Ժակ Օդիբերտի

ֆրանսիացի գրող

Ժակ Օդիբերտի (ֆր.՝ Jacques Audiberti, մարտի 25, 1899(1899-03-25)[1][2][3][…], Անթիբ[4] - հուլիսի 10, 1965(1965-07-10)[1][3][5][…], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի դրամատուրգ, գրող, բանաստեղծ, էսսեիստ և լրագրող։

Ժակ Օդիբերտի
ֆր.՝ Jacques Audiberti
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1899(1899-03-25)[1][2][3][…]
ԾննդավայրԱնթիբ[4]
Մահացել էհուլիսի 10, 1965(1965-07-10)[1][3][5][…] (66 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 5-րդ շրջան, Փարիզ
ԳերեզմանՊանտենի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, բանաստեղծ, ինքնակենսագիր, լրագրող և օրագրի հեղինակ
ԱշխատավայրQ16536228? և Comœdia?
ԱմուսինAmélie Audiberti?[6]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներMarie-Louise Audiberti?
 Jacques Audiberti Վիքիպահեստում

Ֆրանսիական գրականության Մալարմե ակադեմիայի անդամ։

Կենսագրություն խմբագրել

 
Անթիբ քաղաքի տունը, որտեղ ծնվել է Ժ. Օդիբերտին

Որմնադրի որդի է։ 12 տարեկանից սկսել է բանաստեղծություններ գրել։ 15 տարեկանից նրա բանաստեղծությունները տպագրվում էին տեղի թերթերում։

1925 թվականին տեղափոխվեց Փարիզ։ Այտեղ համագործակցում էր թերթերի և ամսագրերի հետ։

1938 թվականին պոեզիայի համար մրցանակ է ստացել ֆրանսիական գրականության Մալարմե ակադեմիայի կողմից։ 1946-1952 թվականները համարվում են նրա ստեղծագործական կյանքի ամենաբեղուն տարիները։ Այդ շրջանում նա ստեղծել է պիեսների շարք, գրել և հրատարակել է պիեսներ, էսսեներ, բանաստեղծություններ։

1950-ական թվականներին Ժակ Օդիբերտին Լյուսի Ֆոր ամսագրում հրատարակել է մի քանի վեպ, այնտեղ նույն ժամանակաշրջանում տպագրվել են նաև Մարսել Օկլերի, Էրվե Բազենի, Էմիլ Դանոենի, Մորիս Դրյուոնի և ԱՆդրե Մորուայի ստեղծագործությունները։

Մահացել է 1965 թվականին հաստ աղիքի քաղցկեղի դեմ կատարած վիրահատություններից հետո։

Թաղված է Փարիզի մոտ գտնվող Պանտեն քաղաքում։

Ստեղծագործություն խմբագրել

Ժ. Օդբերտիի գրական ժառանգությունը ներառում է պոեզիա, դրամատուրգիա, վեպեր, էսսեներ, հուշագրություններ։ Ժ. Օդիբերտիի գրական ոճին բնորոշ է պատկերավորությունը, փոխաբերությունը, հարուստ է պոետական ռիթմով, շարահյուսական և հնչյունական մոտեցումներով։ Գրել է սիմվոլիզմի և սյուրռելաիզմի ոճով։

Որպես պոետ հանդես է եկել «Կայսրություն և թակարդ» («L’empire et la trappe», 1930) ժողովածուով։

Ժ. Օդիբերտիի պոեզիան չափազանց սուբյեկտիվ և նկատելի հակասոցիալական է, իրենից ներկայացնում է անսպասելի և չտարբերակված տպավորությունների հեղեղ, տարբեր ոճի անհասկանալի բառերի շարան և անհասկանալի նորաբանությունների հեղեղ, այնուամենայնիվ, նրա բանաստեղծությունները հստակ կառուցված են ձայնային և ռիթմիկ տոնով։

Ժ. Օդիբերտիի արձակը անվերջ ներքին մենախոսություններ են, և անգամ չեն կարողանում նկատել գրքի գլխավոր խնդիրը, օրինակ՝ «Կոտորած» («Carnage», 1942), «Միլանի վարպետը» («Le maître de Milan», 1950) և այլ գրքեր։

Ժ. Օդիբերտին աբսուրդի թատրոնի ներկայացուցիչներից մեկն է։

1954-1964 թվականներին հրատարակում է վեպեր և հաջողությունների է հասնում նաև թատրոնում։

1964 թվականին ստացել է ազգային Գրականության մրցանակ։

Ժ. Օդիբերտիի հայրենի Անթիբ քաղաքի դպրոցը կրում է նրա անունը։

Ընտիր երկեր խմբագրել

Պիեսներ խմբագրել

  • Le mal court (1947)
  • L’effet Glapion (1959)
  • La Fourmi dans le corps (1962)
  • Quoat-Quoat
  • L’Ampélour
  • Les femmes du boeuf

Բանաստեղծությունների ժողովածուներ խմբագրել

  • Des Tonnes de semence (1941)
  • Toujours (1944)
  • Rempart (1953)

Վեպեր խմբագրել

  • Le Maître de Milan (1950)
  • Marie Dubois (1952)
  • Les jardins et les fleuves (1954)
  • Infanticide préconisé (1958)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Օդիբերտի» հոդվածին։