Թրոմյոյի կամուրջ (նորվ.՝ Tromøybrua, Tromøybroa), ավտոմոբիլային, հետիոտնային և հեծանվային կախովի կամուրջ, որը հատում է Թրոմյան ծովախորշը (նորվ.՝ Tromøysund)արևելքից դեպի Արենդալ ֆյուլկեն, Սերլանդ կղզին մայրցամաքի հետ։ Կամուրջը հանդիսանում է թիվ 409 ազգային մայրուղու մի մասը (նորվ.՝ Fylkesvei 409):

Թրոմյոյի կամուրջ
նորվ.՝ Tromøybrua
Թրոմյոյի կամուրջը 2007թ.-ին
Երկիր Նորվեգիա
ՏեղանքԷուստ-Ագդեր, Նորվեգիա
Նշանակությունավտոմոբիլային
Տեսակկամուրջ
Հատում էԹրոմյան ծովախորշը
Երկարություն400 մ
Քարտեզ
Քարտեզ

Կամրջի շինարարությունը նախապատրաստվել է հատուկ հանձնաժողովի կողմից Քրիստիան Ստրեյաի ղեկավարությամբ։ Նախագիծը մշակվել է 1938-1961 թվականներին[1]։ Երկու տարվա ընթացքում շինհրապարակում աշխատել են 50-60 շինարար։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1961 թ.-ի հոկտեմբերի 21-ին։ Կարմիր ժապավենը կտրել է Նորվեգիայի այդ ժամանակվա Տրանսպորտի նախարարը։ Այդ ժամանակ կամուրջը հանդիսացել է Նորվեգիայի ամենամեծ կամուրջը։ Շինարարության ծախսերը կազմել է 7 միլիոն նորվեգական կռոն[2]։

Բնութագիր և վիճակագրություն խմբագրել

Թրոմյոյի կամուրջը 400 մ է, իսկ 12 թռիչքներինը՝ 240 մ[3]։ Այն հանդիսանում է Թրոմյո կղզու և մայրցամաքի միջև կապի միակ միջոցը։ Կղզում բնակվում են շուրջ 6000 մարդ[4]։ Կամուրջը կարող է դիմանալ մինչև 50 տոն ավտոգնացքի ծանրություն։

Հետիոտնային, հեծանվային արահետ խմբագրել

2012 թ.-ին ավարտվեց հետիոտնային և հեծանվային լրացուցիչ գծի կառուցումը։ Նոր երթուղիները կառուցված են երկաթբետոնից և կարող են ապահովել մեծ ծարնաբեռնվածության կրում։ Լայնությունը կազմում է 2,5 մ, բաժանարար գծի բարձրությունը երկու կողմերում 160 սմ է։ Լրացուցիչ երթուղին ապահովեց հեծանվորդների մեծ քանակի շարժը Արենդալից դեպի կղզի։ Շինարարության արժեքը կազմում է 30 միլիոն նորվեգական կրոն[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Einar Gauslaa Stray, Christian. — Norsk biografisk leksikon (1st ed.). — Oslo: Aschehoug, 1966. — Т. XV. — С. 115—117.
  2. «Tromøybrua feirer jubileum» (նորվեգերեն). NRK. 2011 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  3. Johan Brun Våre bruer. — Damm, 2003. — 125 с. — ISBN 8249607600
  4. 4,0 4,1 Anders Haakonsen (2011 թ․ նոյեմբերի 24). «Consolvo fikk jobb på Tromøybrua» (նորվեգերեն). tu.no. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել