Ժակ Շեսսե (ֆր.՝ Jacques Chessex, մարտի 1, 1934(1934-03-01)[1][2][3][…], Պայերն[1] - հոկտեմբերի 9, 2009(2009-10-09)[4][1][5][…], Իվերդոն լե Բեն, Վո, Շվեյցարիա[1]), շվեյցարացի արձակագիր, բանաստեղծ, նկարիչ։ Առաջին շվեյցարացին է, որ արժանացել է Գոնկուրյան մրցանակի։

Ժակ Շեսսե
Ծնվել էմարտի 1, 1934(1934-03-01)[1][2][3][…]
ԾննդավայրՊայերն[1]
Վախճանվել էհոկտեմբերի 9, 2009(2009-10-09)[4][1][5][…] (75 տարեկան)
Վախճանի վայրԻվերդոն լե Բեն, Վո, Շվեյցարիա[1]
Մասնագիտությունբանաստեղծ, նկարիչ և գրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Շվեյցարիա[1]
ԿրթությունԼոզանի համալսարան
Ուշագրավ աշխատանքներA Father's Love?
Պարգևներ
 Jacques Chessex Վիքիպահեստում

Ժակ Շեսսեն ծնվել է 1934 թվականին Պայերնում՝ Վոդի կանտոնում։ Նա կրթություն է ստացել Ֆրիբուրգում, այնուհետև Լոզանում ուսումնասիրել բանասիրություն, որտեղ էլ նվիրվել է տեղական գիմնազիայում ֆրանսերենի դասավանդմանը։ 1953 թվականին Շեսսեն դարձել է «Լեման լճի երկիր», իսկ 1964 թվականին Բերթիլ Գալանի հետ «Լոզանյան գրվածքներ» գրական ամսագրերի համահիմնադիրը։ Գրականություն է մուտք գործել բանաստեղծություններով։

Շեսսեն առաջին շվեյցարացի հեղինակն էր, որ Գոնկուրյան մրցանակ է ստացել («Հրեշը» հետաքրքրաշարժ և գրավիչ ստեղծագործության համար)։

Իր երկրի հանդեպ նրա տածած խորը սերն արտացոլում է գտել «Վոդեցիների դիմանկար»-ում (1969) և շատ այլ ստեղծագործություններում, որոնք լի են գեղարվեստական մեծ ուժով և կատարյալ ներդաշնակությամբ։

Իր ոճի յուրօրինակությամբ, հրատարակչությունում կազմակերպչի իր դերով և «Նոր Պարբերականում» հրատարակված իր ժամանակագրություններով Շեսսեն գերակշռող տեղ է զբաղեցնում ռոմանական գրականության մեջ։ Լինելով վոդական և ռոմանական գրականության ավանդույթների վառ կրողը՝ նա միշտ սերտ կապերի մեջ է եղել Փարիզի հետ։

Շեսսեն ֆրանսիական «Նոր ամսագրի» ժամանակագիրն էր և Գոնկուր Ակադեմիայի թղթակից անդամը։ Իր առաջին արձակ ստեղծագործությունը նա տվել է «Գալիմար» հրատարակչությանը, իսկ 1971 թվականից սկսած նրա վեպերը տպագրվել են «Գրասե» հրատարակչատանը։ Շեսսեն Շառլ Ֆերդինանդ Ռամյուից հետո նոր ժամանակաշրջան է բացել ռոմանական Շվեցարիայի համար[7]։

Ժակ Շեսսեն հայերեն խմբագրել

  • Ո՞ւր են գնում մեռնելու թռչունները; Մեռյալների կացարանը։ Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 135-146։ Թարգմ.՝ Իրինա Հովսեփյան։
  • Մարդակեր դևը (վեպ), Երևան «Նոր-Դար», 2014։ Թարգմ.՝ Ալեքսանդր Թոփչյան

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 http://www.swissinfo.ch/eng/news_digest/Author_Jacques_Chessex_dies_at_75.html?siteSect=104&sid=11334354&ty=nd
  5. 5,0 5,1 5,2 SIKART — 2006.
  6. https://www.academiegoncourt.com/tous-les-laureats-prix-goncourt
  7. Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 134։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Շեսսե» հոդվածին։