Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թուրքմեններ

Թուրքոմաններ (նաև թուրքումեններ կամ թուրքմաններ կամ թուրքմեններ, թուրքմ.՝ Türkmenler, թուրքերեն՝ Türkmanlar, ադրբ.՝ Türkmanlar), տերմին, որը ավանդաբար օգտագործվում է Մերձավոր և Միջին Արևելքում, Բյուզանդիայում, այնուհետև Եվրոպայում, որպես օղուզ թյուրքական ժողովուրդների նշանակում[1][2]։ Առաջին անգամ «թուրքոման» տերմինը հայտնվել է 11-րդ դարի բյուզանդական տարեգրության մեջ, երբ պատմիչ Աննա Կոմնենեն այսպես է անվանել Միջին Ասիայից Փոքր Ասիա ներթափանցած թուրքմեններին[3]։ Համաձայն Սերգեյ Աղաջանովի, թուրքմենները եղել են օղուզների մի մասի և Կենտրոնական Ասիայի հնդեվրոպական բնակչության խառնուրդի արդյունքը[4]։ Միջնադարյան հեղինակներ Ալ-Բիրունին և Մարվազին նշում են, որ այս տերմինով նկատի ունեին իսլամ ընդունած օղուզներին[4][5]։

Թուրքոմաններ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Կենտրոնական Ասիա
Հարավային Կովկաս
Միջին Արևելք
Հայկական լեռնաշխարհ
Լեզու(ներ)
Թյուրքական օղուզերեն
(Ադրբեջաներեն ·Թուրքմեներեն ·Թուրքերեն)
Հավատք(ներ)
Հիմնականում իսլամ
(Սուննի ·Ալևիզմ ·Բեքթաշի ·Շիա-տասներկուականներ)
Բարեկամական էթնիկ խմբեր
Այլ թյուրքական ժողովուրդներ
Ծագել են
Կենտրոնական Ասիա

Տերմինը պատմական համատեքստում նշանակում է ոչ միայն միջինասիական թուրքմեններին, այլ նաև կարող է վերաբերել թուրքերի, ադրբեջանցիների և, ընդհանրապես, քոչվոր թուրքերի նախնիներին[2][6]։

Ի սկզբանե լինելով արտաքին անվանում (էկզոնիմ), ենթադրաբար բարձր միջնադարի ժամանակաշրջանից, հնագույն և ծանոթ դարձած թյուրք (türk) և ցեղային անունների հետ մեկտեղ (յազըր, քընըք, սալըր, բայաթ, բայանդուր, աֆշար, քայը և այլն), որպես ազգանվանում (էթնոնիմ) սկսեց գործածվել ներկայիս Թուրքմենստանի, Ադրբեջանի, Իրանի, Անատոլիայի և Արևմտյան Հայաստանի տարածքներում հաստատված օղուզ ցեղերի կողմից[5]։

Անատոլիայում, ուշ միջնադարի ժամանակաշրջանից, այն փոխարինվեց պետության և իշխող դինաստիայի անվանումով՝ «օսմանլը» տերմինով[7]։ Ադրբեջանի տարածքում, ընդհանուր առմամբ, այն դադարել է գործածվել 17-րդ դարից, բայց այն պահպանվել է որպես ադրբեջանցիների ենթաէթնոս համարվող թերեքեմե կիսաքոչվոր ցեղերի ինքնավանում[8]։ Ըստ որոշ տվյալների՝ այս տերմինի կիրառումը որպես Ադրբեջանի թյուրքերի նշանակում պահպանվել է մինչև 20-րդ դարի սկիզբը[9]։

Այսօր այս էթնոնիմը կրում են Կենտրոնական Ասիայի թուրքմենները[10][11] (Թուրքմենստանի հիմնական ժողովուրդը), ինչպես նաև օղուզների հետնորդներ՝ իրաքյան և սիրիացի թուրքմենները։

Ստուգաբանություն խմբագրել

Այս ազգանվան (էթնոնիմ) ծագման մասին կա մի քանի վարկած[5]։ Թուրքման տերմինի հենց առաջին հիշատակումը գրանցված է Մահմուդ Քաշգարիի ««Դիվան լուգատ ատ-թուրկ»» բառարանում (1074), որտեղ այս անվան գյուտը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Տերմինի ստուգաբանության նույն տարբերակը նշում է նաև Ռաշիդ ադ Դինը։

Օսմանյան կայսրության 15-16-րդ դարերի պատմաբան Մեհմեդ Նեշրին գրում է, որ «թուրքմեն» անվանումը բաղկացած է երկու` «թյուրք» և «իման» բառերից, որը նշանակում է «հավատացյալ թյուրք», այսինքն՝ «մուսուլման թյուրք»[12]։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ «թուրքմեն» անունը բաղկացած է «թուրք» և «ման» բառերից, որտեղ «ման»-ը համարվում է «մատ» վերջածանցի՝ «ցեղ, ժողովուրդ» ածանցի տարբերակը[13]։

Բիրունիի և Մարվազիի մոտ նաև հիշատակվում է, որ իսլամ ընդունած օղուզներին թուրքմեն են անվանել։ Ֆեդոր Միխայլովն իր «Անդրկասպյան տարածաշրջանի բնիկները և նրանց կյանքը» (ռուս.՝ «Туземцы Закаспийской области и их жизнь») աշխատության մեջ նշում է մեկ այլ վարկած, որ օղուզ թուրքերն իրենք իրենց այդպես են անվանել՝ պատասխանելով «ով եք դուք» հարցին՝ թյուրքեմ մեն («Ես թյուրք եմ»)[14]։

Պատմություն խմբագրել

 
Ինչպես ցույց է տրված գերմանական քարտեզի վրա՝ Արևմտյան Հայաստանի տեղում ներկայացված է Օսմանյան կայսրության Թուրքոմանիան։

Առաջին անգամ թուրքմեն (թուրքման) կամ թուրքոման տերմինը, հավանաբար, հիշատակվում է 8-9-րդ դարերի չինական աղբյուրներում (որպես Թյո-կու-մյոնգ, ենթադրաբար Ժետիսուում ապրող մարդկանց մասին)։ Թանյան «Թունդյան» հանրագիտարանը (մ․թ․ 8-րդ դար) պարունակում է տեղեկություններ, որոնց համաձայն Սու-դե (համաձայն Ֆրիդրիխ Հիրտի՝ Suk-tak - Սոգդակ, որը, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է Սողդին (Սողդիանա)) կոչվող երկիրը, որը մ․թ․ 5-րդ դարում առևտրա-քաղաքական հարաբերություններ է ունեցել Թան կայսրության հետ, կոչվում է նաև՝ T'ö-kü-Möng (թուրքմենների երկիր)[15]։ Թուրքմենների մասին հիշատակվում են նաև 8-րդ դարի առաջին քառորդի սողդյան տնտեսական փաստաթղթերում[16]։

Սերգեյ Աղաջանովի կարծիքով, թուրքմենները ծագել են թյուրքերի մի մասի, այդ թվում՝ օղուզների, Միջին Ասիայի հնդեվրոպական բնակչության հետ խառնվելուց[4]։ Թուրքմեն տերմինի տարածումը տեղի է ունենում օղուզների այն հատվածի բնակության տարածքի ընդլայնմամբ, ովքեր իսլամ էին ընդունել[4]։

Թուրքոման տերմինի ամենամեծ տարածումը տեղի է ունենում սելջուկյան նվաճումների դարաշրջանում։ Մուսուլման օղուզները, որոնք համախմբվել էին սելջուկների տոհմից քընըք ցեղի առաջնորդների շուրջ, կազմել են ապագա Սելջուկյան ցեղային միության և ապագայում նրանց կողմից ստեղծված պետության հիմնական կորիզը։ Սկսած սելջուկյան դարաշրջանից հարստության սուլթանները, իրենց իշխանությունն ամրապնդելու համար, Մերձավոր և Միջին Արևելքի տարբեր վայրերում ստեղծեցին ռազմական բնակավայրեր․ այնպես որ թուրքոմանների մեծ բնակավայրեր ստեղծվեցին ներկայիս Սիրիաի, Իրաքի և Արևմտյան Հայաստանի (Արևելյան Անատոլիա) տարածքներում։ Մանազկերտի ճակատամարտից հետո օղուզները զանգվածաբար բնակություն հաստատեցին Հայկական լեռնաշխարհում և հաստատվեցին Ադրբեջանի տարածքում (պատմական շրջան հիմնականում Իրանի հյուսիս-արևմուտքում)։ 11-րդ դարում թուրքոմանները խիտ բնակեցնում են Առանը[17]։ 11-12-րդ դարերի միջնադարյան հեղինակ, ծնունդով Մերվ քաղաքից, Շարաֆ ալ-Զաման Թահիր ալ-Մարվազին թուրքմենների մասին գրել է հետևյալը.

««Նրանց հզոր ցեղերի թվում են ղուզերը․․․ Երբ նրանք հարևան դարձան մուսուլմանական երկրներին, նրանց մի մասը ընդունեց իսլամ։ Նրանց սկսեցին անվանել թուրքմեններ... Թուրքմենները տարածվեցին մուսուլմանական երկրներում, նրանք իրենց դրսևորեցին լավագույն ձևով, այնպես որ տիրեցին նրանց մեծ մասին և դարձան թագավորներ և սուլթաններ։»[18]։

Բարձր միջնադարում Փոքր Ասիայի արևելյան հատվածը եվրոպական աղբյուրներում հայտնի է դառնում Թուրքոմանիա կամ օսմանյան աղբյուրներում՝ Թուրքման Էլի։ Թուրքմոնական բնակավայրերի կենտրոնը ժամանակակից Իրաքի տարածքում դառնում է Քիրքուքը։

Դեպի արևմուտք գաղթող թուրքմենական ցեղերի մարդաբանության մեջ ժամանակի ընթացքում տեղի ունեցան հիմնարար փոփոխություններ՝ թյուրքալեզու ցեղերի մոնղոլոիդ գծերը աստիճանաբար թուլանում են և ամբողջովին անհետանում Փոքր Ասիայում[19]։

Թուրքմեններն էին իվէ և բայանդուր ցեղերը, որոնցից առաջացել են Կարա-Կոյունլու և Ակ-Կոյունլու պետությունների իշխող տոհմերը։ Վերջինիս անկումից հետո թուրքոմանական ցեղերը, մասամբ իրենց անունով, օրինակ՝ աֆշարներ, մասամբ (հաջիլու, պոռնակ, դյոգեր, մավսելլու) միավորվելով որպես թուրոմանական մեկ ցեղի մաս` միացել են Ղըզըլբաշների ցեղային համադաշնությանը[20]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В. В. Бартольд. Сочинения. — стр. 558 : «Ինչպիսին էլ լինի Օղուզների նախկին նշանակությունը Արևելյան Ասիայում, 8-րդ և 19-րդ դարերի իրադարձություններից հետո, այն ավելի ու ավելի է կենտրոնանում արևմուտքի վրա՝ Մերձավոր Ասիայի մշակութային աշխարհի սահմանին, որը 11-րդ դարում վիճակված էր ենթարկվել ներխուժմանը օղուզների կողմից, կամ, ինչպես նրանց անվանում էին միայն արևմուտքում՝ թուրքմենների կողմից։
  2. 2,0 2,1 Gerhard Doerfer, Iran'da Türkler
  3. Д.Еремеев (1971). «Этногенез турок: происхождение и основные этапы этнической истории». Москва: Наука, ГРВЛ. «11-րդ դարի վերջին բյուզանդական տարեգրություններում առաջին angam հիշատակվում են Փոքր Ասիա ներթափանցած թուրքմենները։ Աննա Կոմնենան նրանց անվանում է թուրքոմաններ։»
  4. 4,0 4,1 4,2 4,3 С. Агаджанов. «Очерки истории огузов и туркмен Средней Азии IX—XIII вв.» — Изд. Илим, 1969 Արխիվացված 2014-02-22 Wayback Machine: «Ինչպես ավելի վաղ նշվեց, թուրքմեններ անվանվել են օգուզների և այլ թյուրքերի մի մասը, որոնք խառնվել էին Կենտրոնական Ասիայի հնագույն հնդեվրոպական բնակչության ժառանգների հետ։ (8-րդ դարի և 9-րդ դարի սկզբի չինական աղբյուրներում նշվում է Թյո-կու-մյոնգ երկիրը, որը հավանաբար գտնվում էր Սեմիրեչյեում․ այս երկրի ինքնանվանումը, հավանաբար, կապված է «թուրքմեն» անվան հետ)։ Հենց «թուրքմեն» անվանումը հիմնականում հանդիպում է իսլամ ընդունած օղուզների բնակեցման տարածքում»։
  5. 5,0 5,1 5,2 Աբու ալ-Ղազի, «Родословная туркмен». Комментарии к тексту 132: «Այնուհետև թուրքմենների անունը վերագրվեց ամենահզոր ցեղային միավորումներից մեկին՝ օղուզներին»։
  6. Louis Ligeti. Sur la langue des Afchars d'Afghanistan (фр.) // Acta Orientalia Academiae Scientiarum Hungaricae. — 1957. — Vol. 7, no 2/3. — P. 109-156.
  7. Д.Е.Еремеев (1971). «Этногенез турок: происхождение и основные этапы этнической истории». Москва: Наука, ГРВЛ. «թուրքական ազգության կորիզը սկսեց ձևավորվել նախ Օսմանյան բեյլիկում, որտեղ գերիշխող դիրք էր գրավում օսմանլը ցեղը։ Այս ցեղային ազգանվանումով (էթնոնիմ) հետագայում սկսեց պաշտոնապես կոչվել նաև Օսմանյան տերության բոլոր թուրքերը։»
  8. Статья «Терекеменцы» Արխիվացված 2018-01-09 Wayback Machine:««Թերեքեմե» տերմինը սովորաբար կապվում է «թուրքմեն» ազգանվանման հետ։։
  9. Малый энциклопедический словарь. Т. 1 Вып. 1: А.— СПб.: Брокгауз-Ефрон, 1907. - «Азербайджан или Азербейджан (древн. Атропатена), сев. запад. провинция Персии, на русской границе, на Армян. горной возвышенности, 104 т. кв. км., около 1 милл. ж. (армяне, туркмены, курды). Гл. продукты: хлопок, сушеные фрукты, соль. Главный город Тавриз.».
  10. «Turkmen people». «Encyclopædia Britannica» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  11. Ш. Кадыров; Н. Н. Абубакирова-Глазунова (устное творчество). «ТУРКМЕ́НЫ». Ռուսական մեծ հանրագիտարան. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Абуль-Гази — Комментарии к тексту, 132 (1958). «Родословная туркмен». Восточная литература. М. АН СССР. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  13. А. А. Росляков. К вопросу об этногенезе туркмен (О времени и условиях образования туркменской народности) // ИТФ. АН СССР, 1950.
  14. Ф.А,Михайлов Туземцы Закаспийской области и их жизнь. Этнографический очерк. Асхабад, 1900.
  15. В. Бартольд (1963). «Очерк истории туркменского народа». Сочинения. Т. 2, часть 1. Москва: Издательство восточной литературы.
  16. Лившиц В. А., Согдийские документы с горы Муг. Чтение. Перевод. Комментарий. Юридические документы и письма. — М., 1962, с. 62
  17. P. Golden. The Turkic peoples and Caucasia(անգլ.) // Transcaucasia, Nationalism and Social Change: Essays in the History of Armenia, Azerbaijan, and Georgia / Ed. by Ronald G. Suny. —Michigan, 1996. — С. 45-67.

    «Վերջիններս 1074-1075 թվականներին անցան Սելջուկների վերահսկողության տակ, իսկ հատկապես Առանն այժմ խիտ բնակեցված էր թուրքմեններով»։

  18. ШАРАФ АЛ-ЗАМАН ТАХИР МАРВАЗИ (1959). «ТАБА'И АЛ-ХАЙАВАН». АН КазССР.
  19. А. Джикиев Очерки происхождения и формирования туркменского народа в эпоху средневековья. — Ашхабад, 1991. — С. 66.
  20. Encyclopaedia Iranika «AQ QOYUNLŪ»: «The surviving Āq Qoyunlū tribes and groups were absorbed, in some cases years later, into the Qizilbāš tribes; in this process, the Afšār retained their tribal identity while others, such as the Ḥāǰǰīlū, Döḡer, Mawṣellū, and Pornāk, were merged into a new tribe called Turkman».

Արտաքին հղումներ խմբագրել