Թուզ, անհոսք, աղի լիճ Թուրքիայի տարածքում՝ գտնվում է Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական մասում, մայրաքաղաք Անկարայից 150 կմ դեպի հարավ-արևելք։ Մեծությամբ երկրորդ լիճն է Թուրքիայում։ Աղիությամբ երկրորդն է աշխարհում՝ աղիությունը կազմում է 340 ‰։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 905 մ է։ Լիճն ունի 80 կմ երկարություն, 50 կմ լայնություն, իսկ մակերեսը 1500 կմ քառակուսի է։ Լիճը լրացնում տեկտոնական դեպրեսիան Թուրքիայի կենտրոնական սարահարթում։ Լիճը ընկած է երկու խոշոր գետերի միջև, սնվում է ստորերկրյա աղբյուրներից և տարափից:Այնտեղ, որտեղ ընկած է լիճը կան ջրանցքներ և առուներ, որոնք առաջացրել են ճահիճներ:Ամռանը գոլորշիացման պատճառով Թուզ լիճը կորցնում է ջրի մեծ մասը, դրա համար ձևավորվում է աղի միջին շերտ, որի հաստությունը կազմում է 30 սանտիմետր։ Ձմռանը աղը լուծվում է և լիճը վերադառնում է իր նախկին տեսքին։ Լիճը արդյունահանում է տարեկան 70 տոննա աղ, որը արտահանվում է Թուրքիայի կողմից։ Աղը որոշում է արդյունաբերական գործունեության ուղղությունը, որը հիմնականում կապված է մաքրման ու վերամշակման հետ։ Լիճը շրջապատված է վարելահողերով, միայն հարավում և հարավ-արևմուտքում հողի չի կարող մշակվել, քանի որ շրջապատված է աղակալված հողերով։ 2001 թվականին Թուզ լիճը և հարակից տարածքները հռչակվեցին պահպանվող տարածք։
|
'
|
|
|
Կոորդինատներ
|
|
Տեղագրություն
|
Փոքր Ասիա թերակղզի
|
Երկարություն
|
80 կմ
|
Լայնություն
|
50 կմ
|
Ավազանի մակերեսը
|
11.900 կմ²
|
Ամենամեծ խորությունը
|
1.5 մ
|
Միջին խորությունը
|
0.5 մ
|
Աղիությունը
|
340 ‰
|
|
|
|
|
|
Վիքիպահեստում
|
Արտաքին հղումներ
խմբագրել