Թոմ Սոյերի արկածները (անգլ.՝ The Adventures Of Tom Sawyer), Մարկ Տվենի վեպերից, որ լույս է տեսել 1876 թվականին։

Թոմ Սոյերի արկածները
անգլ.՝ The Adventures of Tom Sawyer
ՀեղինակՄարկ Տվեն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք, դաստիարակչական վեպ և արկածային
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Թոմ Սոյեր, Հեքիլբերի Ֆինն, Բեքի Թետչեր և Muff Potter?
Նկարագրում էՄիսսուրի
ՆախորդThe Gilded Age: A Tale of Today?
ՀաջորդՀեքլբերի Ֆինի արկածները և Թափարականը արտասահմանում
ՆկարազարդողTrue Williams?
Կազմի հեղինակՄարկ Տվեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1876
OCLC47052486 և 1299245898
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/mark-twain/the-adventures-of-tom-sawyer
 The Adventures of Tom Sawyer Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Թոմ Սոյերը մոտ 12 տարեկան մի տղա է, որը մոր մահից հետո ապրում էր իր մորաքույր Պոլլիի տանը։ Վեպում նկարագրվում են տարբեր արկածներ, որոնք տեղի են ունենում Թոմի և նրա ընկերների հետ։ Եվ այս արկածները տևում են մի քանի ամիս։ Այդ ընթացքում Թոմը հասցնում է՝

  • գտնել իր սերը (Բեքի Թետչերին),
  • ականատես լինել սպանության և բռնել մարդասպանին,
  • փախչել տնից, դառնալ ծովահեն և ապրել մի կղզում,
  • մոլորվել քարանձավում և վերջիվերջո ապահով դուրս պրծնել,
  • գտնել գանձ, որն արժի տասներկու հազար դոլար, և այդ գումարը կիսել իր ընկեր Հեքլբերի Ֆիննի հետ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Սկզբում այս վեպը միայն մեծերն էին կարդում, բայց այժմ այն երեխաների ամենասիրած և ամենալավ գրքերից մեկն է։
  • Թոմ Սոյերի մասին կան այդպիսի ևս 4 պատմվածքներ, դրանք են՝ «Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերի Ֆիննի արկածները», «Թոմ Սոյերը արտասահմանում» և «Թոմ Սոյերի դավադրությունը»։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Սոյերի արկածները» հոդվածին։