Թոնի Շերիդան (անգլ.՝ Tony Sheridan, մայիսի 21, 1940(1940-05-21)[1][2][3][…], Նորիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - փետրվարի 16, 2013(2013-02-16)[5][1][2][…], Համբուրգ, Գերմանիա[4]), անգլիական երգիչ և կիթառահար, վաղ ռոք-ն-ռոլլի կատարող, առավել հայտնի My Bonnie (1961) սինգլի շնորհիվ, որը ձայնագրել է դեռևս անհայտ The Beatles խմբի հետ։

Թոնի Շերիդան
անգլ.՝ Tony Sheridan
Դիմանկար
Ծնվել էմայիսի 21, 1940(1940-05-21)[1][2][3][…]
ԾննդավայրՆորիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Մահացել էփետրվարի 16, 2013(2013-02-16)[5][1][2][…] (72 տարեկան)
Մահվան վայրՀամբուրգ, Գերմանիա[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Գերմանիա
ԿրթությունCity of Norwich School, An Ormiston Academy?
Մասնագիտությունհեղինակ-կատարող և կիթառահար
ԱմուսինRosi McGinnity?
ԱնդամությունTony Sheridan & The Beat Brothers?
Կայքtony-sheridan.de
 Tony Sheridan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նորֆոլք դքսությունում։ 15 տարեկանում ստեղծել է իր առաջին The Saints խումբը, իսկ մի քանի տարուց տեղափոխվել Լոնդոն, 1959 թ. դառնալով Vince Taylor and the Playboys հայտնի խմբի անդամ։ Այս խմբի հետ համագործակցում էին շատերը, այդ թվում՝ Ջոն Լեննոնը, Փոլ Մաքքարթնին, Ջորջ Հարրիսոնը և մյուս բիթլերը, ովքեր 1961 թ. նրա հետ ձայնագրեցին «My Bonnie», «When the Saints Go Marching In» և «Why (Can’t You Love Me Again)» երգերը։

«My Bonnie» (մյուս կողմում՝ «The Saints») սինգլը, թողարկված Tony Sheridan & the Beat Brothers անվամբ, ուներ 100 հազար տպաքանակ և մտավ գերմանական Top 5։ 1962 թ. Beatles-ի հետ կրկին հանդես է գալիս Համբուրգի Star Club ակումբում։

Շերիդանի Tony Sheridan Quartet խմբում նվագում էր մյուս բիթլը՝ Ռինգո Սթարը։ Նվագել է Վիետնամի ամերիկյան բազաներում, մազապուրծ եղել մահից։ 1968 թվականին կապիտան էր և քիչ էր հանդես գալիս բեմում։

1978 թ., երբ վերաբացվեց Star Clubը, Շերիդանն այնտեղ հանդես էր գալիս Էլվիս Փրեսլիի TCB Bandի հետ։

2002 թվականին Շերիդանը թողարկել է Vagabond ալբոմը, հիմնականում բաղկացած սեփական գործերից, ինչպես նաև «Skinny Minnie» հին հիթի նոր տարբերակից։ Կյանքի վերջին տարիներին բնակվում էր Համբուրգի մոտ։ Մահացել է 2013 թ. փետրվարի 16-ին, Համբուրգում։

Ալբոմներ խմբագրել

  • My Bonnie (с The Beat Brothers, 1961)

Սինգլներ խմբագրել

  • Ain’t She Sweet / If You Love Me Baby (Polydor)
  • Skinny Minny (7", mono) Polydor
  • The Beatles & Tony Sheridan (7", EP, Polydor)
  • My Bonnie/The Saints (Vinyl, Single, Mono) Polydor 1962
  • Ain’t She Sweet / Nobody’s Child (7", Single) Atco Records 1964
  • Vive L’Amour (7")Polydor International GmbH 1965

Հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #134521102 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Tony Sheridan, who sang with Beatles in Germany, dead at 72, examiner.com