Ուիլյամ Էնթոնի «Թոնի» Պարկեր II (ֆր.՝  William Anthony Parker II, մայիսի 17, 1982(1982-05-17)[1], Բռյուգե[2]), ֆրանսիացի նախկին բասկետբոլիստ, խաղարկող։ Առավելապես հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո Սփըրս» ակումբում անցկացրած տարիներից։

Թոնի Պարկեր

Դիրքը Խաղարկող
Համար № 9
Ի ծնե տրված անունը Թոնի Պարկեր
Tony Parker
Ծննդյան ամսաթիվ մայիսի 17, 1982 (41 տարեկան)
Ծննդավայր Բելգիա Բրյուգե, Բելգիա
Ազգություն Ֆրանսիա Ֆրանսիացի
Հասակ 1,88 մ
Քաշ 88 կգ
Դրաֆթի տարի 2001 / ռաունդ` 2 / ընտր.` 28-րդ
Դրաֆթ ակումբ Սան Անտոնիո Սփըրս
Կարիերայի պատմություն
ՖրանսիաՊարիս Բասկետ Ռեյսինգ (1999–2001)

Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍան Անտոնիո Սփըրս (2001-2018)
ՖրանսիաԱՍՎԵԼ Բասկետ (2011, լոկաուտի ժամանակ)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՇառլոթ Հորնեթս (2018–2019)
Պարկերը նախկին կնոջ` Եվա Լոնգորիայի հետ

Պարկերը երկու տարի խաղացել է Ֆրանսիայի բասկետբոլի լիգայում (Ligue Nationale de Basketball), որից հետո մուտք է գործել 2001 թ. NBA-ի դրաֆթ և ընտրվել «Սան Անտոնիոյի» կողմից՝ 28-րդ ընտրության իրավունքով։ Պարկերը միանգամից դառնում է մեկնարկող հնգյակի խաղացող և ակումբի կազմում դառնում է NBA-ի չեմպիոն 2003, 2005, 2007 և 2014 թվականներին, ընդ որում՝ 2007 թվականին ճանաչվել է գերեզրափակիչի ամենաարժեքավոր խաղացող (MVP)։

Պարկերը նաև երգիչ է և ունի «TP» անվամբ թողարած ալբոմ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. L'Équipe (ֆր.)Groupe Amaury, 1946. — ed. size: 327168 — ISSN 0153-1069; 2263-4940
  2. 2,0 2,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908

Արտաքին հղումներ խմբագրել