Թհիթ Նյաթ Հան[4]|Thích Nhất Hạnh|釋一行, արտասանվում է։ tʰǐk ɲə̌t hâːˀɲ,  ( )), հայտնի է նաև որպես Թիթ Նաթ Հան[5], աշխարհիկ անունը՝ Նգուեն Սյուան Բաո (վիետ․՝ Nguyễn Xuân Bảo; հոկտեմբերի 11, 1926(1926-10-11)[1], Հյուե, Աննամ, Ֆրանսիական Հնդկաչին - հունվարի 22, 2022(2022-01-22)[2], từ hiếu pogoda, Հյուե, Վիետնամ[2]), բուդդայական Թհեն կամ վիետնամական Զեն[Ն 1] վանական, Ֆրանսիայում գտնվող «Սալորների գյուղ» (վիետ․՝ Làng Mai, ֆր.՝ Village des pruniers) բուդդայական մենաստանի մեդիտացիոն կենտրոնի ռեկտոր, հեղինակել է մի շարք գրքեր Զեն բուդդիզմի և ընդհանուր բուդդայական բնույթի մեդիտացիոն պրակտիկաների մասին։

Թհիթ Նյաթ Հան
վիետ․՝ Thích Nhất Hạnh
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 11, 1926(1926-10-11)[1]
ԾննդավայրՀյուե, Աննամ, Ֆրանսիական Հնդկաչին
Մահացել էհունվարի 22, 2022(2022-01-22)[2] (95 տարեկան)
Մահվան վայրtừ hiếu pogoda, Հյուե, Վիետնամ[2]
Քաղաքացիություն Վիետնամ և  Ֆրանսիա[3]
Մայրենի լեզուվիետնամերեն
Կրոնբուդդայականություն
ԿրթությունՓրինսթոնի համալսարան
Մասնագիտությունբհիկու, բանաստեղծ, հակապատերազմային ակտիվիստ, գրող, վանական, հոգևոր ուսուցիչ և կրոնագետ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքplumvillage.org/fr/au-sujet/thich-nhat-hanh/
plumvillage.org/about/thich-nhat-hanh/
 Thich Nhat Hanh Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թհիթ Նյաթ Հանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 11-ին կենտրոնական Վիետնամում։ Տասնվեց տարեկանում Թհեն դպրոցի բուդդայական վանքում մոնթ է դարձել։ Այնուհետև նա ստացել է վանականի (բհիկխու) լրիվ ձեռնադրություն և վանական «Phùng Xuân» անունը։

1960-ականների սկզբին Թհիթ Նյաթ Հանը Սայգոնում հիմնել է սոցիալական աջակցության երիտասարդական դպրոցը (SYSS)։ Այս կազմակերպությունը զբաղվում էր պատերազմի ժամանակ ավերված գյուղերի վերականգնմամբ, դպրոցների ու հիվանդանոցների կառուցմամբ, օգնում էր անօթևաններին։ Հետագայում տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սովորել է Փրինսթոնի համալսարանում, որից հետո որոշ ժամանակ դասախոսել է Կոռնելի և Կոլումբիայի համալսարաններում։

1967 թվականի հունվարին Մարտին Լյութեր Քինգը Թհիթ Նյաթ Հանին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, սակայն նա այն չի ստացել։

Կյանքի վերջին ռարիները նա ապրել է Ֆրանսիայի հարավում գտնվող փոքրիկ բուդդայական կոմունայում, որտեղ դասավանդել է, գրքեր գրել և զբաղվել այգեգործությամբ։ Ժամանակ առ ժամանակ նա այցելել է այլ երկրներ։ Վիետնամի կառավարությունը թույլ է տվել նրան երկիր այցելել 2005 և 2007 թվականներին։

Թհիթ Նյաթ Հանը հրատարակել է ավելի քան հարյուր գիրք, այդ թվում՝ քառասունից ավելի անգլերեն։

Ըստ Watkins' Mind Body Spirit ամսագրի, 2012 թվականին գտնվել է մեր ժամանակների 100 ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդների ցուցակի երրորդ հորիզոնականում և 2013 թվականի նույն ցուցակի երկրորդ հորիզոնականում[6]։

Մահացել է 2022 թվականի հունվարի 22-ին[7]

Նշումներ խմբագրել

  1. Վիետնամական թհեն դպրոցը, որին պատկանում է Թհիթ Նյաթ Հանը, ինչպես զենը, ծագում են չինական Չան բուդդիզմից։ Ճապոներեն անգլերեն աղբյուրներում թհենը անվանվում է Զեն։ Քանի որ Թիչ Նհաթ Հանն ակտիվ է հիմնականում Արևմուտքում, նրա ավանդույթի այս սահմանումը օգտագործվում է հեղինակավոր աղբյուրներում և պահպանվում է հոդվածում։ Այնուամենայնիվ, սա ոչ մի կերպ չի նշանակում, որ Թիչ Նհաթ Հանը ճապոնական բուդդայական դպրոցի հետևորդն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Oliver J. D. Thich Nhat Hanh, Vietnamese Zen Master, Dies at 95(անգլերեն)New York City: 2022.
  3. https://www.bouddhisme-france.org/la-federation/espace-presse-communiques/anciens-communiques/Le-Venerable-Thich-Nhat-Hanh-hospitalise-depuis-le-11
  4. Философия буддизма: энциклопедия / отв. ред. М. Т. Степанянц; ИФ РАН. — М.: Вост. лит., 2011. — 1045 с. — ISBN 978-5-02-036492-9., էջ 50
  5. Майданов А. С. Проблемы контрарности и их решение в чань-буддизме // Вопросы философии. — М.: РАН, 2009. — № 4. — С. 126—138.
  6. «Watkins' Spiritual 100 List for 2013» (անգլերեն). «Watkins Books». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  7. Thich Nhat Hanh, Vietnamese Zen Master, Dies at 95 - Tricycle

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թհիթ Նյաթ Հան» հոդվածին։