Թոմաս Հանտ Մորգան (անգլ.՝ Thomas Hunt Morgan, սեպտեմբերի 25, 1866(1866-09-25)[1][2][3][…], Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 4, 1945(1945-12-04)[4][1][2][…], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կենսաբան, գենետիկայի հիմնադիրներից, ԱՄՆ-ի ազգային ԳԱ պրեզիդենտ (1927-1931

Թոմաս Մորգան
Thomas Morgan
Ծնվել էսեպտեմբերի 25, 1866(1866-09-25)[1][2][3][…]
Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 4, 1945(1945-12-04)[4][1][2][…] (79 տարեկան)
Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
բնական մահով
ԳերեզմանMountain View Cemetery and Mausoleum
Բնակության վայր(եր)ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունէվոլյուցիոնիստ, գենետիկ, կենդանաբան, բժիշկ, համալսարանի դասախոս, ֆիզիոլոգ և կենսաբան
Հաստատություն(ներ)Բրին Մոր քոլեջ[5], Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Կոլումբիայի համալսարան
Գործունեության ոլորտգենետիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[5], Պապական գիտությունների ակադեմիա[6], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լվովի գիտական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (1917-1925), Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՋոնս Հոփքինսի համալսարան (1890), Կենտուկիի համալսարան (1886) և Կոլումբիայի համալսարան
Գիտական աստիճանգիտության բակալավր (1886) և փիլիսոփայության դոկտոր (1890)
Տիրապետում է լեզուներինթայերեն[1]
Եղել է գիտական ղեկավարՋոն Հոուարդ Նորթրոպ, Հերման Ջոզեֆ Մյուլլեր, Chester Ittner Bliss?[7] և Fernandus Payne?
Հայտնի աշակերտներՀերման Ջոզեֆ Մյուլլեր և Alfred Sturtevant?
Պարգևներ
Ամուսին(ներ)Lilian Vaughan Morgan?
Երեխա(ներ)Isabel Morgan?
ՀայրCharlton Hunt Morgan?
ՄայրEllen Key Howard?
Ստորագրություն
Изображение автографа
 Thomas Hunt Morgan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կենտուքիի (1886) և Ջ․ Հոփքինսի (1891, Բալթիմոր) համալսարանները։ Եղել է Բրին-Մորի Կանանց կոլեջի (1891-1904) և Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի (1904-1928) պրոֆեսոր, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաբանության լաբորատորիայի ղեկավար (1928-1945)։ Սկզբնական աշխատանքները վերաբերում են փորձարարական սաղմնաբանությանը, կենդանիների օրգանիզմի ռեգեներացիայի և սեռի որոշման հարցերին։ 1910 թվականից ուսումնասիրել է մուտացիաների ժառանգումը գենետիկական նոր օբյեկտի՝ դրոզոֆիլ պտղաճանճի մոտ։ Դրա հիման վրա Մորգանը փորձնականորեն հիմնավորել է (աշխատակիցների հետ) ժառանգականության նյութական հիմքի մասին պատկերացումները և վերջնականորեն ապացուցել ու ավարտել ժառանգականության քրոմոսոմային տեսությունը։ Մորգանի և նրա աշխատակիցների կողմից հաստատված գենի շղթայակցման և կրոսինգովերի օրինաչափությունները բացահայտեցին Մենդելի օրենքների բջջաբանական մեխանիզմները և խթան հանդիսացան բնական ընտրության տեսության գենետիկական հիմքերի մշակման համար։ Մորգանը նոբելյան մրցանակի դափնեկիր է (1933), ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ 1932 թվականից։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 48  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Մորգան» հոդվածին։