Թովմաս Ֆասուլաճյան

հայ դերասան
(Վերահղված է Թ. Ֆասուլաճյանից)

Թովմաս Պետրոսի Ֆասուլաճյան (հուլիսի 25, 1843(1843-07-25) կամ 1843, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 22, 1901(1901-09-22) կամ 1903, Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայ դերասան, թատերական գործիչ։

Թովմաս Ֆասուլաճյան
արմտ. հայ.՝ Թովմաս Ֆասուլաճեան
Ծնվել էհուլիսի 25, 1843(1843-07-25) կամ 1843
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 22, 1901(1901-09-22) կամ 1903
Մահվան վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Պայծառ Ֆասուլաճյան

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Կ. Պոլսի Նոր թաղի և Գումգափուի վարժարաններում։ Հանդես է եկել Արևելյան թատրոնում, առավել աչքի ընկել Վասպուրական թատրոնում։ 1864 թվականից՝ կնոջ՝ Պայծառ Ֆասուլաճյանի հետ շրջագայել է Տրապիզոնում, Թիֆլիսում, Մոզդոկում, Ղզլարում, Աստրախանում։ 1869-1871 թվականներին թատերախումբ է ղեկավարել Նոր Նախիջևանում, 1872-1877 թվականներին՝ Վարդովյան թատրոնի դերասան և ռեժիսոր։ Դերերից են՝ Դակոբեր (Է. Սյուի «Թափառական հրեան»), Թրիբուլե (Վիկտոր Հյուգոյի «Արքայն զբոսնու») ևն։ 1880-ական թվականներին մեծ համբավի է արժանացել Բրուսայում՝ հիմնականում թուրքական ներկայացումներով և Մոլիերի կատակերգությունների բեմադրություններով, խաղացել Տարտյուֆի («Տարտյուֆ»), Դոն Ժուանի («Դոն Ժուան») դերերը։ 1893 թվականից գործել է Բուլղարիայում, Ռումինիայում[1]

Գրել է պիեսներ՝

  • «Երկու քաղցածներ»
  • «Սևի տեղ սպիտակ»
  • «Տայի Միրիկ Անդենը»

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 691։