Թոփրակ-կալա (ուզբ.՝ Tuproq qal'a), հնագույն բնակատեղի ավելի քան 120 հեկտար մակերեսով, գտնվում է ներկայիս Ուզբեկստանի Հանրապետության տարածքում։ Համարում են, որ Թոփրակ-կալան անտիկ դարաշրջանում եղել է հնագույն խորեզմային մայրաքաղաք։ Խորեզմի մայրաքաղաքն է եղել Աֆրիգիդների դինաստիայի կառավարման տարիներին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հնէաբանական հուշարձան է[1]։

Թոփրակ-կալե քաղաքի ավերակները Ուզբեկստանում:

Ճարտարապետություն խմբագրել

Կառուցվել է մոտ մ.թ.ա. 3-րդ դարում։ Քաղաքում իր արտահայտումն է գտել անտիկ Խորեզմի ամրացված քաղաքների ճարտարապետությունը։ Քաղաքն ունի 350×500 մ պարագիծ, շրջապատված է հում աղյուսից կառուցված պատերով, որոնք բարձրանում են պախսայով՝ հունացած կավով, ստեղծված արհեստական հարթակի շեղ հիմքերի վրա։

Քաղաքի հատակագծման մեջ ավելի պարզ է զգացվում կանոնավորությունը, քաղաքը ստեղծող տարրերի բաշխումը ըստ ֆունկցիոնալ նշանակության։ Գլխավոր մայրուղին սկսում է դարպասներից, որը քաղաքը բաժանում է երկու հիմնական հատվածների։

Քաղաքի հյուսիսային հատվածում էին գտնվում Խորեզմշահրի պալատը, տաճարն ու հրապարակը։ Պալատը տեղադրված էր բարձրադիր մասում, հյուսիսարևմտյան անկյունում, այն ընդարձակ՝ 75×75 մ չափեր ունեցող շենք էր՝ բազմաթիվ սենյակներից ու դահլիճներից կազմված[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Desert Castles of Ancient Khorezm - UNESCO World Heritage Centre
  2. Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն (խմբ. Մ․ Գ․ Գասպարյան), Երևան, «Լույս հրատարակչություն», 1978, էջ 228-229 — 319 էջ։

Արտաքին հղումներ խմբագրել