Կենդանիների թմրություն, քուն հիշեցնող ընդարմացման վիճակ, երբ կենդանու կենսագործունեությունը կտրուկ նվազում է։ Ֆիզիոլոգիական հատուկ վիճակ է՝ արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններին դիմակայելու համար։ Թմրության դեպքում կենդանին կորցնում է շարժունակությունը, ընդհատվում է սնումը, գազափոխանակությունը, իսկ որոշ ֆիզիոլոգիական շարժընթացներ կտրուկ դանդաղում են։

Տարբերում են ձմեռային և ամառային թմրություններ։ Ձմեռային թմրությունը հատուկ է հյուսիսային և բարեխառն լայնությունների կենդանիներին (ցամաքային և ջրային անողնաշարավորներ, ձկներ, երկկենցաղներ, սողուններ), տևում է 6-8 ամիս (աշնանից-գարունԱմառային թմրությունը բնորոշ Է չորային շրջանների կենդանիներին (երկկենցաղներ, սողուններ) և օգնում է նրանց դիմադրել տարվա շոգ ու չոր պայմաններին։

Թմրության ժամանակ կենդանիների մարմնի ջերմաստիճանն իջնում Է մինչև 3-4 °C, նրանք դիմանում են նույնիսկ 0°-ից ցածր (առանց հյուսվածքների սառցակալման) ջերմաստիճաններում, սրտամկանի կծկումների թիվը 4-20 է (ակտիվ վիճակում՝ 500-700), շնչառական շարժումները՝ 2-3 (100-150-ի փոխարեն) և այլն, երկարատև սովի ընթացքում բացակայում Է քաղցի զգացողությունը և պահպանվում մարմնի կենդանի զանգվածը։ Թմրությունից արթնացումը կատարվում է արագ. 3 ժ ընթացքում մարմնի ջերմաստիճանը հասնում Է 37°0-ի, թթվածնի պահանջն աճում Է 100-150 անգամ։ Կենդանին ակտիվանում Է ինքնուրույն։ Թմրության ուսումնասիրությունները կարող են տեսական և կիրառական կարևոր նշանակություն ունենալ բժշկագիտության համար (սրտաբանություն, ուռուցքաբանություն և այլ ոլորտներ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։