Թիթեռների կրկես
«Թիթեռների կրկես» (անգլ.՝ The Butterfly Circus), ամերիկացի հեղինակ Ջոշուա Վայգելի կարճամետրաժ անկախ ֆիլմ, որի գլխավոր դերերը կատարել են Նիք Վույչիչը, Դագ Ջոնսն ու Էդուարդո Վերաստեգին։ Ֆիլմը ստացել է 100 հազար դոլար որպես մրցանակ «Դորփոստ Ֆիլմ Պրոջեքթ» բարեգործական նախագծի շրջանակներում[1]։
Թիթեռների կրկես անգլ.՝ the butterfly circus | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | անկախ ֆիլմ |
Թվական | 2009 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոշուա Վիգել |
Դերակատարներ | Էդուարդո Վերաստեգի, Նիք Վույչիչ և Դագ Ջոնս |
Երաժշտություն | Թիմոթի Ուիլյամս |
Տևողություն | 23 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե խմբագրել
Ֆիլմի գործողությունը ծավալվում է մեծ ճգնաժամի ժամանակ։ Մենդեսը՝ «Թիթեռ» կրկեսի տնօրենը, ժամանում է Հարավային Կարոլինա իր կրկեսախմբի հետ միասին։ Այստեղ նա հաճախում է տեղի տոնավաճառը, որտեղ հանդիպում է Ուիլ անունով մի դժբախտ մարդու, որն ի ծնե ձեռքեր ու ոտքեր չունի ու ստիպված է ի ցույց դնել ինքն իրեն։ Մենդեսի հետ հանդիպումից հետո, Ուիլը որոշում է մտնել նրա կրկեսախմբի կազմն ու թաքնվում է «Թիթեռ» կրկեսի մեքենաներից մեկի մեջ։ Մենդեսն ու կրկեսի դերասանները ջերմորեն ողջունում են երիտասարդին։ Ուիլն իմանում է կրկեսախմբի անդամների կյանքի մասին տարբեր տխուր պատմություններ ու այն, թե ինչպես է Մենդեսը նրանց վերադարձրել սերը կյանքի նկատմամբ։
Մի օր Ուիլը պատահաբար հայտնաբերում է, որ կարող է լողալ ու նա որոշում է բեմի վրա մի դժվար հնարք կատարել․ բարձրանալ գմբեթ, իսկ հետո ցատկել ջրով լի լողավազանի մեջ։ Նա երջանիկ է, որովհետև կարողացավ վերադարձնել իր հանդեպ հավատքը։
Դերերում խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Նիք Վույչիչ | Ուիլ |
Էդուարդո Վերաստեգի | Մենդես |
Դագ Ջոնս | Օտտո |
Մարկ Աթեբերի | Հաղորդավար |
Քոնոր Ռոզեն | Սեմի |
Մետ Օլմեն | Ջորջ |
Լեքսի Փերլ | Աննա |
Բոբ Յորկիս | Պոպի |
Կիրք Բովիլ | Ջիմի |
Ստեղծման պատմություն խմբագրել
Ֆիլմի ստեղծման գաղափարն առաջին անգամ ծագել է Ջոշուա ու Ռեբեկա Վայգելների մոտ, դրանից հետո, երբ նրանք տեսագրումներ են տեսել Նիք Վույչիչի հետ։ Գրելով սցենարը, Վայգելները դիմեցին Վույչիչի հասարակության հետ կապի համար ծառայությանը։ Նիքը դրական գնահատեց սցենարն ու ստորագրեց ֆիլմում գլխավոր դեր կատարելու համար պայմանագիրը։ Դագ Ջոնսը համաձայնվեց նկարահանվել «Թիթեռների կրկես» ֆիլմում, որովհետև նա դեռ գտնվում էր տպավորության տակ Վայգելի մեկ այլ կարճամետրաժ ֆիլմը դիտելուց հետո։ Ռեժիսորի հուշերով, նրա համար շատ կարևոր են գտնել Մենդեսի դերը կատարելու համար համապատասխան դերասանի։ Նա անգամ չէր ենթադրում, որ Էդուարդո Վերեստեգին կհամաձայնվի մասնակցել այս կարճամետրաժ ֆիլմի նկարահանումներին։
Վույչիչի ինքնակենսագրության համաձայն, նրա հետ նկարահանումները մեկ շաբաթից քիչ տևեցին։ Դերասանի ապահովագրության համար, նրան կախեցին հարթակի վրա հատուկ գոտիների օգնությամբ։
«Դորփոստ Ֆիլմ Պրոջեքթ» նախագծի մրցանակը ստանալուց հետո, Վայգելները հայտարարեցին, որ ուզում են նկարահանել լիամետրաժ ֆիլմ «Թիթեռների կրկես» ֆիլմի հիման վրա։
Պարգևներ ու անվանակարգեր խմբագրել
Награды и номинации | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Թվական | Կատեգորիա | Նոմինացնել | Արդյունք |
Էշլենդում անկախ կինոների փառատոն | 2010 | Հանդիսատեսի համակրանքի մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար | Հաղթանակ | |
«Հարթլենդ» կինոփառատոն | 2010 | Հանդիսատեսի համակրանքի մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար | Հաղթանակ | |
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ | Հաղթանակ | |||
Սեդոնում կինոփառատոնում | 2011 | Հանդիսատեսի համակրանքի մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար | Հաղթանակ | |
Ռեժիսորների կարծիքով լավագույն կարճամետրաժ ֆիլմ | Հաղթանակ | |||
Method fest անկախ կինոյի կինոփառատոն | 2010 | Հանդիսատեսի համակրանքի մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար | Հաղթանակ | |
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ | Հաղթանակ | |||
Տղամարդու լավագույն դեր կարճամետրաժ ֆիլմում | Նիք Վույչիչ | Հաղթանակ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Pahle R. (2009 թ․ հոկտեմբերի 1). «The Butterfly Circus Takes Top Prize at Doorpost» (անգլերեն). MovieMaker. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- ֆիլմի
- «Թիթեռների կրկես»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Թիթեռների կրկես»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: