Թվիթի (անգլ.՝ Tweety), Թվիթի Փեյ (Tweety Pie), «Warner Bros.»-ի «Looney Tunes» և «Merrie Melodies» շարքի մուլտիպլիկացիոն կերպար։ «Թվիթի» անունը հիմնված է Tweet (ծլվլալ, երգել) և Sweety (նուրբ, հմայիչ) բառերի բառախաղի վրա։ Թվիթին հայտնվել է ամերիկյան անիմացիայի Ոսկե դարաշրջանի 48 մուլտֆիլմում։ Առաջին անգամ հայտնվել է «Պատմություն երկու կատուների մասին» մուլտֆիլմում։


Tweety Bird
ԿերպարԹվիթի
Սեռարական
ՀակառակորդՍիլվեստր կատու

Բոբ Քլեմփեթի առաջին մուլտֆիլմերում Թվիթին բավականին ագրեսիվ է տրամադրված իր թշնամիների նկատմամբ։ Հաճախակի վիճում է։ Նրա բնավորությունը «մեղմացել» է, երբ սկսել է աշխատել մուլտիպլիկատոր Ֆրից Ֆրելենգը։ Թվիթին վերածվել է նուրբ, հմայիչ թռչնակի, որը հաղթում է թշնամիներին նրանց հիմարության և իր խորամանկության շնորհիվ։

Թվիթիի կերպարը հնչյունավորել է Մել Բլանքը[1]։

Շատ հաճախ Թվիթին հայտնվում է էկրանին Տատիկի և Սիլվեստր կատվի հետ միասին՝ հանդես գալով որպես տնային դեղձանիկ[2][3][4]։

Մուլտֆիլմերի հաճախ հանդիպող սյուժեներ խմբագրել

  • Քաղցած Սիլվեստրը ցանկանում է թռչնին ուտել, բայց մյուս կերպարները նրան թույլ չեն տալիս (սովորաբար Տատիկը կամ Հեկտոր շունը)։
  • Թվիթին ասում է իր «կախարդական խոսքը»՝ «I tawt I taw a puddy tat!» և «I did, I did taw a puddy tat!»։
  • Սիլվեստրը փորձում է Թվիթիին բռնել տարբեր սարքերի և թակարդների միջոցով, սակայն հաճախ ոչինչ չի ստացվում, և երբեմն էլ հենց ինքն է հայտնվում իր թակարդներում։

Հայտնվել խմբագրել

  • Թվիթին հայտնվել «Ով է դավել Ռոջեր ճագարին» ֆիլմում։ Նա գալիս է այն պահին, երբ Էդդի Վելիանտը երկու ձեռքով կախվել էր ձողից։ Մատներով խաղալով «որդեր» խաղը՝ Թվիթին պատահաբար ցած է նետում Էդդիին։
  • 1990-ական թվականներին Թվիթին եղել է «Սիլվեստր և Թվիթի․ Առեղծվածային պատմություններ» անիմացիոն սերիալի հերոսը, որտեղ Տատիկը Թվիթիի, Սիլվեստրի և Հեկտորի հետ հիմնադրում է խուզարկուական գործակալություն։
  • Թվիթին եղել է «Թվիթիի մեծ արկածը» անիմացիոն ֆիմի գլխավոր հերոսը, որտեղ ճանապարհորդել է ամբողջ աշխարհով։
  • «Tiny Toon Adventures» մուլտֆիլմում Թվիթին կատարում է դեղձանիկ Սվիթիի ուսուցչի դերը։
  • «Animaniacs» և «Ի՞նչ նորություն կա, Սկուբի Դու» ֆիլմերում հանդես է եկել փոքիկ կամեոյով։
  • «Loonatics Unleashed» հեռուստատեսային շոուում Թվիթիի հետնորդը, որը հայտնի էր որպես Թագավորական Թվիթումս, դառնում է Բլանք մոլորակի ղեկավարը այն բանից հետո, երբ գլխավոր հերոսները գահընկեց են անում Թագուհի Գրեննիկուսին (Տատիկի հետնորդը) և Սիլտ Վեստրին (Սիլվեստրի հետնորդը), որոնք չէին ցանկանում, որ մոլորակում իշխի Թվիթումսի բացարձակ միապետությունը։
  • Թվիթին հանդես է եկել նաև «Looney Tunes: Back in Action» և «Տիեզերական ջեմ» խաղային ֆիլմերում։
  • Թվիթին «The Looney Tunes Show» նոր մուլտսերիալի հերոսներից մեկն է, որն ապրում է քաղաքում «Looney Tunes» մուլտֆիլմի հերոսների հետ։
  • «Warner Bros.» ընկերությունը հայտնել է նաև Թվիթիի և Սիլվեստրի մասնակցությամբ 3D ձևաչափով նոր կարճամետրաժ մուլտֆիլմերի մասին։ Մուլտֆիլմերը պետք է ցուցադրվեն կինոթատրոններում՝ այդ ընկերության թողարկած որոշ ֆիլմերից առաջ[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

MM - Merrie Melodies
LT - Looney Tunes

Ռեժիսոր-Բոբ Կլեմպետ խմբագրել

Ռեժիսոր-Ֆրից Ֆրելենգ խմբագրել

  • Tweetie Pie (1947) - MM
  • I Taw a Putty Tat (1948) - MM
  • Bad Ol' Putty Tat (1949) - MM
  • Home Tweet Home (1950) - MM
  • All a Bir-r-r-rd (1950) - LT
  • Canary Row (1950) - MM
  • Putty Tat Trouble (1951) - LT
  • Room and Bird (1951) - MM
  • Tweety’s S.O.S. (1951) - MM
  • Tweet Tweet Tweety (1951) - LT
  • Gift Wrapped (1952)- LT
  • Ain’t She Tweet (1952) - LT
  • A Bird In A Guilty Cage (1952)- LT
  • Snow Business (1953) - LT
  • Fowl Weather (1953) - MM
  • Tom Tom Tomcat (1953) - MM
  • A Street Cat Named Sylvester (1953) - LT
  • Catty Cornered (1953) - MM
  • Dog Pounded (1954) - LT
  • Muzzle Tough (1954) - MM
  • Satan’s Waitin' (1954) - LT
  • Sandy Claws (1955) - LT
  • Tweety’s Circus (1955) - MM
  • Red Riding Hoodwinked (1955) - LT
  • Tweet and Sour (1956) - LT
  • Tree Cornered Tweety (1956) - MM
  • Tugboat Granny (1956) - MM
  • Tweet Zoo (1957) - MM
  • Tweety and the Beanstalk (1957) - MM
  • Birds Anonymous (1957) - MM
  • Greedy For Tweety (1957) - LT
  • A Pizza Tweety Pie (1958) - LT
  • A Bird in a Bonnet (1958) - MM
  • Trick or Tweet (1959) - MM
  • Tweet and Lovely (1959) - MM
  • Tweet Dreams (1959) - LT
  • Hyde and Go Tweet (1960) -MM
  • Trip For Tat (1960) - MM
  • The Rebel Without Claws (1961) - LT
  • The Last Hungry Cat (1961) - MM
  • The Jet Cage (1962) -LT

Ռեժիսոր-Ջերիի Չինիկվայ խմբագրել

  • Hawaiian Aye Aye (1964) - MM

Ռեժիսոր-Չակ Ջոնս խմբագրել

  • No Barking (1954) (камео) - MM

Ամերիկյան անիմացիայի Ոսկե Դարաշրջանից հետո խմբագրել

  • «Tiny Toon Adventures» (1990)
  • «Carrotblanca»(1995)
  • «Սիլվեստր և Թվիթի․ առեղծվածային պատմություններ» (1995)
  • «Տիեզերական ջեմ» (1996)
  • «Թվիթիի մեծ արկածը» (2000)
  • «Baby Looney Tunes» (2002)
  • «Looney Tunes: Back in Action» (2003)
  • «Ճիչ թանգարանում» (2004)
  • «Bah, Humduck! A Looney Tunes Christmas» (2006)
  • «The Looney Tunes Show» (2011)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Flint, Peter B. (1989 թ․ հուլիսի 11). «Mel Blanc, Who Provided Voices For 3,000 Cartoons, Is Dead at 81». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  2. Beck, Jerry (2005 թ․ մայիսի 27). «Tweety – Male or Female?». Cartoon Brew. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Looney Tunes – Stars of the Show – Tweety». Warner Bros. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  4. «Sylvester and Tweety». Cartoon Network. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  5. Warner Bros. (8 июня 2011). «Ещё больше новых мультфильмов с участием персонажей Looney Tunes в формате 3D на подходе!» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թվիթի» հոդվածին։