Թյուրինգի թեստ, էմպիրիկ թեստ, 1950 թվականին Ալան Թյուրինգի կողմից Հաշվողական մեքենաները և բանականությունը (անգլ.՝ Computing Machinery and Intelligence) հոդվածում մեքենայի կարողության մշակված թեստ, որի նպատակն էր պարզել, թե մեքենան կարո՞ղ է մտածել։ Թեստի նպատակն է ցուցադրել և համեմատել մարդու վարքը և Արհեստական բանականությունը։ Թյուրինգն առաջարկել է, որ փորձարկող մարդը դատի բնական լեզվի խոսակցությունները մարդու և մեքենայի միջև։ Իսկ մեքենան նախագծված է այնպես, որ մարդուն բնորոշ պատասխաններ տա։ Փորձարկողը տեղեկացվում է, որ խոսակցության երկու կողմերից մեկը մեքենա է, և բոլոր մասնակիցները մեկը մյուսից առանձնացվում են։ Հաղորդակցությունը պետք է սահմանափակված լինի միայն տեքստային ուղով, ինչպես օրինակ, համակարգչային ստեղնաշարով և էկրանով, այնպես, որ արդյունքը կախված չլինի մեքենայի խոսքի մատուցման ունակությունից[1]։ Եթե փորձարկողը չի կարողանում տարբերել, թե որն է մեքենայի և որը մարդու պատասխանը, ապա մեքենան անցել է Թյուրինգի թեստը։ Թեստը չի ստուգում հարցերին ճիշտ պատասխաններ տալու ունակությունը։ Այն միայն ստուգում է, թե պատասխանները ինչքանով է նման այն պատասխաններին, որ կտար մարդը։

Թյուրինգի թեստ

Թյուրինգի թեստը դարձել է արհեստական բանականության փիլիսոփայության կարևոր հասկացություն։ Դեռևս հնուց արհեստական բանականությամբ օժտված մեքենայի գաղափարը հրապուրել է մարդկանց։ 20-րդ դարում կիբեռնետիկայի ի հայտ գալուն և մաթեմատիկական գիտությունների զարգացման հետ զուգընթաց երևան եկան բազմաթիվ հնարավորություններ արհեստական բանականությամբ օժտված մեքենա կառուցելու համար։ Սակայն դեռևս ոչ մի մեքենա չի հաղթահարել Թյուրինգի թեստը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թյուրինգի թեստ» հոդվածին։