Թոռնիկե Շենգելիա
Թոռնիկե Շենգելիա (վրաց.՝ თორნიკე შენგელია, ծնվ.` հոկտեմբերի 5, 1991, Թբիլիսի, Վրաստան), վրաց պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող։ Ներկա պահին հանդես է գալիս Իսպանիայի ACB լիգայի «Կախա Լաբորալ» ակումբում։ Նախկինում խաղացել է նաև Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» և «Բրուքլին Նեթս» ակումբներում։
![]() თორნიკე შენგელია | ||
![]() | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Ծանր հարձակվող/ թեթև հարձակվող | |
Համար | № 7 | |
Ի ծնե տրված անունը | Թոռնիկե Շենգելիա თორნიკე შენგელია | |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 5, 1991 (32 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 203 սմ | |
Քաշ | 94 կգ | |
Դրաֆթի տարի | 2012 / ռաունդ` 2 / ընտր.` 54-րդ | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() → ![]() ![]() → ![]() ![]() ![]() | ||
2012 թ.-ի դրաֆթում ընտրվելով «Բրուքլին Նեթսի» կողմից՝ Շենգելիան ամռանը մասնակցություն է ունենում այսպես կոչված NBA-ի ամառային լիգայում, որտեղ մասնակցում են միմիայն ակումբների նորեկները (դրաֆթներում ընտրված կամ անկախ կերպով պայմանագիր կնքած), ինչպես նաև պոտենցիալ բասկետբոլիստներ, ովքեր կարող են դառնալ տվյալ ակումբների խաղացողներ։ Շենգելիայի արդյունքները ամառային լիգայում բավականին տպավորիչ էին՝ 10, 2 միավոր և 3, 6 անդրադարձ[1]։ Այն բանից հետո, երբ Շենգելիան հուժկու խաղ է ցույց տալիս «Ֆիլադելֆիա Սիքսերսի» (17 միավոր, 6 անդրադարձ, 2 փոխանցում) և «Ինդիանա Փեյսերսի» (16 միվավոր, 4 խլում, 3 բլոկ) հետ կայացած խաղերում, «Նեթսի» գլխավոր մարզիչ Էվերի Ջոնսոնը New York Post[2] հանդեսին տված հարցազրույցում նշում է, որ ակումբի նախագահական կազմը կորոշի՝ արդյոք Շենգելիային կթողնի ակումբում, թե կուղարկի հետ՝ դեպի Եվրոպա։ 2012 թ.-ի հուլիսի 24-ին «Բրուքլին Նեթսը» 2 տարվա պայմանագիր է կնքում Շենգելիայի հետ[3]։
Շենգելիան հանդես է գալիս նաև Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականի կազմում։ 2011 թ.-ի Եվրոպայի առաջնությունում Նրա միջին տվյալներն էին 8, 8 միավոր, 4, 6 անդրադարձ և 1, 1 արդյունավետ փոխանցում։
2014 թվականի հունվարի 21-ին Շենգելիան փոխանակվում է Մարքիզ Թիգի դիմաց և հայտնվում «Չիկագո Բուլսում»[4], սակայն հեռացվում է թիմի կազմից նույն թվականի ապրիլի 14-ին[5]։ Հունիսի 21-ին նոր պայմանագիր է կնքում ACB լիգայի «Կախա Լաբորալ» ակումբի հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.nba.com/summer-league/2012/players/sl_tornike_shengelia/index.html
- ↑ https://archive.today/20130104081419/www.nypost.com/p/blogs/netsblog/shengelia_again_impresses_for_nets_fXgbJijlR3b4wGPxc0ForO
- ↑ ««Բրուքլին Նեթսը» պայմանագիր է կնքում Թոռնիկե Շենգելիայի հետ». NBA.com. Հուլիսի 24, 2012 թ. Վերցված է 2012 թ․ Հուլիսի 24 թ.-ին.
- ↑ «Բուլսը ձեռք է բերում հարձակվող Թոռնիկե Շենգելիային». NBA.com. «Թըրներ սպորտս ինտերակտիվ». 2014 թ․ հունվարի 22. Վերցված է 2014 թ․ Հունվարի 21-ին.
- ↑ «ԲՈՒԼՍԸ ԽԶՈՒՄ Է ԹՈՌՆԻԿԵ ՇԵՆԳԵԼԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ». «NBA.com». «Թըրներս սպորտս ինտերակտիվ». 2014 թ․ ապրիլի 14. Վերցված է 2014 թ․ Ապրիլի 14-ին.