Թիա Սիրկար

ամերիկացի դերասանուհի

Թիա Սիրկար (անգլ.՝ Tiya Sircar[2]։ մայիսի 16, 1982(1982-05-16)[1], Ֆորտ-Ուերտ), ամերիկացի դերասանուհի և պարուհի։

Թիա Սիրկար
բենգալերեն՝ টিয়া সরকার
անգլ.՝ Tiya Sircar
Ծնվել էմայիսի 16, 1982(1982-05-16)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՖորտ-Ուերտ
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի

Կենսագրություն և կարիերայի սկիզբ խմբագրել

Թիա Սարկարը ծնվել է 1982 թվականի մայիսի 16-ին Տեխաս նահանգում՝ Ֆորտ-Ուերտում՝ համալսարանական պրոֆեսորների ընտանիքում։ Թիան խոսում է անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն և բելգերեն։ 1985 թվականին 3 տարեկան հասակում Սիրկարը սկսել է զբաղվել պարով (բալետ, ջազ, ժամանակակից, հարավասիական ազգագրական պար և դասական պար)։ Ապա հավասարապես սկսել է հետաքրքրվել դերասանությամբ և երաժշտական թատրոնով։ Նա մինչև համալսարանական դերասանական կարիերան Հոլիվուդում շարունակելու համար Լոս Անջելես (Կալիֆոռնիա նահանգ) տեղափոխվելը շարունակել է սովորել և ելույթ ունենալ դպրոցում և հանրային արտադրությունում։

Կարիերա խմբագրել

Թիան կինոյում առաջնաելույթ է ունեցել 2005 թվականին՝ «Երկնային գեղեցկուհիներ» ֆիլմում խաղալով հնդիկ պարուհու դեր։ Ընդհանուր առմամբ Սիրկարը խաղացել է ավելի քան 30 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Նա նաև հայտնի է «Հյուրանոց շների համար» (Մերիանի դերը, 2009), «Հայրիկը կրկին 17 տարեկան է» (Սամանտայի դերը, 2009), «Վամպիրի օրագրերը» (Էյմի Բրեդլիի դերը, 2010), «Շահույթով ընկերներ» (մատուցողուհու դերը, 2011) և «Կադրեր (ֆիլմ)» (Նեի Պատելի դերը, 2013) ֆիլմերերում կամ հեռուստասերիալներում խաղացած դերերով[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դերը
2005 Երկնային գեղեցկուհի Heavenly Beauties Նեյա Պատել
2007 Հաուս House Ուսանողուհի № 1
2007 Հանա Մոնտանա Hannah Montana Նատաշա
2007 Լուսնի լույս Moonlight Բժիշկ № 2
2008 Տերմինատոր։ Պայքար ապագայի համար Terminator: The Sarah Connor Chronicles Զոի
2008 Համալսարան Greek Էմմա
2008 Համարներ Numbers Շազա Ռաֆիկ
2008—2009 Ամեն ինչը տիպ-տոպ, կամ Կյանք տախտակամածի վրա The Suite Life on Deck Պադմա
2009 Հյուրանոց շների համար Hotel for Dogs Մերիանն
2009 Հայրիկը կրկին 17 տարեկան է 17 again Սամանտա
2009 Ֆինեսն ու Ֆերբը Phineas and Ferb Միշթի (թարգմանչուհի)
2010 Հաղթահարել կամ կոտրվել Make It or Break It Մորգան Ուեբսթեր
2010 Վամպիրի օրագրերը The Vampire Diaries Էյմի Բրեդլի
2011 Ծովային ոստիկանություն։ Հատուկ ստորաբաժանում NCIS Լոռեն Դոննելլի
2011 Շահույթով ընկերներ Friends with Benefits մատուցողուհի
2012 Հպում Touch Վերոնիկա/ Նանդու
2013 Բժիշկ Էմիլի Ուենս Emily Owens M.D. Խլոյա
2013 Կադրեր The Internship Նեյա Պատել
2013 Իսթ Էնդի կախարդները Witches of East End Էմմի Մեթյուզ
2014—2016 Աստղային պատերազմներ։ Ապստամբներ Star Wars Rebels Սաբին Վրեն (թարգմանչուհի)
2016—2020 Լավ տեղ The Good Place Վիկի/ Դենիզ/ իսկական Էլիանոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Tiya Sircar Talks "The Internship" & Possible "Vampire Diaries" Return». YouTube. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. «Tiya Sircar greets fans at The Internship Premiere in Westwood». YouTube. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիա Սիրկար» հոդվածին։