Թոնդրակ (Մանազկերտի գավառ)
Թոնդրակ, ավան Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Ապահունիք գավառում, ավելի ուշ ավան կամ գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառակում[1]։ Գտնվում է Մանազկերտից 8-9 կմ հարավ-արևմուտք՝ Արածանիի ձախ կողմում՝ լեռնալանջի վրա։
Ավան | ||
---|---|---|
Թոնդրակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Մանազկերտի գավառակ | |
Այլ անվանումներ | Թանդրլի, Թանդևրլու, Թանդուրեկ, Թանտըրլի, Թոնդրակս, Թոնդրաս, Թոնդրուկ, Թոնդուրակ, Թոնդուրեկ, Թոնտրակ, Թոնտրակս, Թոնրակ, Թունդրակ, Թունդրաս, Թունդրասա, Թունտրաս, Տոնդուրեկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | թոնդրակցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Անվան ստուգաբանություն խմբագրել
Գյուղում կային բնական փոսեր, որոնք բնակիչները որպես թոնիր էին օգտագործում։ Այստեղից էլ առաջացել է Թոնդրակ անվանում։
Պատմություն խմբագրել
Թոնդրակ գյուղը 9-11-րդ դարերում մեծ է դեր է ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում։ Այստեղ են կենտրոնացել այն ժամանակների աղանդավորական շարժման մասնակիցները, որոնք գյուղի անունով կոչվեցին թոնդրակյաններ։ Շարժումը կոչվեց Թոնդրակյան շարժում։ 1051-1052 թվականներին Գրիգոր Մագիստրոսը դաժան պատժի է ենթարկում աղանդավորներին։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակչությունը ենթարկվեց կոտորածի և տարհանման։ Դրանից հետո Թոնդրակը դարձավ անշուք բնակավայր։
Տնտեսություն խմբագրել
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Թոնդրակն ուներ Ս. Հովհաննես անունով եկեղեցի։
Գրչություն խմբագրել
Ս. Հովհաննես եկեղեցին հանդիսանում էր գրչության կենտրոն։ Մեզ են հասել մի քանի ձեռագրեր, որոնցից մեկը 1331 թվականի է պատկանում[2]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 467
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 199)։ |