Ժամանակի գույնը
«Ժամանակի գույնը» (անգլ.՝ The Color of Time), 2012 թվականի ամերիկյան դրամատիկական ֆիլմ՝ նկարահանված գրող Չարլզ Քենեթ Ուիլյամսի «Գուդրոն» (անգլ.՝ Tar) բանաստեղծությունների ժողովածուի հիման վրա։ Ֆիլմը բաղկացած է 12 կարճամետրաժ աշխատանքներից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է Նյու Յորքի համալսարանի կինեմատոգրաֆիական ֆակուլտետի մի ուսանող, որտեղ դասավանդում է Ջեյմս Ֆրանկոն[2]։
Ժամանակի գույնը անգլ.՝ Tar | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կենսագրական ֆիլմ և դրամա |
Թվական | 2012 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գաբրիել Դեմիստերե և Փամելա Ռոմանովսկի[1] |
Պրոդյուսեր | Էդվարդ Բաս |
Սցենարի հեղինակ | Փամելա Ռոմանովսկի[1] |
Դերակատարներ | Ջեյմս Ֆրանկո[1], Հենրի Հոփեր[1], Միլա Կունիս[1], Ջեսիկա Չեսթեյն[1], Զաք Բրաֆ[1], Բրյուս Քեմփբել[1] և Դանիկա Յարոշ[1] |
Երաժշտություն | Գարթ Նոյսթադթեր |
Տևողություն | 72 րոպե |
Գլխավոր դերը կատարում է Ջեյմս Ֆրանկոն, որը հանդես է եկել նաև որպես ֆիլմի համապրոդյուսեր։ Պրեմիերան կայացել է 2012 թվականի նոյեմբերի 16-ին Հռոմի կինոփառատոնում[3]։
Սյուժե խմբագրել
Ֆիլմը պատմում է ամերիկացի բանաստեղծ Չ. Ք. Ուիլյամսի, նրա կյանքի տարբեր ժամանակաշրջանների և նրա բանաստեղծական գործունեության մասին։
Դերերում խմբագրել
- Ջեյմս Ֆրանկո – Չ. Ք. Ուիլյամսը 40 տարեկանում
- Միլա Կունիս – Քեթրին
- Ջեսիկա Չեսթեյն – Չ. Ք. Ուիլյամսի մայրը
- Զաք Բրաֆ – Ալբերտ
- Հենրի Հոփեր – Չ. Ք. Ուիլյամս երիտասարդ տարիքում
- Բրյուս Քեմփբել – Գուդի
- Վինս Ջոլիվեթ – պարոն Ուիլյամս
- Դանիկա Յարոշ – Իռեն
- Միա Սերաֆինո – Սառա
- Զաքարի Անջեր – Չ. Ք. Ուիլյամսը 7 տարեկանում
- Ջորդան Մարչ – Չ. Ք. Ուիլյամսը պատանեկության տարիներին
Նկարահանումներ խմբագրել
Նկարահանումներն անցկացվել են Դեթրոյթում (Միչիգան նահանգ)։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- «Ժամանակի գույնը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում