Թևադրոս Ասրյան

հայ դերասան
(Վերահղված է Թ. Ասրյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Թևադրոս Ղահրամանի Ասրյան (1918 - 1942), հայ դերասան։

Թևադրոս Ասրյան
Ծնվել է1918
Մահացել է1942
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1918 թվականին Ադրբեջանի Շամխորի շրջանի Բադա գյուղում։ Ծննդավայրում նախնական կրթությունն ստանալուց հետո մեկնել է Բաքու, ավարտել Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ Մի քանի տարի մաթեմատիկա է դասավանդել Կիրովաբադի հայկական դպրոցներում։ Կիրովաբադի հայկական թատրոնում կերտել է մի շարք դերեր։ Ռադիոյով երկար տարիներ հնչել է Ասրյանի կատարմամբ «Սևորակ աչքեր» երգը։ Զոհվել է 1942 թվականին 24 տարեկանում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 28։