Թիլի Մեց

լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ

Թիլի Մեց (մայիսի 26, 1967(1967-05-26)[1], Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ), լյուքսեմբուրգցի ուսուցիչ, Լյուքսեմբուրգի Կանաչների կուսակցության գործիչ, 2018 թվականի հունիսից՝ Եվրախորհրդարանի պատգամավոր։

Թիլի Մեց
 
Կուսակցություն՝ The Greens?
Կրթություն՝ Լուվենի կաթոլիկ համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դպրոցի դասատու
Ծննդյան օր մայիսի 26, 1967(1967-05-26)[1] (57 տարեկան)
Ծննդավայր Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ
Քաղաքացիություն  Լյուքսեմբուրգ
Ամուսին Barbara Agostino?
 
Կայք՝ tillymetz.lu

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Կարիերա ներքին քաղաքականությունում

խմբագրել

Լյուքսեմբուրգի Կանաչների կուսակցության նախագահի պաշտոնը Մեցը զբաղեցրել է 2004 թվականից մինչև 2009 թվականը։ 2005-2011 թվականներին եղել է Վեյլեր-լա-Տուրի համայնքի ղեկավարը՝ պաշտոնում հաջորդելով Սեսիլ Հեմմենին։ 2017 թվականի դեկտեմբերից եղել է Լյուքսեմբուրգի քաղաքային խորհրդի անդամ։ 2014 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում, երբ նրա կուսակցությունը մանդատ է ձեռք բերել, Կլոդ Տուրմեսը հավաքել է երկրորդ ամենաշատ ձայները Կանաչների ցուցակում[2]։

Եվրախորհրդարանի պատգամավոր, 2018 թվականից մինչ այժմ

խմբագրել

2018 թվականի մայիսին պետքարտուղար Կամիլ Գիրայի մահից հետո Տուրմեսը վերադարձել է ազգային քաղաքականություն և հաջորդ ամիս ստանձնել իր պաշտոնը Լյուքսեմբուրգի կառավարությունում (Bettel-Schneider government): Նրանից հետո Մեցը 2018 թվականի հունիսի 20-ին տեղափոխվել է Եվրախորհրդարան։ Պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում աշխատել է որպես Եվրախորհրդարանի արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի հանձնաժողովի անդամ, եղել է Հնդկաստանի և Անդյան միության երկրների հետ հարաբերությունների պատվիրակությունների անդամ։

Եվրախորհրդարանի 2019 թվականի ընտրություններից հետո Մեցը եղել է միջկուսակցական աշխատանքային խմբի անդամ՝ պատասխանատու թվայնացման վերաբերյալ Եվրախորհրդարանի քառամյա աշխատանքային ծրագրի մշակման համար[3]։

2019 թվականից Մեցը նաև Շրջակա միջավայրի, հանրային առողջության և սննդի անվտանգության, ինչպես նաև տրանսպորտի և զբոսաշրջության կոմիտեում է։ 2020 թվականին միացել է նաև տեղափոխման ժամանակ կենդանիների պաշտպանության հետաքննության կոմիտեին[4]։

Ի հավելումն հանձնաժողովներին իր ներկայացվածությանը, Մեցը եղել է Կենտրոնական Ամերիկայի երկրների և Եվրո-Լատինաամերիկյան խորհրդարանական վեհաժողովի (EuroLat) հետ հարաբերությունների հարցերով ԵԽ պատվիրակությունների կազմում[5]։ Նա նաև Եվրոպական խորհրդարանի ԼԳԲՏ իրավունքների խմբակցության[6], հաշմանդամության հարցերով Եվրոպական խորհրդարանի խմբակցության[7], կենդանիների բարեկեցության և պահպանման հարցերով Եվրոպական խորհրդարանի խմբակցության[8] և Եվրախորհրդարանի քաղցկեղի դեմ խմբակցության անդամ է[9]։

Այլ գործունեություն

խմբագրել

Մեցը եղել է Լյուքսեմբուրգի ցրված սկլերոզի միության նախագահ, Հաշմանդամության բարձրագույն խորհրդի (CSPH)[10] փոխնախագահ և Լյուքսեմբուրգի վերականգնողական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ։

Քննարկում

խմբագրել

2019 թվականի փետրվարին Մեցը եղել է Եվրախորհրդարանի Կանաչների կուսակցության չորս պատգամավորներից մեկը (մյուս պատգամավորներն են եղել Մոլլի Սքոթ Կատոն, Միշել Ռիվասին և Թոմաս Ուեյցը), որը ժամանակավորապես ձերբակալվել է եվրոպական B61 միջուկային ռումբերի առկայության դեմ բողոքելու համար Կլայն Բրոգել ավիաբազա ներխուժելու պատճառով, բողոք, որը հաջորդել է նույն ամսվա սկզբին Միջին հեռահարության միջուկային ուժերի (INF) պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն[11]։

Անձնական կյանք

խմբագրել

Մեցն ապրում է հայրենի քաղաքում, ամուսնացած է և ունի չափահաս դուստր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.vdl.lu/la-ville/vie-politique/conseil-communal/membres/tilly-metz
  2. Wahlergebnisse der Europawahl 2014 auf der Website der luxemburgischen Regierung, abgerufen am 1. Februar 2019. (französisch)
  3. Florian Eder (June 13, 2019), POLITICO Brussels Playbook, presented by Google: Madrid’s moment — Parliament working groups sneak peak — Happy birthday, GDPR Politico Europe.
  4. Members of the Committee of Inquiry on the Protection of Animals during Transport European Parliament, press release of July 9, 2020.
  5. Tilly Metz European Parliament.
  6. Members European Parliament Intergroup on LGBTI Rights.
  7. Bureau of the Disability Intergroup of the European Parliament is established European Disability Forum, press release of 14 February 2020.
  8. Members Արխիվացված 2019-08-31 Wayback Machine European Parliament Intergroup on the Welfare and Conservation of Animals.
  9. MAC MEPs in the 2019-24 legislature Արխիվացված 2020-02-02 Wayback Machine MEPs Against Cancer.
  10. Hoher Behindertenrat (CSPH) Արխիվացված 2020-01-28 Wayback Machine auf der Website des Ministeriums für Familie, Integration und die Großregion.
  11. Eline Schaart (February 20, 2019), 4 Green MEPs arrested after anti-nuclear protest at Belgian military base Politico Europe, October 1, 2019.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիլի Մեց» հոդվածին։