin
Զարդարված բուխարի, ներկայացվել է ցուցահանդեսին 1898 թվականին Le Magasin pittoresque ամսագրում։ -
La Jeannette
Թանգարան Musée Galliera, Փարիզ, փորագրություն Le Magasin pittoresque ամսագրից, 1901 թվական։ -
Միգել Սերվետի հուշարձանը
Փարիզ.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Բաֆիե» հոդվածին։ |