Թշնամին` դարպասի մոտ (անգլ.՝ Enemy at the Gates), 2001 թվականին նկարահանված պատերազմական ֆիլմ, որի գործողությունները տեղի են ունենում Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

Թշնամին` դարպասի մոտ
անգլ.՝ Enemy at the Gates
Երկիր Ֆրանսիա[1]
 Գերմանիա[1]
 ԱՄՆ[1]
 Միացյալ Թագավորություն[1]
 Իռլանդիա[1]
Ժանրռազմական ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ, դրամա, մարտաֆիլմ և գրքերի էկրանավորում
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Ստալինգրադի ճակատամարտ[1]
ՀիմքԹշնամին՝ դարպասի մոտ։ Ստալինգրադի ճակատամարտը
Թվականմարտի 15, 2001[2], մարտի 16, 2001[3], մարտի 30, 2001[4] և 2001
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺան-Ժակ Աննո[1][5]
ՊրոդյուսերԺան-Ժակ Աննո[1] և Ջոն Դ. Շոֆիլդ[1]
Սցենարի հեղինակԺան-Ժակ Աննո[1] և Ալեն Գոդար[1]
ԴերակատարներՋուդ Լոու[1], Ջոզեֆ Ֆայնս, Ռեյչել Ուայզ[1], Բոբ Հոսկինս, Էդ Հարիս, Ռոն Փերլման, Էվա Մատես, Դեն վան Հուսեն, Հանս Մարտին Շտիր, Մատիաս Հաբիխ, Գաբրիել Թոմսոն[6], Իվան Շվեդոֆ[6], Սոֆյա Ռոյզ[6], Կլեմենս Շիկ[6], Ռոբերտ Շտադլոբեր[6], Մարկ Բիշոֆ[6], Թոմ Վլաշիխա[6], Բիրոլ Ունել[6], Միխայել Շենկ[6], Valentin Plătăreanu?[6], Վեռներ Դաեն[6], Մարկուս Մայովսկի[6], Գենադի Վենգերով[6], Աննա Բյոտչեր[6], Գոտարդ Լանգե[6], Հոլգեր Հանդտկե[6], Լեն Կուդրյավիցկի[6], Հենդրիկ Արնստ[6], Անդրե Էմանուել Կամինսկի[6], Մարկ Ցակ[6], Աքսել Նոյման[6], Dana Cebulla?[6] և Alexander Schwan?
ՕպերատորՌոբեր Ֆրես
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժՆոել Բուասոն
Պատմվածքի վայրՎոլգոգրադ
Նկարահանման վայրBabelsberg Studio, Krampnitz?, Ռյուդերսդորֆ և Բավարիա
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն130 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

1942 թվականի, Ստալինգրադի ճակատամարտի ամենաթեժ շրջանը։ Խորհրդային զորքերը ուժերի վերջին լարումով պաշտպանում են Վոլգայի մոտ գտնվող քաղաքը։ Խորհրդային դիպուկահար Վասիլի Զայցևը, որ հովիվ է Ուրալից, մեծ կորուսներ է պատճառում գերմանական զորքերին։ Նիկիտա Խրուշչովը, Ստալինգրադի պաշտպանության ղեկավարներից մեկը, առաջարկում է քաղղեկ Դանիլովին գտնել մի հերոսի, ում անունը կամրացներ քաղաքի պաշտպանների մարտական ոգին, և այդ հերոսը դառնում է Զայցևը։ Գերմանական հրամանատարությունը առաջին գիծ է ուղարկում իր լավագույն դիպուկահար մայոր Քյոնիգին, Զայցևին ոչնչացնելու հանձնարարությամբ։

Երկու դիպուկահար սկսում են հետևել միմյանց։ Քյոնիգն սպանում է Զայցևի օգնական Կուլիկովին։ Դրանից հետո գերմանացին Զայցևին թակարդի մեջ է գցում։ Միայն տեղական միլիցիոներ Տանյա Չերնովայի շնորհիվ Վասիլին փրկվում է։ Տանյայի և Վասիլիի միջև զգացմունքներ են ծնվում։ Այդ ժամանակ Խրուշչովը պահանջում է Դանիլովից արագացնել գերմանացի դիպուկահարի հետ մենամարտի ելքը, քանի որ դրան հետևում են քաղաքի բոլոր պաշտպանները։ Դանիլովը ինքն է տարված Տանյայով և իմանալով Զայցևի հետ նրա սիրային կապի մասին, սպառնում է դիպուկահարին, որ նրան կմատնի քննչական մարմիններին։

Տեղաբնակ երիտասարդ հետախույզ Սաշա Ֆիլիպովը ձեռք է բերում Քյոնիգի վստահությունը և նրան ապատեղեկատվություն է տալիս Զայցևի գործունեության մասին։ Քյոնիգն արդյունքում իմանալով, որ Սաշան նրան խաբել է, սպանում է տղային և կախում է նրա դիակն ավելի վերևում` հրավիրելով Զայցևին մենամարտի վերջնական փուլն անցկացնել երկաթգծային կայարանում։ Զայցևը գնում է Քյոնիգի դեմ վերջին մարտին` երդվելով սպանել նրան ամեն գնով։ Տանյան, որը փորձում է տեղափոխվել Վոլգայի մյուս ափ, ծանր վիրավորվում է։ Դիպուկահարների վերջին մենամարտի ընթացքում Դանիլովն օգնում է Զայցևին և զոհում է իր կյանքը, որպեսզի ապաքողարկի գերմանացուն։ Քյոնիգը կրակում է, և մտածելով, թե սպանել է Զայցևին, առանց թաքնվելու մոտենում է նրա մարմնին, սակայն պարզվում է, որ դա ծուղակ է։ Վասիլին կրակում է ֆաշիստի վրա։

Անցնում է երկու ամիս։ 1943 թվականի փետրվար։ Ստալինգրադի ճակատամարտն ավարտվում է Խորհրդային Բանակի հաղթանակով։ Վասիլին գտնում է առողջացող Տանյային զինվորական հիվանդանոցում։

Ֆիլմի փաստական հիմք խմբագրել

Երիտասարդ լեյտենանտ Վասիլի Գրիգորևիչ Զայցևը պատմական կերպար է, 62-րդ բանակի հայտնի դիպուկահար, ով պարգևատրվել է Սովետական Միության հերոսի աստղով` Ստալինգրադի մարտերի համար[7][8]։ Երբ 1942 թվականի աշնանը խորհրդային դիպուկահարների դեմ Ստալինգրադում պայքարի համար ուղարկվում է սպա, ում ինքը Զայցևը իր հիշողություններում հիշատակում է որպես մայոր Քյոննիգ, Զայցևին հանձնարարվում է սպանել ֆաշիստական «գերդիպուկահարին»[9]։ Զայցևը փորձում է գլուխ բերել այս հանձնարարությունը իր օգնական Նիկոլայ Կուլիկովի օգնությամբ, ինչը մանրամասնորեն նկարագրել է իր հիշողություններում[8]։ Արդյունքում այս դրվագը մարմնավորվում է Ստալինգրադյան ճակատամարտի մասին պատմող արևմտյան մի շարք աշխատանքներում, այդ թվում և Ուիլյամ Քրեյգի «Թշնամին դարպասի մոտ. Ճակատամարտ Ստալինգրադի համար» գրքում, որն էլ դարձել է ֆիլմի հիմքը։

Դերերում խմբագրել

Քննադատություն խմբագրել

Ստալինգրադի ճակատամարտի որոշ վետերաններ համարում են, որ ֆիլմում իրադարձությունները խեղաթյուրված են, իսկ քաղաքի պաշտպանների դերը նվազեցված է։ Վոլգոգրադյան վետերանները տեղի պատգամավորների հետ նամակ են ուղարկում Պետական Դումա` պահանջելով արգելել ֆիլմը, սակայն այդ պահանջը չի բավարարվում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 https://web.archive.org/web/20201105144231/https://europeanfilmawards.eu/en_EN/film/enemy-at-the-gates.13227
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://www.boxofficemojo.com/movies/?id=enemyatthegates.htm
  4. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=45936&type=MOVIE&iv=Basic
  5. filmportal.de — 2005.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. Бивор Э. Сталинград = Stalingrad / Пер. с англ. А. Жеребилова, А. Коноплёва, А. Марченко, А. Фельдшерова. — Смоленск: Русич, 1999.
  8. 8,0 8,1 Зайцев Василий Георгиевич
  9. Алан Кларк План «Барбаросса». — М: Центрполиграф, 2002. — С. 244—245. — ISBN 5-9524-0139-2
  10. «Ветераны Сталинграда требуют запретить фильм «Враг у ворот»». Lenta.ru. 8 мая 2001. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել