Թոնուս, գավառակ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում։ Վարչական կենտրոնը Կեմերեկ ավանն է։

Գավառակ
Թոնուս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասՍեբաստիայի գավառ
Այլ անվանումներԹենոս, Թոնոս, Թոնռա, Թոնուզ, Շարգըշլա, Շարկշլա
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Բնակչություն40000[1] մարդ (1915)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], այլք
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ[1]
ՏեղաբնականունԹոնուսցի
Ժամային գոտիUTC+3

Կեմերեկից բացի հայտնի էին նաև Թոնուս և Շարգլա գյուղերը։

Պատմություն խմբագրել

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայերը զանգվածաբար ոչնչացվեցին։ Ըստ թուրք վալիի ներկայացված տվյալների սպանվածների թիվը 31620 էր։

Բնակչություն խմբագրել

Բնակավայրերից 25-ը հայաբնակ էր և 1915 թվականին Թոնուսն ուներ մոտ 40000 հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործություն, այգեգործություն, արհեստներն ու առևտուրն էր[1]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 470

Աղբյուրներ խմբագրել