Թռլոնն ու մուկը, բալլադ, որը գրել է Հովհաննես Թումանյանը։ Բալլադի ծագում ժողովրդական է[1]։

Թռլոնն ու մուկը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբալլադ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1899 թվականին
ՎիքիդարանԹռլոնն ու մուկը

Պատմություն խմբագրել

Բալլադի սյուժեն Թումանյանին պատմել են Դսեղում, 1899 թվականին։ Այդ մասին կարդում ենք նույն թվականի օգոստոսի 12-ին Մարիամ Թումանյանին գրած նամակում. «... Երբոր մարդ ու կին մի ներդաշնակություն չեն կազմում,- գրում է բանաստեղծը,- երբոր մեկը չի հանդիսանում իբրև լրություն մյուսի, այնտեղ մարդկային կյանքը և ամուսնությունը կորցնում է իր գերագույն խորհուրդը, դառնում է մի անտանելի, չնչին, բայց մաշող պայքարի հանդես և դժբախտության աղբյուր։ Այս մասին մի հրաշալի ավանդություն-առասպել եմ գտել, թեև փոքր, բայց շատ գեղեցիկ, իմ կարծիքով, թե ինչպես մուկն ու թռլոնը (վայրենի աղավնի) սիրահարվում են իրար վրա։ - Բայց մուկը ո՞վ, թռլոնը ով, Որ իրար հետ ապրեն սիրով...»[2]:

Ենթադրաբար գրվել է 1899 թվականի աշնանը։

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 42 ֆոնդում պահպանվել է մեկ թերի, սևագիր-ինքնագիր։

Սյուժե խմբագրել

Բալլադը պատմում է մի թռլոնի ու մկան մասին, որոնք իրար հանդիպելով սիրահարվում են։ Նրանք վիճում են` բնում մնալ թե ծմակում. վեճից հետո մուկը գնում է իր բույնը, իսկ թռլոնը մնում է միայնակ։ Այդ օրվանից թռլոնը ամեն գիշեր երգում էր ու ափսոսում իր խաբված լինելը։

Տպագրություն խմբագրել

Առաջին անգամ տպագրվել է Հովհաննես Թումանյանի գեղարվեստական երկեր, Երևան, 1934 գրքի 119-120 էջերում, այնուհետև` Երկերի ժողովածուի առաջին հատորի 479-481 էջերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 571–572.
  2. Հովհ. Թումանյան, Երկերի ժողովածու, գիտական հրատարակություն 6 հատորով, Երևան, 1940-1959, հատոր 5-րդ, էջ 571-572