Թուրինջ (գուսան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թուրինջ (այլ կիրառումներ)
Թուրինջ (Թորոս Օհանի Մարթաղյան, 1790, գյուղ Քարքանջ (այժմ՝ Ադրբեջանի ՍՍՀ, Շամախու շրջանում) — 1875 թվականներ, Աստրախան), հայ գուսան։
Թուրինջ | |
---|---|
Ի ծնե անուն | Թորոս Օհանի Մարթաղյան |
Ծնվել է | 1790 Քարքանջ, Ադրբեջան[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1875[1] Աստրախան, Ռուսական կայսրություն[1] |
Մասնագիտություն | գուսան |
Ստեղծագործել է հայերեն և թուրքերեն։ Աշուղություն է արել երիտասարդ տարիներին, հետագայում զբաղվել ոսկերչությամբ ու փորագրությամբ, պատրաստել տապանաքարեր։ Թուրինջի երկլեզվյան մուհամմա-հանելուկները և թաջնիսները գրված են գրաբարախառն աշխարհաբարով, իսկ որոշ երգեր («Հայր մեր», «Ճշմարիտ սիրական»)՝ տողընդմեջ ադրբեջաներենով։ Մեզ են հասել ավելի քան 60 երգ, որոնք տպագրվել են աշուղական երգարաններում («Սոխակ Հայաստանի», «Հայ աշուղներ», «Հայ գուսաններ»)։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 248)։ |