Թխակապույտ աղավնի (լատին․՝ Columba livia), աղավնիների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։ Հայաստանում հանդիպում է ամենուր։

Թխակապույտ աղավնի
Թխակապույտ աղավնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Աղավնանմաններ
Ընտանիք Աղավնիներ
Ցեղ Աղավնի
Տեսակ Թխակապույտ աղավնի
Լատիներեն անվանում
Columba livia

(Gmelin, 1789)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Սկզբնական արեալ

     Լայնացած արեալ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177071
NCBI 8932
EOL 1050069

Columba livia
Columba livia

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 31-34 սմ է, թևերի բացվածքը՝ 63-70 սմ։ Գունավորումը փոփոխական է, ընդհանուր փետրածածկը հիմնականում կապտամոխրագույն է, գոտկատեղը, մեջքի հետին մասը և թևատակը՝ սպիտակ, մեջքը՝ բաց մոխրագույն, թևին կան 2 երկար սև շերտեր։ Սահասավառնում է վեր պարզած թևերով։ Բնակվում է ժայռոտ լեռներում, գետահովիտներում, բնակավայրերում և այլն։

Սննդառություն խմբագրել

Սնվում է սերմերով, անողնաշարավորներով, սննդի մնացորդներով։

Կենսակերպ խմբագրել

Բնադրում է քարանձավներում, ժայռերի քիվերին և խորշերի մեջ, եկեղեցիների գմբեթներին, բարձրահարկ և ծավալուն շենքերի տանիքներում և այլն։ Թխակապույտ աղավնին հարմարվել է մեծ քաղաքներում ապրելու պայմաններին։ Մեծ ու փոքր երամներով թառում են շինությունների, ճարտարապետական կերտվածքների, զարդաքանդակների, արձանների վրա և արտաթորանքով աղտոտում, որի հետևանքով ժամանակի ընթացքում դրանք քայքայվում են։ Բույնը գավաթաձև է, նոսր, կառուցում է ճյուղերից, փետուրներից և այլն։

Բազմացում և զարգացում խմբագրել

Ձվադրում է փետրվար-հունիսին։ Դնում է 39 մմ տրամագծով, սպիտակ 2 ձու։ Տարեկան կարող է բազմանալ մի քանի անգամ։ Համարվում է սիրողական և մարզական որսորդության թռչուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխակապույտ աղավնի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխակապույտ աղավնի» հոդվածին։