Թուլիում

քիմիական միացություն


Թուլիում (լատին․՝ Thulium) քիմիական տարր է, որի նշանն է Tm, պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական տարր[3]։ Լանթանիդ է, կարգահամարը՝ 69, ատոմական զանգվածը՝ 168,9342: Թուլիումը սպիտակ-արծաթավուն մետաղ է, ունի պերամագնիսական հատկություն։

69 Էրբիում

Թուլիում Իտերբիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
69Tm
Թուլիում
Փափուկ արծաթափայլ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվԹուլիում /Thulium (Tm), Tm, 69
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
168,93421(2)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Xe] 4f13 6s2
Ատոմի շառավիղ177 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ156 պմ
Իոնի շառավիղ(+3e) 87 պմ
Էլեկտրաբացասականություն1,25 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալTm←Tm3+ -2,32 В
Tm←Tm2+ -2,3 В
Օքսիդացման աստիճաններ3, 2
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 589,0 (6,10) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1 818 Կ
Եռման ջերմաստիճան2 220 Կ
Հալման տեսակարար ջերմունակություն21,76 կՋ/մոլ
Հալման տեսակարար ջերմունակություն~470 կՋ/մոլ
Մոլյար ջերմունակություն27,0[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ18,1 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքվեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներa=3,540 c=5.56
C/a հարաբերություն1,570
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) (16,9) Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
69
Թուլիում
168,934
4f136s2

Պատմություն խմբագրել

Թուլիումը սպեկտրոսկոպիկ եղանակով հայտնաբերել է շվեդ գիտնական Պեր Կլեվեն, 1879 թվականին[4][5]։ 1911 թվականին Թեոդոր Ուլյամ Ռիչարդսոնը թուլիումը ստացել է մաքուր վիճակում և հաշվել նրա ատոմային զանգվածը։

Անվանում խմբագրել

Անունը ստացել է հին հունարեն՝ Θούλη (Թուլե) կիսաառասպելական երկրից, որը հնում համարում էին Երկրի ծայր հյուսիսը։ Պեր Կլեվեն տվել է Thulium անվանումը ի պատիվ Թուլե կղզու։

Ստացում խմբագրել

Թուլիումը ստացվում է աղերի հալույթի էլեկտրոլիզից, ինչպես նաև մետաղական կալցիումով վերականգնելիս.

 

Հատկություններ խմբագրել

Թուլիումը սպիտակ-արծաթավուն մետաղ է, ունի պերամագնիսական հատկություն, խտությունը՝ 9330 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1545 °C, եռմանը՝ 1730 °C: Թուլիումը f-տարր է, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կառուցվածքը՝ 5d6s2։

Քիմիապես ակտիվ է, միացություններում՝ եռարժեք։ Օդում հեշտ օքսիդանում է՝ առաջացնելով Tu2O3 օքսիդը։ Թուլիումը միացություններ է առաջացնում բազմաթիվ ոչ մետաղների հետ։ Թուլիումի հիդրօքսիդը՝ Tu(OH)3, ունի հիմնային հատկություն, ստացվում է լուծելի աղերը ամոնիակի ջրային լուծույթով մշակելիս։

Փոխազդեցությունը հալոգենների հետ.

 
 
 
 

Բնության մեջ խմբագրել

 
Թուլիումի հանքանյութ

Պարունակությունը երկրակեղևում 2,7•10−5% է (ըստ զանգվածի)։ Ցրված տարր է, բնության մեջ հանդիպում է մյուս լանթանիդների հետ։ Թուլիումը սպիտակ-արծաթավուն մետաղ է, ունի պերամագնիսական հատկություն։

Իզոտոպներ խմբագրել

Թուլիումի ունի մեկ կայուն իզոտոպ՝ 169Tu: Արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից արժեքավոր է 170Tu (T1/2 = 129 օր), որն օգտագործվում է գամմա-դեֆեկտոսկոպիայի համար, ինչպես նաև բժշկության մեջ՝ ռենտգենախտորոշման նպատակով։

Կիրառություն խմբագրել

Կիրառվում է օրգանական և անօրգանական սինթեզներում՝ որպես կատալիզատոր։ Դժվարահալության շնորհիվ միացությունները օգտագործվում են հրակայուն խեցեգործական իրեր պատրաստելու համար։

Գներ խմբագրել

Մաքուր՝ >99,9 %, մետաղական թուլիումի 1 կգ գները կազմում են 2,2 հազար դոլլար, մաքուր՝ 99,9 %, թուլիումի օքսիդի 1կգ՝ 1,1 հազար դոլլար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1990. — Т. 2. — С. 272. — 671 с. — 100 000 экз.
  3. В устаревшей «короткой» форме периодической таблицы — побочная подгруппа третьей группы.
  4. Emsley, John (2001). Nature's building blocks: an A-Z guide to the elements. US: Oxford University Press. էջեր 442–443. ISBN 0-19-850341-5.
  5. Eagleson, Mary (1994). Concise Encyclopedia Chemistry. Walter de Gruyter. էջ 1061. ISBN 978-3-11-011451-5.
  6. Цены на тулий и его соединения

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 230