Թոմաս Բերդեն (հոլ.՝ Thomas Beerdsen, սեպտեմբերի 13, 1998(1998-09-13)[1], Ապելդորն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2]), hոլանդացի շախմատիստ, միջազգային վարպետ, գրոսմայստեր։

Թոմաս Բերդեն
Պետություն(ներ) Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 13, 1998(1998-09-13)[1] (25 տարեկան)
ԾննդավայրԱպելդորն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2]
ԿոչումՖԻԴԵ-ի վարպետ[3], միջազգային վարպետ և գրոսմայստեր[4]
Ներկայիս վարկանիշ2504
ՖԻԴԵ համար1030108
365chessThomas_Beerdsen
Chesstempo համար19178
ICCF համար19178
 Thomas Beerdsen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թոմաս Բերդենը ծնվել է 1998 թվականին։ 2016 թվականին երկրի մինչև 20 տարեկանների առաջնությունում կիսել է 3-4-րդ տեղերը[5]։ 2023 թվականին Հոլանդիայի թիմային առաջնությունում նա Ապելդորնի շախմատային ակումբի կազմում դարձել է հաղթող։ Այդ մրցաշարում շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և լրացրել գրոսմայստերի իր երրորդ նորման[6]։ Բերդենը Ապելդորնի շախմատային ակումբի կազմում հաղթող է դարձել նաև 2022 թվականի Հոլանդիայի թիմային առաջնությունում[7]։

Եղել է Եվրոպայի անհատական ​​առաջնության (2023), Եվրոպայի արագ և կայծակնային (2018) մրցաշարերի մասնակից։

2023 թվականի հունվարին մասնակցել է Վեյկ ան Զեեի շախմատային փառատոնի շրջանակներում անցկացվող երկրորդ կարևոր մրցաշարին՝ «Tata Steel Challengers»։ Շախմատիստը մասնակցել է նաև Բելգիայի և Գերմանիայի թիմային առաջնություններին, Եվրոպայի ակումբային գավաթներին։

2023 թվականի օգոստոսի վերջին Թոմաս Բերդենին շնորհվել է գրոսմայստերի կոչում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 chessgames.com — 2001.
  2. 2,0 2,1 2,2 https://ratings.fide.com/crt/main224718.pdf
  3. FIDE Ratings and Statistics
  4. https://ratings.fide.com/title_applications.phtml?pb=71
  5. Dutch Championship U20 - 2016 June 2016 Netherlands FIDE Chess Tournament report
  6. FIDE Title Applications (GM, IM, WGM, WIM, IA, FA, IO)
  7. Apeldoorn landskampioen – Schaakstad Apeldoorn
  8. «Een nieuw schaakvlog: interview met Thomas Beerdsen (deel 1)». Schaaksite (հոլանդերեն). 2023 թ․ հուլիսի 1. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Բերդեն» հոդվածին։