Ժաննա դ'Արկ (ֆիլմ, 1999)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժաննա դ'Արկ (այլ կիրառումներ)
Ժաննա դ'Արկ (անգլ.՝ The Messenger: The Story of Joan of Arc), 1999 թվականին Լյուկ Բեսոնի կողմից նկարահանված պատմական դրամա։ Այս ֆիլմը 16 տարին լրացած և 16 տարեկանից բարձր անձանց համար է։
Սյուժե խմբագրել
XV դար, Ֆրանսիա, ընթանում է Հարյուրամյա պատերազմը։ Երկիրը կարող է միայն հրաշքը փրկել, որը հայտնվում է 19-ամյա աղջկա տեսքվ՝ Ժաննայի, որը Դոմրեմից էր։ Աստվածավախ աղջիկը անտառում զբոսնում է և տեսիլք է տեսնում։ Նա վերադառնում է և գյուղը տեսնում է կրակի մեջ։ Զավթիչը տանջում և սպանում է իր ավագ քրոջը։ Խոստովանության ժամանակ նա տերհորը ասում է, որ ուզում է ներել նրանց, բայց չի կարողանում։ Նա գնում է Շինոն և խնդրում, որ իրեն բանակ տրամադրեն։ Երիտասարդ աղջիկը ստանում է զինվորական խումբ և բրիտանացիներին մի քանի անգամ պարտության է մատնում։ Չորս օր տևեած արյունալի մարտեր, և Օռլեանը պաշարումից ազատված էր։ Ժաննա դ'Արկ անունը բոլորի շուրթերին էր, հասարակ մարդիկ գովաբանում էին նրան, իսկ զինվորները հավատում էին նրան և պատրաստ էին նոր սխրանքներ գործել հավատքի և հայրենիքի համար։ Ժաննայի շնորհիվ թագադրում են Կարլ VII-ին, բայց իր ուզածին հասնելով, իր մերձավորների ազդեցության պատճառով, երես է թեքում նրանից։ Հարձակումների ժամանակ բերդից իր դիմաց նենգորեն փակում են դարպասները, և Ժաննան գերի է ընկնում։
Ցուցադրվում է Ժաննայի ներքին պայքարը։ Գերության ժամանակ նրան այցելում է մի սև հանդերձանքով պատկեր, որը իր փաստարկներով խախտում է Ժաննայի համոզմունքները։ Ձայները հանգիստ են թողնում գերուհուն։ Գերվոֆ Բուրգունդսկին նրան վաճառում է բրիտանացիներին։ Կայանում է եկեղեցական «դատ», որի արդյունքերը պարզ են։ Տարեց քահանան ցանկանում է կանխարգելել անարդարությունը և պատրաստվում է գնալ Հռոմ, սակայն բրիտանացիները նրան ձերբակալում են։ Եպիսկոպոս Կոշոնը սկսում է մտածել այն ուղղությամբ, որ միգուցե Ժաննան ճիշտ է ասում։ Նա հրապայնակորեն կարդաց իր դատավճիռը Փարիզի փորձագետների համար, ճանաչելով նրան հերետիկոսության մեջ մեղավոր և պարտադրում է հրաժարական ստորագրել իրենց համոզմունքներից, դրա դիմաց խոստանալով նրա մեղքերի ներում։ Իրար խառնվելով, նա համաձայնվում է։ Սև հագուստով մարդը ասում է, որ նա այդպես հրաժարվեց Աստծուց։ Ժաննան փորձում է խլել փաստաթղթերը եպիսկոպոսի ձեռքից, բայց նա գնում է։ Բրիտանացիները գիշերը խլում են նրանից իր հագուստը և նրան թողնում են միայն տղամարդու հագուստով։ Այս տեսքով նրան ցուցադրում են Կոշոնին։ Նա հասկանում է, որ Ժաննան նորից հերետիկոսության մեջ է և այս գործից լվանում է իր ձեռքերը։ Արդյունքում Ժաննան համաձայնվում է սև զգեստավորված մարդու հետ։ Բրիտանացիները նրան այրում են հրապարակում։
Դերերում խմբագրել
- Միլա Յովովիչ - Ժաննա դ'Արկ
- Դասթին Հոֆման- տեսիլք
- Ֆեյ Դանաուել- Իոլանդա Արագոնսկայա
- Ջոն Մալկովիչ- Կարլ VII (Ֆրանսիայի թագավոր)
- Չեկի Կարիո- Ժան դե Դյունուա
- Վենսան Կասել- Ժիլ դե Ռե
- Պասկալ Գրեգորի- Ժան II
- Րիչարդ Րայդինգս - Լա Գիր
- Դեսմոնդ Հարրինգտոն - Ժան դ’Օլոն
- Տիմոտի Վեսթ - եպիսկոպոս Պեր Կոշոն
- Րեբ Աֆֆլեկ - մարտական ընկեր
- Ստեֆան Ալգու - թիկնապահ
- Էդվին Էպս - եպիսկոպոս
- Դեվիդ Բեյլի - 1-ին բրիտանացի դատավոր
- Դեյվիդ Բարբեր - 2-րդ բրիտանացի դատավոր
- Բրայան Պոյսեր - 3-րդ բրիտանացի դատավոր
- Դոմինիկ Բորելլի - 4-րդ բրիտանացի դատավոր
- Քրիստիան Բարբե - 1-ին զինվորական պետ
- Քրիստիան Բերգնեև - 2-րդ զինվորական պետ
- Էնդրյու Բիրկին- Ջոն Տալբոտ
- Ջոն Բոսուել - տարեց հոգևորական
Դերերը կրկնօրինակեցին խմբագրել
- Ալեքսանդր Կոժեվնիկովա - Ժաննա դ'Արկ
- Նիկոլայ Բուրով - տեսիլք
- Գալինա Չիգինսկայա - Իոլանդ Արագոնսկայա
- Օլեգ Կուլիկովիչ - Կարլ VII
- Անատոլի Պետրով - Ժիլ դե Րե
- Եվգենիյ Դյատլով - հերցոգ Ալանսոնա
- Սերգեյ Վորոբյով - Լա Գիր
- Վադիմ Յակովլեվիչ - Կոշոն
Նկարահանող խումբ խմբագրել
- Ռեժիսոր - Լյուկ Բեսոն
- Սցենարիստներ - Էնդրյու Բիրկին, Լյուկ Բեսոն
- Պրոդյուսեր - Պատրիս Լեդու
- Օպերատոր - Տյերի Արբոգաստ
- Հնչյունային օպերատոր - Ֆրանսուա Գրուլ, Վինսենտ Տուլլի, Բրունո Տարրյեր
- Նկարիչ - Յուգ Տիսսանդե
- Կոմպոզիտոր - Էրիկ Սեռա
- Մոնտաժ - Սիլվի Լանդրա
- Զգեստավորող - Կատրին Լետերյե
Հետաքրքիր փաստեր խմբագրել
- Սա վերջին ֆիլմն է, որում նկարահանվել է Ժոզեֆ օ՝Կոնորը։
- Քեթրին Բիգելոուն հրաժարվեց մասնակցել ֆիլմին, երբ Լյուկ Բեսոնը պնդում էր, որպեսզի Միլա Յովովիչը՝ իր կինը, կատարեր գլխավոր դերը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0151137/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.dvdsreleasedates.com/movies/3173/The-Messenger:-The-Story-of-Joan-of-Arc-(1999).html
- ↑ 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/the-messenger-the-story-of-joan-of-arc
- ↑ http://events.jsonline.com/movies/show/38640-the-messenger
- ↑ https://www.maxdome.de/johanna-von-orleans-7159034.html
- ↑ http://www.fandango.com/themessenger:thestoryofjoanofarc_359/movieoverview
- ↑ http://www.nytimes.com/movies/movie/181099/The-Messenger-The-Story-of-Joan-of-Arc/overview
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=messenger.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=40922&type=MOVIE&iv=Basic
- ↑ http://www.kinokalender.com/film1263_johanna-von-orleans-joan-of-arc.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 http://stopklatka.pl/film/joanna-darc-1999
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 https://www.siamzone.com/movie/m/780
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=67204.html
- ↑ 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 15,15 15,16 15,17 15,18 15,19 15,20 15,21 15,22 15,23 15,24 15,25 15,26 15,27 http://www.imdb.com/title/tt0151137/fullcredits
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.chateaudeblois.fr/2160-tournage.htm
- ↑ https://www.rouentourisme.com/les-films-tournes-a-rouen/
- ↑ 19,0 19,1 Box Office Mojo — 1999.