Թունիսի կենտրոնական բանկ

Թունիսի Կենտրոնական բանկ, Թունիսում գտնվող կենտրոնական բանկն է։  Թունիսի կենտրոնական բանկի ներկայիս կառավարիչը Մարուան Աբասին է, ով փոխարինեց Չեդլի Այարիին 2018 թվականի փետրվարի 16-ին[2]։

Թունիսի կենտրոնական բանկ
ՏեսակԿենտրոնական բանկ
ԵրկիրԹունիս
Տեղագրություն100% պետական սեփականություն[1]
Հիմնադրված էսեպտեմբերի 19, 1958
Պաշտոնական կայք
Թունիսի Կենտրոնական Բանկ, 2008թ

Պատմություն խմբագրել

Թունիսն անկախություն է ձեռք բերել 1956 թվականին։  Թունիսի Կենտրոնական բանկը ստեղծվել է երկու տարի անց՝ 1958 թվականին։  1958 թվականի դեկտեմբ ամսին նորաստեղծ Թունիսյան դինարը բաժանվեց ֆրանսիական ֆրանկից։ Բանկում գործում է փողի թանգարան, որտեղ ներկայացված է հայտնաբերված Կարթագենյան մետաղադրամների հավաքածուն։

Թունիսում պատմականորեն ցածր գնաճ է նկատվել։  2000-2010 թվականներին Թունիսյան դինարը պակաս անկայուն էր, քան հարևան նավթ ներմուծող երկրների՝ Եգիպտոսի և Մարոկկոյի արժույթները։ 2007-2008 թվականների ֆինանսական տարում, Թունիսում գնաճը կազմել է 4,9%, իսկ 2008-2009 թվականների ֆինանսական տարում Թունիսում գնաճը կազմել է 3,5%։

Գործառնություններ խմբագրել

 

Թունիսի Կենտրոնական բանկն ունի 12 մասնաճյուղեր։

Կառավարիչներ խմբագրել

Հիմնադրման պահից ի վեր Թունիսի Կենտրոնական բանկը ղեկավարում են հետևյալ նահանգապետերը[3]՝

  • 1958 թ սեպտեմբերի 30-1970թ նոյեմբերի 9՝ Հեդի Նուիրա,
  • 1970թ նոյեմբերի 10- 1972թ փետրվարի 18՝ Ալի Զուաուի,
  • Մարտի 4 1972թ – մայիսի 7 1980թ՝ Մոհամեդ Գենիմա,
  • Մայիսի 8 1980թ – հուլիսի 11 1980թ՝ Աբդելազիզ Մատարի,
  • Հուլիսի 12 1980թ-մարտի 14 1986թ՝ Մոնսեֆ Բելհոջա,
  • Մարտի 15 1986թ – հոկտեմբերի 26 1987թ՝ Մոհամմեդ Շիրի,
  • 1987 թվականի հոկտեմբերի 27-1990 թվականի մարտի 2՝ Իսմայիլ Հելիլ
  • 1990 թվականի մարտի 3-2001 թվականի հունվարի 22՝ Մոհամեդ Էլ-Բեջի Համդա,
  • 2001 թվականի հունվարի 23 – 2004 թվականի հունվարի 13՝ Մոհամեդ Դաուաս,
  • Հունվարի 14 2004թ -հունվարի 16 2011թ՝ Թաուֆիկ Բակկար,
  • Հունվարի 17 2011թ -հունիսի 27 2012թ՝ Մուսթաֆա քամել Նաբլի,
  • 23 հուլիսի 2012-14թթ - փետրվարի 2018թ՝ Չեդլի Այարի,
  • Փետրվարի 16 2018թ - փետրվարի 15 2024թ՝ Մարուան Աբասի,
  • Փետրվարի 15 2024թ՝ Ֆեթի Զուհաիր Նուրի[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Weidner, Jan (2017). «The Organisation and Structure of Central Banks» (PDF). Katalog der Deutschen Nationalbibliothek.
  2. «Marouane Abassi named Tunisia central bank governor». huffpostmaghreb. 2018 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  3. «Tunisie: Qui sont les 13 gouverneurs de la Banque centrale?». Leaders (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  4. https://www.voaafrica.com/a/tunisia-s-president-appoints-new-central-bank-governor/7488910.html

Արտաքին հղումներ խմբագրել