Թորգոմ Իսայան

հայ փիլիսոփա
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Թորգոմ Սարգսի Իսայան (1923, Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա, իրավաբան։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1972)։ Աշխատությունների զգալի մասը վերաբերում են աթեիզմի հիմնախնդիրներին և պատմությանը.

Թորգոմ Իսայան
Ծնվել է1923 Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1987 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունփիլիսոփա և իրավաբան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1923 թվականի ապրիլի 13-ին Ալեքսանդրապոլ քաղաքում, Հայկական ԽՍՀ։ 1941-1945 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1969 թվականին ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1972 թվականին դարձել է պրոֆեսոր։

Կրթություն խմբագրել

1952 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1957 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի բաժանմունքում։
  • 1966 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում։
  • 1977 թվականին աշխատել է ԵՊՀ աթեիզմի տեսության և պատմության ամբիոնի վարիչ։

Մահացել է 1987 թվականի օգոստոսի 4-ին Երևան քաղաքում, Հայկական ԽՍՀ։

Աշխատություններ խմբագրել

  • Իսայան Թ. Ս., Գիտական աթեիզմի հիմունքներ, Երևան, 1972։
  • Իսայան Թ. Ս., XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական միտքը կղերական գաղափարախոսության դեմ, Երևան, 1969։
  • Իսայան Թ. Ս., Քրիստոնեական սոցիալիզմի» ռեակցիոն էությունը, Երևան, 1962։

Գրականություն խմբագրել

  • Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով), ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան, Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005։